Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։

Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։

Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։ Ընդհանրապես, բոլոր կանխատեսումներում տնտեսական ակտիվության նվազման միտումն ակնհայտ է։

Օրինակ՝ Համաշխարհային բանկը 2025 թվականի համար արդեն կանխատեսում է ընդամենը 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականի համար՝ 4,6 տոկոս։

Հարկ է նկատել, որ 2022 թվականից սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը կարելի էր տրանսֆորմացնել հետագայում տնտեսության զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, բայց ամեն ինչ թողնվեց ինքնահոսի։

Այսինքն, պետք է ունենայինք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն արդեն հիմնվեր իր ներքին պոտենցիալի վրա, այլ ոչ թե արտաքին որոշ հանգամանքների։

ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։

Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։

Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։ Ցորենի աճեցումը պետք է խնդիր չլիներ Հայաստանի համար, բայց մի կողմից՝ Հայաստանում ջանքեր չեն գործադրվում ցորենի ցանքատարածությունները մշակելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ հացի շտեմարան Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացված է, իսկ մինչ այդ ցորենի ու այլ պարենամթերքի մի զգալի հատվածը հենց Արցախից էր գալիս։

Բացի դրանից, եթե Հայաստանի արտահանման կառուցվածքից հանում ենք վերաարտահանումը, ապա, որքան էլ որ զարմանալի թվա, տակը մնում է ընդամենը մետաղական հումք՝ հիմնականում պղինձ ու մոլիբդեն, մի քանի գյուղատնտեսական մթերք, միրգ, կոնյակ ու այլ խմիչքներ։

Այնինչ, Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից զգալի ներուժ ունի տարբեր տիպի արտադրանք թողարկելու և արտահանելու համար։

Իսկ անկախությունից հետո այդ ներուժը փոշիացվեց, փոխարենը մեր երկրում անընդհատ քննարկվում է պղնձաձուլարան կառուցելու հարցը, որն այդպես էլ մնում է սառույցին գրված։Խորհրդային ժամանակ Հայաստանում նույնիսկ մեքենաներ, հաստոցներ ու այլ սարքավորումներ էին արտադրում։

Իսկ հիմա Հայաստանում ուղղակի չկա տեխնոլոգիական արտադրություն, առավել ևս՝ արտահանման ենթակա։ Երկրում ՏՏ համայնքն էլ հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ քաղում են հայ մասնագետների աշխատանքի հիմնական արդյունքները, իսկ բուն մեծ ներուժ ունեցող հայկական ընկերությունները կարելի է ուղղակի մատների վրա հաշվել, այն էլ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով դրանց մի մասը մեր երկրում գրանցված չէ։

Մյուս կողմից էլ նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում շինարարության ոլորտը ծաղկում է, շենքեր են կառուցում, բայց գրեթե չի խոսվում այն մասին, որ Հայաստանը ահռելի քանակի շինարարական ապրանքներ է ներմուծում, այդ թվում՝ Թուրքիայից, որոնք կարող էր ոչ միայն տեղում արտադրել, ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել այլ երկրներ։

Նույնը վերաբերում է նաև տեքստիլի արտադրությանը։Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։

Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։

Բայց հարցն այն է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բարելավել հարկային դաշտը, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որակավորված մասնագետներ պատրաստել և այլն։

Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նույնիսկ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց չենք ունեցել։

Իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ու Արևմուտքի ուղղությամբ քայլեր կատարելու մասին, բայց իրենք իրենց ձեռքով խորացնում են տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որի հետ առևտուրն անցած տարի անցել է 12 մլրդ դոլարի սահմանագիծը։

Ու հիմա պարզ է, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ռուսական շուկայում խնդիրներ առաջանան կամ ցնցումներ տեղի ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, եթե իշխանությունների «թեթև ձեռքով» մենք կտրվենք այդ շուկայից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է
Իրանից հստակ ուղերձ՝ Եվրոպային. վճռական պատասխան կստանան
Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ
Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին
Կարևոր
Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»