Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործիչների կառավարման ժամանակահատվածներին գնահատականներ տալու տեսանկյունից կարևոր է նաև դիտարկել, թե ինչպես են կյանքի կոչվել նրանց խոստումներն, ու ինչ դրական փոփոխություններ են կատարվել պետության համար։

Բնական է, որ իշխանության հասած մարդիկ փորձում են անդրադառնալ իրենց խոստումներին՝ ցույց տալով, թե իրենք հավատարիմ են իրենց հայտարարություններին՝ դրանով իսկ շահելով հանրային վստահությունը։

Խնդիրն այն է, թե որքանով է այդ ամենը կատարված լինում, կամ որքանով են գործիչները պարզապես ստում:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։

Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ որ մեկերկու գույքի, գումարի, հողատարածքի հանձնումը պետությանը, որը ներկայացվում է այնպես, թե «թալանվածը ժողովրդին է վերադարձվում»։

Դեռ մի կողմ թողնենք, որ իրականում ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում, այլ ընդհակառակը, օրավուր աղքատացնում են «հպարտ քաղաքացիներին», մյուս կողմից՝ այնպիսի չնչին փաստեր է հրապարակում, որ ծիծաղից բացի այլ զգացողություն չի առաջացնում:

Ինչ վերաբերում է նրա գլխավոր խոստումներին, ապա այս հարցերում, հասկանալի է, նա լռում է. ասելիք չկա, քանզի ոչինչ չի արվել, նույնիսկ հակառակը՝ խոստացածի լրիվ հակառակն է արվել: Այդպիսի խոստումները հարյուրներով են չափվում:

Փորձենք թարմացնել բոլորիս հիշողությունն ու հերթով ցույց տալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում մոլորեցնել մարդկանց։ Այս անգամ կանդրադառնանք մեկ օրինակի, ցավոտ, ողբերգական օրինակի:

Տեսեք՝ Փաշինյանը ժամանակին համոզիչ կերպով հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ընդ որում, նա ընդգծում էր, թե «բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի ու պետականությունների շահերին հակառակ կամ չհամապատասխանող ձևով։

Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել»։ Արդյունքում այսօր Արցախում հայ չկա, որ արցախահայության շահերի հարց էլ բարձրացվի։

Ու չնայած այն հանգամանքին, որ նա անձամբ Ստեփանակերտում արցախցիների առաջ կանգնած նշում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այլ փորձում է «ապացուցել», որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ քննարկվել է միայն Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը։Ավելին, դեպքեր կան, երբ Փաշինյանը կատարել է Արցախի հետ կապված իր խոստումների լրիվ հակառակը։

Ժամանակին նա նշում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծում նախանշվի, ապա ինքը կգա ու այն ժողովրդի հետ կքննարկի։ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ», - ընդգծում էր նա։

Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին հանրությունը հանկարծ մամուլից իմացավ, երբ Փաշինյանը մարդկանց կանգնեցրեց արդեն կատարված փաստի առաջ։

Իսկ դրանից հետո էլ մարդիկ անակնկալ տեղեկացան, որ Պրահայում քառակողմ հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ «հպարտ քաղաքացիների» կարծիքը ոչ ոք չէր հարցրել։

Փաշինյանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության ճանաչումը հայկական կողմի համար միայն տնտեսական առումով, ըստ համեստ հաշվարկների, ենթադրում է մոտ 100 մլրդ դոլար գումարի կորուստ, ինչն ահռելի թիվ է։ Բայց դա միայն թիվ է, իսկ Փաշինյանի պատճառած ողբերգությունը սոսկ թվերով չի չափվում:

Ընդհանրապես, քաղաքական գործիչների հիմնական գնահատականը պատմությունն է տալիս։ Ուզենք թե չուզենք՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը պատմության մեջ նշանավորվելու է նրանով, որ հենց ինքն է մեր հայրենիքի մի հատվածը, որի վրա հայերն ապրել են մշտապես, հազարամյակներ շարունակ, հանձնել թշնամուն։

Կհիշվեն նաև Արցախի հետ կապված նրա խոստումները, կհիշվեն նրա պատճառած ահռելի վնասները, իսկ ահա նրա կողմից ասֆալտապատված (ընդ որում՝ խայտառակ անորակ) ու լուսավորված մի քանի փողոցի մասին տարիներ հետո ոչինչ չի հիշվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է
Իրանից հստակ ուղերձ՝ Եվրոպային. վճռական պատասխան կստանան
Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ
Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին
Կարևոր
Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»