Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից, փաստաբանների գնահատմամբ՝ առանց որևէ հիմքի, ապօրինի ձևով անազատության մեջ է:

Որոշակի իմաստով, կարելի է ասել, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Կարեն Հակոբյանը, որին մեղսագրվում է տնտեսական բնույթի հանցանք և որի նկատմամբ, ըստ փաստաբանների, չկա նույնիսկ մեկ մեղադրական ապացույց, գրեթե 120 օր կալանավորված է:

Նման տևական ժամանակով կալանքը նման բնույթի մեղադրանքի պայմաններում նույնիսկ վերջին տարիների համար հազվադեպ երևույթ է: Այս պնդումը հիմնավորվում է նաև նրանով, որ գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները կալանվորված չեն:

Ուշագրավ է, որ նույն գործով նույնիսկ ավելի ծանր մեղադրանքի պայմաններում մեկ այլ գործարար հենց առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից:

Պատահական չեն կարծիքները, որ այս գործի «պատվիրատուն» ակնհայտորեն հենց Նիկոլ Փաշինյանն է: Մի կողմից՝ նա հայտարարում է, որ կալանքի դեպքերը պիտի կրճատվեն, մյուս կողմից՝ փաստացի Կարեն Հակոբյանին 4 ամիս ապօրինի պահում են կալանքի տակ՝ առանց դրա անհրաժեշտության մասին վկայող հիմքերի, երբ դեռևս չկա ոչ մի դատավճիռ:

Նման համոզմունք ունեցողները նշում են, որ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ նախաքննական մարմինները և թե՛ ողջ դատական համակարգը դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ հանգեցնելով տոտալ իրավական ամենաթողության և օրենքների իսպառ բացակայության, ինչը չի կարող մնալ անհետևանք:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Նահապետյանը, ուժի մեջ թողնելով Կարեն Հակոբյանի կալանքի որոշումը, հաջորդ օրն իսկ նշանակվեց նոր պաշտոնի:

Դրանից հետո սույն գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Վահե Դոլմազյանին, որը նույն այն դատավորն է, որը շուրջ 1,5 տարի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ, այժմ էլ շարունակում է տնային կալանքի կիրառումը:

Այս դատավորը 2 ամսով երկարաձգեց Կարեն Հակոբյանի կալանքը, և այս փաստը ևս անուղղակիորեն խոսում է այն մասին, որ դատավորի ընտրությունը ապահովում է Կարեն Հակոբյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու զուտ կամայական որոշումը:

Ստեղծված իրավիճակում Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է, նրա փաստաբանների համոզմամբ, շարունակում է մնալ իրավական կամայականությունների զոհ:

«Պետք է ուղղակի արձանագրել, որ Հայաստանում «նոր իրավաբանություն» է կիրառվում, որի մասին, փաստորեն, դեռ մասնագետները տեղյակ չեն», -մեզ հետ զրույցում ասում էին Հակոբյանի փաստաբանները: 

Լրահոս

Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է
Իրանից հստակ ուղերձ՝ Եվրոպային. վճռական պատասխան կստանան
Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ
Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին
Կարևոր
Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»