Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում «պետությանը պատճառված վնասի» և դրա հետ կապված քննվող քրեական վարույթով «առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերվելու» մասին:

Նշվում է, որ կան ձերբակալվածներ, իսկ մեկ անձ կալանավորված է: Թեպետ ՔԿ-ն միայն «ինիցիալներ» է նշում, մեր տեղեկություններով, հաղորդագրությունում նշված Գ. Խ.-ն Գիգոլ Խասիկյանն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենը:

Այն, որ թիրախում է հայտնվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը, տեղացիների զարմանքն է հարուցել:

Բանն այն է, որ Գիգոլ Խասիկյանը Նոյեմբերյանում հայտնի է որպես հարգանք վայելող մարդ, որը ավելի քան 20 տարի մեծ հաջողությամբ անտառապետ ու անտառտնտեսության տնօրեն է եղել: Իսկ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ոչ միայն մարզում, այլև Հայաստանում ընդհանրապես միշտ համարվել է լավագույններից մեկը, այդ թվում՝ խախտումների նվազագույն ցուցանիշով:

Ավելին, ըստ տեղեկությունների, 2018 թ. իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ ստուգումներ են եղել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, սակայն գրեթե խախտումներ չեն արձանագրվել, նույնիսկ այն պարագայում, որ տեսչական մարմինների որոշ աշխատակիցներ որոշակի «ջանք ու եռանդ» են ներդրել բացահայտումներ անելու ուղղությամբ:«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նոյեմբերյանի անտառտնտեսության ղեկավարին ու աշխատակիցներին «պատժելու» որոշումը կայացվել է ՔՊ հայտնի նիստում, երբ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը վիճել են, ապա և, ըստ մամուլի հրապարակումների, քաշքշել իրար:

Մեր տեղեկություններով, նույնիսկ քվեարկություն է եղել՝ գնա՞լ իրավական «ընթացք» տալու ճանապարհով, թե՞ ոչ: Ի վերջո, որոշվել է Հայկ Սարգսյանին մի որոշ ժամանակ հանգստացնելու համար գտնել քավության նոխազ:

Ըստ այդմ, իրավապահները «արագի մեջ» արխիվից վեր են հանել 2021 թ. հարուցված ու հետո մոռացված մի գործ և դրան նորից ընթացք են տվել՝ նոր «երանգներով»:

Թեմայի հետ կապված՝ լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ տարեմուտից առաջ ստուգողները մանրազնին ստուգել են Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառները, սակայն խախտումներ չեն հայտնաբերել, ուստի որպես ապօրինի հատված ծառեր գրանցել են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը հիմնականում քամուց տապալված, հաշվառված ծառերը։ Ի դեպ, լրագրողը նաև նշում է, որ Հայկ Սարգսյանը մորական կողմից Նոյեմբերյան քաղաքի թոռ է: «Նոյեմբերյան քաղաքում ասում են, որ Հայկ Սարգսյանը Նոյեմբերյանում անտառտնտեսության նոր տնօրենի թեկնածու ունի, այդ պատճառով է կենտրոնացել Հայաստանում լավագույն անտառտնտեսություններից մեկի՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության վրա»,-գրում է Սարգսյանը:

Մեր տեղեկություններով, այս պատմության հետ կապված կան նաև այլ «խութեր», և դրանց մեջ ներգրավված երևացող ու չերևացող դեմքերին առաջիկայում «Փաստը» դեռ կանդրադառնա...

Լրահոս

Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է
Իրանից հստակ ուղերձ՝ Եվրոպային. վճռական պատասխան կստանան
Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ
Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին
Կարևոր
Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»