Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձեռքեր պետք չեն․ Android հավելվածները հնարավոր կլինի կառավարել միմիկաներով

Google-ը հայտարարել է, որ իր Project Gameface-ի սկզբնական կոդը հասանելի է դարձրել ծրագրավորողների համար, իսկ դա նշանակում է, որ ծրագրավորող ընկերությունները կարող են դրա հիման վրա պատրաստել Android օպերացիոն համակարգով աշխատող խաղեր, որոնց համար ձեռքերն անհրաժեշտ չեն լինի՝ խաղը հնարավոր կլինի խաղալ միմիկաների և գլխի շարժումների միջոցով։

Project Gameface-ի մասին ընկերությունը հայտարարել էր դեռ անցյալ տարի I/O 2023 համաժողովի ժամանակ։ Այն սկզբում ներկայացվել էր որպես խաղային մկնիկի նման մի բան, սակայն առանց ձեռքերի օգտագործման։ Մշակումը թույլ է տալիս կառավարել կուրսորը դեմքի արտահայտություններով կամ գլխի շարժումներով, որոնք ճանաչում է սարքի ներկառուցված տեսախցիկը: Օրինակ՝ օգտատերը կարող է բարձրացնել հոնքերը՝ էկրանին ինչ-որ բան ընտրելու և քաշելու համար, կամ բացել բերանը կուրսորը շարժելու համար: Ենթադրվում էր, որ դա խաղերի կառավարումն ավելի հարմար և պարզ կդարձնի:Project Gameface կոդն այժմ հասանելի է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածներ մշակողների համար: Նրանք կարող են ստեղծել հավելվածներ, որոնցում օգտատերերը կարող են հարմարեցնել իրենց դեմքի արտահայտություններն ու ժեստերը՝ կառավարելու կուրսորը և օգտագործել դրանք՝ առանց ձեռքերի: Project Gameface-ը ճանաչում է օգտատիրոջ շարժումները և դրանք համապատասխանեցնում MediaPipe-ի Face Landmarks Detection API տվյալների բազայի հետ: Այն ներառում է դեմքի ավելի քան 50 հնարավոր արտահայտություններ և գլխի շարժումներ, որոնցից մի քանիսը մշակում է հենց Google-ը:Սկզբում Project Gameface-ը դիտվում էր միայն որպես խաղի կառավարման առաջադեմ գործիք, սակայն Google-ն այժմ նախատեսում է գտնել դրա այլ կիրառություններ: Նախագծի հեղինակները կարծում են, որ այն կարող է կիրառվել կրթական և աշխատանքային նպատակներով, սոցիալական ցանցերում շփման և այլ նպատակների համար։ Բացի դրանից՝ շարժական սարքի կառավարման այս մեթոդը կարող է օգտակար լինել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար:

Մշակողներն արդեն կարող են Project Gameface-ը ներդնել իրենց հավելվածներում: 

Լրահոս

Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը պիտի վերջ տրվի ու չշարունակվի հանուն խաղաղության հաստատման. Փաշինյան
Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան
Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Ռուսական կառավարման պայմաններում ՀՀ-ն կարող է զրկվել ռազմավարական երկաթուղային հնարավորությունից
Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում
Ապօրինի ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու պաշտոնյաների և նրանց ընտանիքների տիրապետմանը
Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում
Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ
Քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվել
Վարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում է
Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը
Ինչ իրավիճակ է Լարսում
Այսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում
Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է
Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը

Լրացուցիչ նորություններ

...

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել