Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։

Եվ ընթացքի մեջ է աշխարհակարգի փոփոխության ու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։

Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում միաբևեռ աշխարհակարգ էր հաստատվել ԱՄՆ-ի գերակայությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվում է հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի։ 

Այս իրողությանը նպաստում են նաև ԱՄՆում տիրող տրամադրությունները և Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ նա առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ իրենց երկրի ներքին խնդիրների լուծման վրա և անիմաստ է համարում աշխարհի մակարդակով բոլոր գործընթացներին միջամտելը։

Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ միջամտությունները և ճնշումները նաև հակազդեցություն են առաջ բերում։ Իսկ մյուս կողմից էլ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների սերտացում։

Արևմուտքի ճնշումների հետևանքով, օրինակ՝ ընդլայնվում է համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև, ինչը ամերիկյան որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վտանգավոր գործընթաց, որը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։

Սկզբնապես կանխատեսվում էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների և բազմաթիվ պատժամիջոցների արդյունքում այդ երկիրն ուղղակի տնտեսապես ծնկի կգա ու ի վիճակի չի լինի ֆինանսավորել պատերազմը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ակնկալիքները զուր էին։

Ճիշտ է՝ պատժամիջոցների ադյունքում Ռուսաստանը մեծ տնտեսական կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ իր տնտեսության հոսքերը վերակազմավորել, արտահանման ուղղությունները շատ արագ փոխել դեպի Արևելք՝ հիմնականում ահռելի սպառման շուկա ունեցող Չինաստան և Հնդկաստան։

Ռուսաստանին հաջողվեց նաև շատ արագ իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում ռազմարդյունաբերությունը դարձել է տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը։

Ու հիմա ռուսական տնտեսության աճի դինամիկան ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրների տնտեսություններինը։Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ինչ-որ պահի կարող է ծավալվել ու ընդլայնվել՝ իր մեջ ընդգրկելով բազմաթիվ երկրներ՝ այդ թվում վերածվելով ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի։

Բացի այդ, էսկալացիայի շարունակությունը կարող է նաև շատ վտանգավոր իրադարձությունների պատճառ դառնալ։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները զգուշացրել են, թե Կարիբյան ճգնաժամից հետո երբեք այսքան մոտ չենք եղել միջուկային պատերազմին, ինչպես հիմա։

Իսկ միջուկային պատերազմը երաշխավորում է փոխադարձ ոչնչացումը։ Մոսկվայից էլ հասկացնում են, որ եթե հարցը հասնի Ռուսաստանի գոյության հետ կապված վտանգին, ապա իրենք կաշկանդված չեն լինելու միջուկային զենք կիրառելու հարցում։

Ուկրաինան էլ մեծ հաշվով իրականություն չի դարձրել Արևմուտքում առկա սպասելիքները։ Կիևից միշտ համոզում էին, որ եթե արևմտյան երկրներն ավելացնեն իրենց օգնությունը, ապա Ուկրաինան կսկսի մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանել, բայց ուկրաինական հակահարձակման փորձերը հիմնականում ձախողվեցին։

Բազմաթիվ արևմտյան փորձագետների կողմից սխալ է համարվում նաև Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը, քանի որ դրա արդյունքում ուկրաինական զինված ուժերի առանցքային ստորաբաժանումները ուկրաինական ճակատից տեղափոխվեցին դեպի Կուրսկի հատված, ինչի արդյունքում Ուկրաինայի արևել յան հատվածում ռուսներն առավելություն ստացան և շարունակում են առաջխաղացում գրանցել՝ նորանոր տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության տակ։

Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ խոշոր օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն դրանք վերջին ճիգերն են, քանի որ Թրամփի վարչակազմը փոխելու է Ուկրաինական պատերազմի հարցում տարվող քաղաքականությունը։

Թրամփի երդմնակալությունից դեռ օրեր առաջ նրա թիմն արդեն սկսել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու գործընթացը։

Ընդ որում, եթե նախկինում Կիևն առավելապաշտական ձգտումներ ուներ, ապա առկա իրավիճակում Վաշինգտոնից Ուկրաինային փորձում են մղել զիջումների։

Դրա համար էլ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում էր, թե իրենք չեն պատկերացնում վտարումը «յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից», այդ թվում՝ Ղրիմից։

Մյուս կողմից էլ՝ Թրամփի թիմից Ուկրաինային հասկացնում են, որ իրենք չեն պատրաստվում շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը և ֆինանսավորել մի պատերազմ, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս, ուստի այլ ճանապարհ չի մնում, քան ռուսական կողմի հետ երկխոսությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Լրահոս

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
Գազ չի լինելու
Կարևոր
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Իսրայելը 24 ժամվա ընթացքում Իրանում հարձակվել է 170 թիրախի վրա
Արմինե Մոսիյանի որդին հաղթել է շախմատային մրցաշարում․ Սարհատ Պետրոսյան
Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է իր կնոջը 120 տղամարդու վաճառելու համար
Դուք նույնիսկ չեք կարող համաձայնության գալ տեսչական խմբի հետ, որը կգնա և կստուգի «Դրուժբա» խողովակաշարը․ Ֆիցոն մեղադրել է Եվրահանձնաժողովին
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը
Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
Կարևոր
Նրանք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել․ կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
Իրարանցում է եղել, խանգարել նրանց աղոթքին․ Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցի (տեսանյութ)
Շատերը կերազեին նման տղաներ ունենան, Դավիթը հիմա լավ չէ, նրա մայրն էլ է վատ վիճակի մեջ․ քաղաքացի (տեսանյութ)
Եկեղեցում երեկվա միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի համար շտապօգնություն են հրավիրել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բողոքի հավաք՝ ՆԳՆ-ի դիմաց
Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»