Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին նոր է սկսվել, և արդեն տարածաշրջանային զարգացումների որոշ ուղղություններ նախանշվում են: Ալիևն իր ասուլիսում սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։

Իսկ ագրեսիվ հռետորաբանության բովանդակային հատվածը կարելի է բաժանել մի քանի մասի։ Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, քանի որ դա «սպառնալիք» է ստեղծում Ադրբեջանի համար։

Այս պահանջն իր մեջ ներառում է այն, որ Հայաստանը չպետք է նորմալ բանակ ունենա ու պիտի փաստացի զինաթափվի, ինչը նշանակում է Հայաստանի չեզոքացում՝ որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Հայաստանից նշում են, թե պաշտպանողական սպառազինություն են ձեռք բերում, ինչը երկրի իրավունքն է իր պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ։Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։

Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։

Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։

Միջանցքի գաղափարը բխում է պանթուրքական ծրագրերից, որը պետք է հնարավորություն տա Թուրքիային ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի, ապա՝ միջինասիական թյուրքախոս երկրների հետ։

Ճիշտ է՝ Թուրքիան Վրաստանով անցնող երկաթուղիների ու ճանապարհների, ինչպես նաև Իրանով անցնող ավտոճանապարհների միջոցով կապվում է Ադրբեջանի հետ, բայց հարցն այստեղ Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապ ապահովելն է։

Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։

Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։

Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։

Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։

Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։

Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից քայլեր չկան արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու մասով։ Ադրբեջանական ինքնաթիռի ընկնելուց հետո էականորեն սրվեցին Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, ինչը կապված էր հատկապես Ալիևի մեղադրանքների հետ, որով պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ուկրաինայում սպասվող հրադադարից ու ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Հեռանկարային առումով, ինչպես որ Ադրբեջանն ու Թուրքիան վարվում են Հայաստանի հետ, նույն կերպ էլ վարվելու են Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ականատես եղանք, թե Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերն ինչպես դուրս հանեցին Ռուսաստանին ու Իրանին. նրանք նույնը փորձելու են կատարել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բուն Ռուսաստանի ու Իրանի տարածքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է
Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»