Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տավուշում նոր զիջումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները նախօրեին որոշեցին սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև շարժվել հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ Իրանի հետ։

Այսինքն՝ սկսելու են Տավուշից եւ հաջորդաբար շարժվելու են հարավ, ենթադրաբար գործընթացի մեկնարկը կտրվի հայ-վրացա-ադրբեջանական սահմանի միակ հատման կետից՝ Պապաքար բարձունքից։

Սա ներառում է հայ-ադրբեջանական շուրջ 1000 կիլոմետրանոց սահմանի մոտ 700 կիլոմետրը: Չնայած իշխանականները ներքին եւ բաց քննարկումներին ցանկություն են հայտնել, որ սահմանազատումը շարունակվի 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից՝ Վարդենիս, Ջերմուկ եւ այլ հատվածներից, սակայն ակնհայտ է, որ որոշողը Ալիեւն է եւ, ըստ ամենայնի՝ օկուպացված հատվածները գուցե երբեք էլ չսահմանազատվեն։ 

Անցած գարնանը Երևանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատեցին Տավուշի ու Ղազախի հատվածներում, հայկական կողմը չորս գյուղ հանձնեց Ադրբեջանին։

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա պիլոտային սահմանազատում էր անվանել, գործընթացը տեղի ունեցավ նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։ 

Հայաստան դաշինքի պատգամավոր, Սրբազան շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանի կարծիքով սահմանազատում կոչվող կեղծ գործընթացի արդյունքում այս անգամ եւս Տավուշում տարածքներ կկորցնենք, մասնավորապես, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք․«Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով ստեղծելով լրջագույն մարտահրավերներ»։

Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։

Պատգամավորն ուշադրություն է հրավիրում, որ համատեղ հանձնաժողովի գործունեություն չկա, եթե երկու երկրներն, իսկապես, ցանկություն ունենային սահմանազատում իրականացնելու, նախապես Կիրանցից հողեր չէին տա։

«Թող էլի սկսեին Տավուշից, հասնեին Ջերմուկ եւ այլն», բայց, Դանիելյանի խոսքով, Ալիեւն է որոշում ամեն ինչ, եւ սպառնալիքներով հասնում ցանկալի զիջումների։

Նա հիշեցնում է Ադրբեջանի նախագահի տարեսկզբի «անոնսը», որով գուժեց, թե՝ հունվարին սահմանազատման հանձնաժողովների նիստ է լինելու, սպառնալիքներ հնչեցրեց Սյունիքում ուժով միջանցք վերցնելու եւ այլնի վերաբերյալ ու ստացավ հերթական զիջումները․ «Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»։

Հիշեցնենք՝ Կիրանցում իրականացվող գործընթացի ժամանակ իշխանականները տավուշցիներին վստահեցնում էին, որ իրական սահմանազատման ընթացքում Ադրբեջանը Հայաստանին հետ է վերադարձնելու Բերքաբեր գյուղից գրաված ավելի քան 700 հեկտար հող, սակայն Գառնիկ Դանիելյանը գրեթե վստահ է, որ ՀՀ-ն ոչ մի սանտիմետր հող էլ հետ չի ստանալու․ «Կիրանցում էլ հեկտարներ տվեցինք, ի՞նչ ստացանք դրա դիմաց, ոչինչ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ  Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, քանի որ ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպար, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը․«Դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:

Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Պատգամավորը չի բացառում, որ Ալիեւը ստանա իր ուզածը եւ այլեւս դադարեցնի գործընթացը։ Համաձայն երկուստեք ստորագրված կանոկարգի՝  համաձայնեցված /սահմանազատված հատվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չկա։

Լրահոս

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
Գազ չի լինելու
Կարևոր
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Իսրայելը 24 ժամվա ընթացքում Իրանում հարձակվել է 170 թիրախի վրա
Արմինե Մոսիյանի որդին հաղթել է շախմատային մրցաշարում․ Սարհատ Պետրոսյան
Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է իր կնոջը 120 տղամարդու վաճառելու համար
Դուք նույնիսկ չեք կարող համաձայնության գալ տեսչական խմբի հետ, որը կգնա և կստուգի «Դրուժբա» խողովակաշարը․ Ֆիցոն մեղադրել է Եվրահանձնաժողովին
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը
Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
Կարևոր
Նրանք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել․ կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
Իրարանցում է եղել, խանգարել նրանց աղոթքին․ Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցի (տեսանյութ)
Շատերը կերազեին նման տղաներ ունենան, Դավիթը հիմա լավ չէ, նրա մայրն էլ է վատ վիճակի մեջ․ քաղաքացի (տեսանյութ)
Եկեղեցում երեկվա միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի համար շտապօգնություն են հրավիրել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բողոքի հավաք՝ ՆԳՆ-ի դիմաց
Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»