Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ նախորդ տարվա ավարտին փորձագետներն ահազանգում էին, որ 2025 թ. հունվարից ականատես ենք լինելու պետական հարկերի և տուրքերի բարձրացման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է սպասելի գնաճի:

Նախորդ տարի կառավարությունը հաստատեց՝ չեն բարձրացնելու նպաստները, աշխատավարձը, կենսաթոշակը, միևնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով խոսվում է հետվճարի համակարգի մասին՝ անվանելով դա կենսաթոշակի բարձրացում:

Ստացվում է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց ավելի շատ են ծախսում մասնավորաբար ուտելիքի, կոմունալ ծառայությունների և այլնի համար:

 «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գնաճը բնորոշ երևույթ է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար:

«Ի տարբերություն մեր և մեր նման երկրների, քաղաքակիրթ աշխարհում գնաճին զուգահեռ կամ էլ դրանից առաջ բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակները՝ մի տեսակ կոմպենսացնելով սպասվող գնաճը:

Մեզ մոտ վերջին շրջանում ո՛չ թոշակն է բարձրացել, ո՛չ էլ աշխատավարձերն ու նպաստները: Ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, իսկ եկամուտները նույնն են մնում: Դա, իհարկե, առաջին հերթին հարվածում է մեր սպառողների գրպանին, հատկապես թիրախում են հայտնվում անապահով և միջին խավերը:

Ընդ որում, այստեղ պետք է շեշտել, որ միջին խավ ասվածը տարբեր երկրներում տարբեր է լինում: Քաղաքակիրթ աշխարհում միջին խավ ասվածը և սպառողը այլ է, Հայաստանում՝ լրիվ այլ:

Մեր երկրի պարագայում միջին խավի մարդն իր աշխատավարձով ապրող մարդն է, որը կարողանում է հոգալ իր տարրական խնդիրները, երբեմն ուղղակի գոյատևել:

Այս նույն գնաճը չի կարող շրջանցել նրանց: Վերջիններիս եկամուտները նվազելու են, մարդկանց կյանքը բարդանալու է: Մարդիկ, որոնք սոցիալական խնդիրների առջև են կանգնելու 2025 թվականին, մեր բնակչության մեծ մասն են կազմելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նրա խոսքով, հարկերի բարձրացումը չի կարող լինել միայն տնտեսվարողների խնդիրը:

Դրանց բարձրացումը հաջորդիվ հարվածելու է սպառողներին: Մյուս կողմից՝ բարձրանում են տուրքերը, որոնց անմիջական թիրախում է սպառողը:

«Գույքահարկի վճարն ամեն տարի ավելանում է, տեղական հարկերից ունեցանք ավտոկայանատեղիների վճարի ավելացում, այս տարի սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, աղբահանության վճարի հետ կապված ևս որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Այսպիսով՝ տարբեր ուղղություններով գնաճ ենք տեսնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ քաղաքացու եկամուտները չեն աճում, բայց ծախսերն ավելանում են սրընթաց կերպով:Հիշեցնում է՝ շատ քաղաքացիներ ապրում են հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ:

«Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով փաստացի այն եկամուտը, որը ստանում էր արտագնա աշխատողը, նախկինի համեմատ, եթե այն վերածում ենք դրամի կամ դոլարի, երկու անգամ և ավելի նվազել է: Ռուսաստանում էլ աշխատավարձերը գրեթե չեն բարձրացել, արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների եկամուտը նվազել է:

Ստացվում է՝ նրանք ավելի քիչ գումար են ուղարկում, քան նախկինում, սա էլ իր հերթին ազդում է նրանց ընտանիքների եկամտի վրա: Վերջին երկուերեք տարվա ընթացքում նաև դրամն է արժևորվել: Գործոնները շատ են, որոնք ազդում են մարդկանց եկամուտների անկման վրա:

Ակնհայտ է դառնում, որ կարող է ավելանալ աղքատությունը»,-հավելում է նա:Կա մտահոգություն, որ այս իրավիճակում կարող է ավելանալ հատկապես աշխատող աղքատների թիվը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը համակարծիք է այս տեսակետի հետ:

«Մարդիկ աշխատում են, նրանց եկամուտները չեն ավելանում՝ ի տարբերություն ծախսերի: Ընդ որում, այս իրավիճակում ընկնում է նաև նրանց գնողունակությունը, աղքատությունը միանշանակ կավելանա: Այսօր «թիրախում» են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը:

Սա էլ ավելի խնդրահարույց է»,- ասում է նա: Պնդում է՝ կառավարությունը պետք է մտածեր այս հարցերի մասին, նախքան հարկերի և տուրքերի այս փոփոխությունները սկսելը:

«Այնինչ նախապես պարզ էր, որ 2025 թվականին չեն բարձրանալու աշխատավարձը, նպաստն ու կենսաթոշակը: Բյուջեով դա նախատեսված չէր: Արդյոք ինչոր փոփոխություններ կլինե՞ն՝ խնդիրներից ելնելով, պարզ չէ:

Գուցե մարդիկ դրական փոփոխությունների սպասումներ ունեն, բայց դա քիչ հավանական է: Եթե 2025 թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ այս ամենը հաշվի չեն առել, հիմա ի՞նչ պետք է անեն»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»