Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին-քաղաքական կտրուկ շարժումներ է անում:

Այնքան կտրուկ, ի դեպ, որ դա անթաքույց արկածախնդրության տպավորություն է թողնում: Դա էլ է, իհարկե, ավելացնում լարվածությունը: Սակայն հիմնական պատճառները շատ ավելի հողեղեն են:

Նկարագրենք իրավիճակը՝ առանց պաճուճանքների:Հունվարի 1-ից Երևանում պետք է 3 անգամ թանկանար հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Մեկ ամսով տարկետվեց այդ խայտառակ թանկացումը:

Բայց նախ՝ փետրվարի 1-ը սարերի ետևում չէ, երկրորդ՝ առանց թանկացումների էլ ուղետոմսի վճարային համակարգն ուղղակի խայտառակ վիճակում է, սարքերը «կուլ են տալիս» մարդկանց ուղետոմսային գումարները, տրված «թղթերի» ժամկետը անիմաստ կարճ է և այդպես շարունակ:

Դա սրում է առանց այն էլ նյարդային վիճակը:Հարկեր. այն, որ տարեցտարի գույքահարկի չափն ավելանում է, իսկ այս տարի կրկնապատկվելու է, արդեն վատ է:

Այն, որ փաստաբաններին, առաջիկայում նաև՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային բեռը կտրուկ ավելացվել է, նույնպես վատ է: Նշանակում է, որ առնվազն «միջին խավ» համարվողները այդ ծառայություններից օգտվելու համար շատ թանկ են վճարելու:

Դա նույնպես վատ է: Բայց շրջանառության հարկի դրույքաչափի կտրուկ բարձրացումը՝ հետագայում այն ընդհանրապես 20 տոկոսանոց ԱԱՀ-ով փոխարինելու «անոնսով», ոչ թե վատ է, այլ ուղղակի խայտառակ վատ է:

Փոքր ու միջին խանութների, կրպակների, միրգ-բանջարեղենի վաճառակետերի, հացի փուռ-խանութների տերերը նշում են, որ կամ մեկ ամիս անց փակելու են խանութը (կրպակը), իսկ բանալիներն էլ նվիրեն Փաշինյանին, կամ եղած չեղածը թանկացնելու են, ինչպես արդեն թանկացրել են սուպերմարկետներում:Ակնհայտ է, որ Փաշինյանին ու իր կառավարությանը հաջողվել է լուրջ դժգոհություն գեներացնել:

Իրավիճակը շատ է նմանվում հայտնի բնորոշմանը. «Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում»: Մեր դեպքում ակնհայտ է, որ վերևները չեն կարողանում:

Ավելին, նրանք ոչ միայն չեն կարողանում, այլև չեն ցանկանում: Էլ ավելին՝ «վերևները» բացեիբաց ծաղրում են «ներքևներին»:

Իսկ «ներքևինները», որ վաղուց արդեն մեծամասամբ հասկացել են, թե ում և ինչի հետ գործ ունեն, առայժմ դժգոհություն են կուտակում:

Առանցքային հարցն այս իրավիճակում մեկն է. ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու այդ դժգոհությունը:

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»