Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը:

Որքանո՞վ էր նպատակահարմար նման փաստաթղթի ստորագրումը ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ, և ի՞նչ կտա այն Հայաստանին: Քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալ յանն ասում է՝ կողմ է, որ Հայաստանն աշխարհի բոլոր երկրների հետ ունենա բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրի ողջամիտ մտածող ղեկավար նման վարքագիծ պետք է դրսևորի, այսինքն՝ սպասարկի իր երկրի շահերը, դա անելու համար փորձի այդ շահերը համադրել այլ պետությունների շահերի հետ և հասնի իր նպատակների իրագործմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ստորագրված փաստաթղթին, նշում է, որ այն հիմնականում կոնկրետությունից զուրկ, գլխավորապես ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ է:

«Նկատի առնելով Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆն կամ Հայաստանը ցանկացել են հայ ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ առաջ:

Երկրորդ՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր երկրների պարագայում:

Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ, օրինակ՝ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը, որի՝ պաշտոնը ստանձնելուն մնացել են հաշված օրեր, կա՛մ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կա՛մ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ փաստաթղթում առկա է հետևյալ ձևակերպումը՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»:

«Այս մեջբերման վերաբերյալ ուզում եմ ասել հետևյալը՝ այն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆի գործող վարչակազմի մարդասեր բնույթը:

Սակայն հիշյալ ձևակերպումը չի կարող վկայել ԱՄՆի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով:

Առաջին՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023 թ. ապրիլի 23-ին փակել էր Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում և ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմն ի՞նչ քայլեր է ձեռնարկել:

Այն որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու հազարամյակների իր բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից», փաստում է Հասան-Ջալալյանը:

Հաջորդիվ՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը՝ ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայոց ցեղասպանությունը:

Այս ամենը նկատի առնելով՝ հայամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հերթական հետքայլն են ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: «Իմ կարծիքով՝ Եվրամիություն մտնելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Եվրոպական միությունում գործում են բազմաթիվ չափորոշիչներ, ստանդարտներ հանրային կյանքի բոլոր առումներով, որոնց դեռևս Հայաստանը չի բավարարում:

Այո, Հայաստանը կարող է ցանկություն հայտնել անդամակցել միությանը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս կողմը՝ իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետությանն ընդունել որպես իր անդամ:

Մի տեղ, ուր գնում ես, քեզ պատրա՞ստ են ընդունելու: Եթե քեզ դեռևս պատրաստ չեն ընդունելու, ինչպե՞ս կարող ես մտնել այդ ֆորումի մեջ:

Եվրոպական միությունն առավելապես տնտեսական ֆորում է, որտեղ անդամ երկրները բավարարում են սահմանված չափորոշիչներին: Կարծում եմ՝ դժվար է առարկել այն դատողությանը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի բավարարում ԵՄ-ի սահմանած չափորոշիչներին, հիմա ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ այդ միության անդամ:

Այո, մեր արտաքին քաղաքականության առումով պետք է փորձենք դուրս գալ հետևյալ վարքագծի դրսևորումից՝ բռնել մեկի կողմը, ենթադրենք, Ռուսաստանի, և լինել բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներում, որտեղ Ռուսաստանն ունի հեգեմոն դիրք, իսկ մնացած բոլորը բացառել:

Կամ, ասենք, բռնել Արևմուտքի կողմը, որտեղ Միացյալ Նահանգները տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ունի գերիշխող դիրք, և բացառել ռուսական ինտեգրացիոն գործընթացները:

Այդպիսի մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև երբ անցնում ես մեկի կողմը կամ նախապատվությունը տալիս մյուսին, ինքնաբերաբար, մյուս կողմի՝ չասեմ թշնամանքը, բայց վատ վերաբերմունքին ես արժանանում:

Հետևաբար՝ պետք է կարողանալ վարել հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա չվնասի երկրի արտաքին քաղաքականությանը, երկրի առջև սահմանված նպատակների իրագործմանը»,-նշում է քաղաքագետը:

Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվո՞ւմ է հավասարակշռված քաղաքականություն վարել: «Կարծում եմ՝ չի հաջողվում: Ինչո՞ւ չի հաջողվում, մի ֆունդամենտալ պատճառ եմ ուզում վկայակոչել:

Դա իրենց պրոֆեսիոնալ, մասնագիտական ոչ պատրաստված, անձեռնահաս լինելն է։ Սա հստակ է, այդ մարդիկ, որոնք նշանակված են պատասխանատու պաշտոններում, իրենց տեղերում չեն:

Ընդ որում՝ միայն նշանակված պաշտոնյաների մասին չէ խոսքը, սկսած Նիկոլ Փաշինյանից: Մարդիկ չունեն անհրաժեշտ, բավարար փորձառություն, գիտելիքներ իրենց վերցրած պատասխանատվությունը պատշաճ, ամբողջական, լիարժեք կատարելու համար:

Բայց ուզում եմ ասել նաև հետևյալը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ավանդական կապեր, և հավաքական Արևմուտքում այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող պետություն:

Վերջին շրջանում նկատում եմ, որ անընդհատ բարձրացվում է, նաև հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական շրջանակների կողմից, որ Հայաստանը որդեգրել է վեկտորի փոփոխության քաղաքականություն և այլն:

Այդքան էլ համակարծիք չեմ այդ տեսակետի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրվեց, որի դերն ու նշանակությունը, ի դեպ, չպետք է գերագնահատել:

Այնպես չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները դրվեցին ավելի բարձր մակարդակի վրա, քան հայ-ռուսական հարաբերությունները:

Հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես դաշնակցային, ստրատեգիական հարաբերություններ, ԱՄՆ-ի դեպքում խոսքը ռազմավարական գործընկերության մասին է: Սա ևս կարևոր էլեմենտ է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Վերադառնալով «տպավորություն է, որ Հայաստանը փոխում է վեկտորը» դիտարկմանը:

Ուզում եմ իմ անհամաձայնությունը կամ այդ տեսակետին կողմ չլինելը հիմնավորել հետևյալ կերպ: ՌԴ բոլոր պաշտոնյաները ևս խոսում են այն մասին, որ Հայաստանը փոխում է վեկտորը, հեռանում է և այլն, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Դա Ռուսաստանի Դաշնության նախագահն է:

Երբևէ նկատե՞լ եք, որ նա հայ-ռուսական հարաբերությունների մասին հրապարակային խոսելիս նման կարծիք հայտնի: Երբևէ այդպիսի փաստ չի արձանագրվել:

Հակառակը՝ երբ առիթ է ունենում խոսելու հայռուսական հարաբերությունների մասին, ընդգծում է՝ դրանք վերընթաց զարգացում են ապրում՝ մասնավորապես հիշատակելով Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի շեշտակի զարգացումը:

Եթե Հայաստանը փոխում է իր վեկտորը և այլն, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ՌԴ-ի հետ ունենա զարգացող, վերընթաց աճ ապրող, ընդ որում՝ թվային ցուցանիշներով, առևտրատնտեսական կապեր:

Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
«Չեմ ուզում հավատալ,չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա». Աշոտ Ղազարյան
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը
ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու
Լույսը վառի´ր. Բլոգեր VS դերասան
Արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
«Լավագույները հեռանում են». Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի մшհից հետո
Կարևոր
Լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին. Մասյացոտնի թեմի հոգևորականներ
Հրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով
ԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվել
Ամեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումը
Արտառոց դեպք՝ Երևանում. 52-ամյա տղամարդը, ոչ սթափ վիճակում, «Viva»-ի սպասարկման սրահում հնչեցրել է հայհոյանքներ
Մահացել է Զառա Արամյանը
Բրիջիթ Մակրոնը դիջեյ է դարձել Դիսնեյլենդում. Բաքվում պահվող գերիների դատավարություններից 1 տարի անց (տեսանյութ)
Սամսոնյանի առողջությունն օր օրի է սրվում, հացադուլը նպաստում է հիվանդության խորացմանը. պաշտպան (տեսանյութ)
ԵՄ-ից ասում են` Նարեկի դատական գործը իշխանության ներքին խնդիրն է և այն դեռևս նախաքննության փուլում է (տեսանյութ)
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Սլավիկ Պողոսյանի դին

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

Հոկտեմբերից գերիների մասին միայն տեղեկացել ենք պաշտոնական աղբյուրից. Սիրանուշ Սահակյան

ՔՊ-ում ընտրական ցուցակի նախնական որոշում կա. Ալեն Սիմոնյանի հարսին դատարան են հրավիրել

Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»

Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»

Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»

Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»

Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»

Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց. «Ժողովուրդ»

Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում. ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. «Ժողովուրդ»

Սամվել Կարապետյանին կրկին ԱԱԾ մեկուսարան ուղարկած դատավորը 30 մլն դրամով բնակարան է գնել. «Ժողովուրդ»

ԱԺ նախագահի՝ հանցանք կատարելու մեղքն ընդունած հարսին դատարանը ծանուցում է ուղարկել. «Ժողովուրդ»

Ի՞նչ ուղիներ կան սահմանադրական կարգը վերականգնելու համար․ Վարդանյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին (տեսանյութ)

Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու․ Զավենիչի` Վեհափառի աջը համբուրելու արդարացումները չեն ընդունվել

«Հրապարակ». ԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվել

«Իրավունք». Մտել է, որ ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը. Վրթանես Սրբազանը սկսել է խաղե՞ր տալ

«Իրավունք». Փակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու

Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են. «Ժողովուրդ»

Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»