Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուղերձի բովանդակությունը ցանկալի չէ Ադրբեջանին․ կան պատժիչ կամ այլ բնույթի գործողությունների ռիսկեր․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի ուղերձը բացահայտում է, որպես հավելյալ աղբյուր, այն աղաղակող խախտումները, որոնք տեղի են ունեցել և ունենում Ադրբեջանում: Euromedia24-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտից արված ուղերձին։ 

«Դա վկայություն է այն մասին, որ անձինք գտնվել են հարկադրանքի, կյանքին սպառնացող վտանգների, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի դրսևորումների ներքո և հարկադրաբար ստորագրություններ են դրել: Ընդ որում հարկադրանքը կիրառվել է ոչ միայն հայ պատանդների, այլև նրանց առնչությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց հանդեպ, ինչպիսիք են փաստաբանները և թարգմանիչները։ Կա համընդհանուր պրակտիկա, որ ադրբեջանցի փաստաբանները սեփական անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվում են հանձն առնել հայերի պաշտպանությունը։ Արդեն իսկ կան արձանագրված դեպքեր, երբ հանձն առած փաստաբանը դադարեցնում է իր գործունեությունը։ Սա նաև ապացույց է այն մասին, որ զրկված են պաշտպանություն կազմակերպելու հնարավորությունից և այդ հայտարարությունը համահունչ է հայրենադարձված գերիների վկայությունների հետ, երբ նրանց պարտադրել են ստորագրել թղթերի ներքո, որոնց բովանդակությունը կազմվել է ավելի ուշ փուլում և այդ բովանդակությանը գերիները ծանոթ չեն եղել»,- ասաց իրավապաշտպանը։ 

Ինչ վերաբերում է ենթադրություններին, թե հնարավոր է ուղերձը կեղծ է, ապա Սահակյանը այլ կարծիք հայտնեց․ «Տեղեկատվությունը կասկածի տակ դնելու խնդիր չունենք։ Նախ աղբյուրը ընտանիքն է, իսկ ընտանիքն այդ տեղեկությունը ստացել է հեռախոսազրույցի ընթացքում։ Կարծում եմ՝ Կարմիր խաչը ևս վերահաստատել է, որ նախորդող շաբաթների ընթացքում ապահովել է հեռախոսազանգեր հայ պատանդների և նրանց ընտանիքների միջև։ Իհարկե, հասկանալի է, որ ուղերձի բովանդակությունը ցանկալի չէ Ադրբեջանին և այդ առնչությամբ առկա են նաև պատժիչ կամ այլ բնույթի գործողությունների ռիսկեր, որի տակ գտնվում են բոլոր հայերը՝ անկախ ասված կամ չասված արտահայտություններից»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։ 

Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը։

Սոնա Հարությունյան

Լրահոս

Ուկրաինա, Իրան, Եվրոպա՝ վտանգ, գաղտնի խաղադրույքներ և ռազմավարական պայքար
Ինձ համար փաստարկներն ընդունելի են. Բագրատյանը՝ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բաժանման մասին
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանության մասին հարցից Պապոյանը «բարկացավ» ու հեռացավ
Հայաստանի քաղաքական փոթորիկը մեկ օրում․ բաժանում, դաշինքներ և ողբերգություն առաջնագծում
Ով է ցուցմունք տվել Թամամյանի դեմ․ Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է դասագրքեր
Մելանյա Թրամփը կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին
Կարևոր
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը
ՈՒՂԻՂ․ Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում
Ես սիրում եմ Ձեզ հավիտյանս հավիտենից . Ստելլա Սարուխանյանը՝ Աննա Հակոբյանին
Վենս. ԱՄՆ-ը կնախընտրեր Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ​​լուծումը
Axios. Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները
Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից
Կարևոր
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով․ Նիկոլ Փաշինյան
Իմ և վարչապետի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա Հակոբյան
«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում
«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է
«Հրապարակ». Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է
Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինա, Իրան, Եվրոպա՝ վտանգ, գաղտնի խաղադրույքներ և ռազմավարական պայքար

Ինձ համար փաստարկներն ընդունելի են. Բագրատյանը՝ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բաժանման մասին

Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանության մասին հարցից Պապոյանը «բարկացավ» ու հեռացավ

Հայաստանի քաղաքական փոթորիկը մեկ օրում․ բաժանում, դաշինքներ և ողբերգություն առաջնագծում

ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը

ՈՒՂԻՂ․ Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով․ Նիկոլ Փաշինյան

Իմ և վարչապետի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, ես լքում եմ կառավարական առանձնատունը․ Աննա Հակոբյան

Նիկոլ, տղա ես, արդար ընտրությոունների գնա. Հայրիկյան (տեսանյութ)

Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Մենք մեզ մրցակից համարում ենք միայն ՔՊ-ին․Գառնիկ Դանիելյան

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

Վարշավայից մինչև Երևան․ խաղաղություն, ձերբակալություններ և կոշտ հայտարարություններ (տեսանյութ)

Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը. Նոր որոշում հայտարարագրման վերաբերյալ

19 տարեկան զավակը հորը չպետքա տեսնի այս ապակիներից այն կողմ. Արամ Վարևանյան

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է

Դպրոցներից փառքի անկյունների հեռացումը ազգային ինքնության դեմ քայլ է. Լևոն Ջավախյան

ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հանդես է գալիս Եվրոպայի խորհրդին ուղղված կոշտ բողոքով. քաղաքագետ

8 րոպե մինչև Լոնդոն․ նոր սպառնալիք․ ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է