Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:

Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։

Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։

Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։

Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։

Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։

Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։

Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել:

Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։ Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։

Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։

Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։

ԵՄի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։

Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ։ Միևնույն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդակամցելու գործընթաց են սկսում, չեն հասկանո՞ւմ, որ այն ուղղակի անհամատեղելի է ԵԱՏՄ մեխանիզմների հետ։

Այլ կլիներ, եթե ԵԱՏՄ-ի մեխանիզմները համադրվեին ուղղակի ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի դեպքում Հայաստանը կարող էր կապող օղակ դառնալ երկու կարևոր ինտեգրացիոն շուկաների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

Բայց պարզ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այսօր լիովին անիրատեսական է, այլ հարց է, որ որոշ արևմտամետ ուժեր փորձում են դրանով աջակցություն կորզել Եվրոպայից՝ չնայած այն հանգամանքին, որ այն կարող է լինել ժամանակավոր։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը կարող է աշխարհաքաղաքական ու անվտանգային նոր ռիսկերի պատճառ դառնալ։

Տեսանք, որ Վրաստանը տարիներով ձգտում էր դեպի ԵՄ անդամակցություն, բայց Թբիլիսիում որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել անդամակցության հարցով բանակցությունները։Իսկ Հայաստանը, որն իր անվտանգության բաղադրիչներով ու տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, կարող է ահռելի վնասներ կրել՝ հայտնվելով աշխարհաքաղաքական մրցապայքարի կիզակետում։

Դրա հետ կապված՝ Մոսկվայի տարբեր խողովակներից զգուշացումներ են հնչում։ Ինչքան էլ դժգոհ լինենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դերակատարումից, պետք է հասկանանք, որ ԵՄ-ն ուղղակի ի զորու չէ մեզ որևէ կերպ անվտանգային երաշխիքներ տրամադրել։

Եվրոպան անգամ իր համար անվտանգության երաշխիքներ չի ստեղծել, ուր մնաց՝ մեզ համար ստեղծի։ Իշխանություններն, իհարկե, կարող են փորձել փաստարկներ ներկայացնել, թե եվրոպացի դիտորդները սահմանին կայունություն կապահովեն։

Բայց հաշվի առնենք, որ նրանք ոչ միայն սպառազինություն չունեն, այլև իզորու չեն կանխել սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը բազմիցս իր գործողություններով ցույց է տվել, որ կաշկանդված չէ եվրոպացի դիտորդների հանգամանքով։

Իսկ Ալիևն էլ վերջերս ակնարկեց, որ եթե պետք լինի, եվրոպացի դիտորդների վրա էլ կկրակեն։ Մյուս կողմից էլ՝ նույն Եվրոպան նպաստում է Ադրբեջանի ագրեսիային, քանի որ եվրոպական երկրները շարունակում են մեծ քանակությամբ նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որով Բաքուն կարող է զինվել ու ավելի ագրեսիվ դառնալ։

Այնպես որ, պետք է ստիպել եվրոպացիներին՝ նախ Հայաստանին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ քայլեր կատարել, դրանից հետո միայն փորձել ԵՄ-ի ուղղությամբ ցատկել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման մեխանիզմ. ո՞ր դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված
Էս որոշումը չկայացնելու դեպքում տեղական արտադրողները կարող են փակվել․ Թունյան
Ֆրանսիան հրաժարվել է բացահայտել իր միջուկային մարտագլխիկների քանակը
Հասկանում ենք ձեր օրենսդրական փոփոխության նպատակը․ ի՞նչ է դա գուժում
Ռումինիան հայտնել է երկրի հարավում անօդաչու թռչող սարքի բեկորների հնարավոր առկայության մասին
800 լիտվական բեռնատարներ պահվում են Բելառուսի հատուկ կայանատեղիներում
Էս փոփոխությունն ազդեցություն է ունենալու շինարարության վրա. Բագրատյան
Ֆիլիպիններում տեղի ունեցած թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի
ԵՄ-ը նախատեսում է քննարկել Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին դեկտեմբերին․ Politico
Ինչո՞ւ եք այդքան չար. Խանդանյանը արձագանքում է Քոչարյանի եւ Սարգսյանի հայտարարություններին
Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն. Նոյեմբերի 13-ը կարող է վճռորոշ լինել
Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմներին
Բանակը 1,5 տարով դարձնելը՝ նախընտրական կաշառք է․ Կարեն Վրթանեսյան
Ֆիդան. Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը գտնվում է «լռության ընթացակարգի» փուլում
Ուկրաինան 2025 թվականին ԱՄՆ-ից որևէ գումար չի ստացել
Վաշինգտոնի միջազգային օդանավակայանի շարժական սրահը բախվել է տերմինալին․ կան տուժածներ
ԱՄՆ Սենատը պաշտոնապես հաստատել է երկրի բյուջեի օրինագիծը
ԱՄՆ-ը թույլ կտա Սիրիային վերաբացել իր դեսպանատունը Վաշինգտոնում
Թրամփը հրապարակել է Սիրիայի նախագահի հետ փակ հանդիպումից լուսանկար
Սիրիայի նախագահը ցույց է տվել, թե ինչ է իրեն նվիրել Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ

Լրացուցիչ նորություններ

...

Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն. Նոյեմբերի 13-ը կարող է վճռորոշ լինել

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը բյուջեից գրեթե 2 միլիոն դոլար է ծախսել մեկ օրում

«Փաստ». Հայաստանը կհրաժարվի՞ ռուսական գազից

ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին․ «Հրապարակ»

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցում, սակայն՝ «ինքն իր համար». «Հրապարակ»

«Ժողովուրդ». Նոյեմբերի 13-ը կարող է վճռորոշ լինել. կկայանա հերթական դատական նիստը

Դատավորների հեռախոսներն էլ չեն վերադարձնում. զննություն. «Ժողովուրդ»

Վաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. «Փաստ»

ՔՊ–ականները չեն շտապում առաջադրվել. 600 մլն դրամ՝ Հանրապետության հրապարակը զարդարելու համար

Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»

«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

Նախարար Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»

Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»

Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»