Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն ակնհայտորեն արկածախնդրական նորանոր վտանգների տակ մխրճած Փաշինյանն իրեն առնվազն Թալեյրան է երևակայում:

Երեկ էլ արթնացել ու հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին»:

Հետո մի երկար թվարկում է, որ Հայաստանն իբր համակողմանիորեն հարաբերություններ է զարգացնում բոլորի հետ: Փաշինյանի մի նշումը մյուսից վիճելի է: Մի խոսքով, հերթական սուտուկեղծիքի «փայլատակումն» է:

Հա, ու նշում է, թե՝ «առավել քան երբևէ» արտաքին հարաբերություններ է... լավացրել, կառուցել: Այո, «առավել քան երբևէ»-ն ճիշտ է, բայց այն կոնտեքստում, որ Հայաստանը դադարել է լինել արտաքին-քաղաքական սուբյեկտ և վերածվել է օբյեկտի, որ առավել քան երբևէ Հայաստանի հարաբերությունները վատացել են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի կամ ԵՄ հետ ոչ թե լավացել են, այլ պարզապես հարաբերությունները վերածվել են ԱՄՆ-ի ու ԵՄ հակառուսական շահերի ու կապրիզների սպասարկման: 

Նախ՝ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ: Այո, Փաշինյանի աղետային իշխանության շրջանում Իրանի հետ ՀՀ հարաբերություններն առավել քան երբևէ անհասկանալի են դարձել, Հայաստանը հետևողականորեն հրաժարվում է Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունից, վարում է Իրանի մոտ Հայաստանի նկատմամբ լարվածություն առաջացնող քաղաքականություն («երրորդ երկրների» ներգրավում և այլն):

Ասում է, թե «Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ»: Այո, շա՜տ «պրակտիկ» են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Այն աստիճան, որ դրանք պրակտիկորեն մղվում են զրոյացման: Ըստ որում, Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընկալումը դիպուկ բնութագրվում է «գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ» ասացվածքով:

Փաշինյանն ուզում է Ռուսաստանի վրա փող աշխատել, բայց մնացած ամեն ինչում հակառուսական դիրքավորվել:Թե ինչ աստիճանի են վատացել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ չարժե ասել, քանի որ դրանք այս օրերին վատանալու են շատ ավելի արագընթաց:

Այո, հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը դարձրել է թշնամական՝ առավել քան երբևէ:Փաշինյանի ջանքերով Հայաստանը թուրքական հպատակության տակ դնելը, այն է՝ Թուրքիայի քմահաճույքների ու նախապայմանների բավարարումը՝ Արևմտյան Հայաստանի ուրացում, նույնն է, թե՝ Հայոց ցեղասպանության ուրացում կամ դրա նախապատրաստումը, համարում է հարաբերություն, քիչ չէ, մի հատ էլ, թե՝ «Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված»:

Այո, Հայաստանի պետականության կազմաքանդման «բազան» արդեն լրիվ տեսանելի է: Փաշինյանը անգամ համարում է, թե իր իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններ ունի: Բոլորին է տեսանելի, որ դրանք հարաբերություններ չեն, այլ թելադրանք:

Ալիևը թելադրում է, Փաշինյանն ու նրա քպականները հեզահաճորեն իրականացնում են «կիրթ ու կառուցողական» Ալիևի նվաստացուցիչ կարգադրությունները:

Չինաստանի հետ հարաբերությունները փչացրել է, փոխանակ լրիվ հակառակը լիներ: Հնդկաստանի հետ հարաբերությունները վերածվել են Հայաստան էժան ու չֆիքսված էժանագին աշխատուժի անվերահսկելի ներհոսքի:

Ու եթե ամփոփելու լինենք, մի հարցում էլ է կիրառելի «առավել քան երբևէ» ձևակերպումը. Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ... 

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»