Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ


2024 թվականին Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ ավելի քան 60 մարդ դարձավ գործազուրկ։ MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում էին, որ Փաշինյանն ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։

Պնդում էին՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այն փակվեց: Եվ այս ամենում մեղադրում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը: Ի պատասխան աշխատակիցների բողոքի, Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ծննդատունը չի վերաբացվելու: 

MediaHub-ի հետ զրույցում գործազուրկ դառնալու նախաշեմին հայտնված բժիշկները նշել էին, որ հիվանդանոցի բազմաթիվ խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել էին Առողջապահության նախարարություն, անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանին, սակայն, ոչ մեկ այդպես էլ չի զբաղվել եղած խնդիրներով։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ծննդատան հարևանությամբ, և այդ մասին նշվել էր նաև բողոք–նամակում, գտնվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։

Նախօրեին, երբ տիկին նախարարըամփոփում էր անցած տարին, MediaHub-ը հիշեցրեց այս պատմությունը և հետաքրքրվեց Ավանեսյանից՝ տեղյա՞կ է ծննդատան մասին, արդյո՞ք բողոք-նամակ ստացել է, թե՞ ոչ, ի՞նչ կարծիք ունի խնդրի մասին:

Նախարարը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ բողոք–նամակ ստացել է․ «Ստացել ենք, բայց ոչ թե մեզ ուղղված, այլ այլ ատյաններին, որին արձագանքել ենք»։ Ապա նշեց, թե ուզում է մի քիչ հետ գնալ և ներկայացնել, թե ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը և ինչի՞ համար է պատասխանատու առողջապահության նախարարությունը: 

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ Հայաստանում ծննդօգնության որակի բարձրացման։ Դա նշանակում է՝ բոլոր ծննդատները, անկախ ում ենթակայության են և անկախ որտեղ են գտնվում, պետք է համապատասխանեն մեր կողմից սահմանված չափորոշիչներին, որովհետև մենք գործ ունենք երեխաների ծնվելու և մայրական մահացության դեպքերի հետ։ Վերանայվել են չափորոշիչները, գնահատվել են հանրապետության ծննդատները, վերանայվել են մակարդակները, բոլոր ծննդատներն իրենց թերությունները վերացրել են սահմանված ժամկետում և համապատասխանեցրել են պայմանները մեր չափորոշիչներին:

Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առջև, որ կինը գնում է ծննդաբերելու, պետք է վստահ լինի, որ այդ ծննդատունը համապատասխանում է բոլոր որակի չափորոշիչներին»։Ներածական խոսքից հետո նա ասաց, որ այդ ծննդատունը  գնահատվել է, կազմվել են 15-ից ավել խնդրահարույց կետեր, տրվել է ժամանակ, որպեսզի ծննդատունը վերացնի խնդիրները և համապատասխանի կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին։ Սակայն, ինչպես և մեզ հետ զրույցում նշել էին բժիշկները՝ կառավարիչների անգործության համար այսպիսի վիճակ է ստեղծվել։ 

Նախարարը նշեց, որ դրանք չեն վերացվել և առողջապահության նախարարությունը ի տրամադրել ծննդօգնության իրականացման համապատասխան մակարդակի մասին որոշում:

«Թե տարիներ ի վեր ինչպե՞ս է հանձնվել կառավարման, ո՞վ է հանձնել, ի՞նչ գումարով, ինչի՞ դիմաց, ինչո՞ւ չի լավ կառավարվել՝  դրա հասցեատերը ես չեմ, պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղեք հարցը»,- ասաց նախարարը։Ավանեսյանը հավելեց, որ շարունակելու է պնդել, որ առաջնայինը ծննդօգնության որակն է, և Երևան քաղաքն ունի բավարար ծննդօգնության կարողություններ սպասարկելու քաղաքացիներին, և առաջնահերթությունը, որպես քաղաքականություն, պիտի տալ ծննդկանների շահերին։

Հիշեցնենք, MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած աշխատակիցներից նշել էին, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխաատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։  Մարիաննա Արամյան

Լրահոս

Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան
Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում
Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց
Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան
Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց
2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում

Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները

Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ

Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ

Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները