Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, եւ չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։

Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի  վարքագիծը։ Բացի այդ, կուսակցականներին էլ հրահանգել է՝ շատ ակտիվ լինել մարզերում, շեշտել՝ ժամանակ չունենք, ժամանակը կարճ է, մարզից ընտրված պատգամավորներին նախատել է, թե՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենայիք, կաբինետներում նստելու փոխարեն շրջեք համայնքներով ու փորձեք լուծել ժողովրդի խնդիրները, որ կարողանաք քվե խնդրել։

ՔՊ-ականները, մինչդեռ, տարակուսած են․ հերթական ընտրություններին մեկուկես տարի դեռ կա, մեր աղբյուրի դիտարկմամբ՝ որպես կանոն, քաղաքական ուժերն ակտիվանում են ընտրություններից կես տարի առաջ, «քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ արագ մոռանում է իրեն արված լավությունը»։

Կարծում են, որ Փաշինյանը թեեւ չի բարձրաձայնում, բայց գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չսպասելով մինչեւ 2026 թվականի ամառ։

Անգամ փաստարկում են, որ արտահերթը պետք է նախեւառաջ Փաշինյանին եւ իշխանություններին՝ առաջինը այն պատճառով, որ ներքին եւ արտաքին զարգացումները հուշում են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնելու է, ներկայիս 15-20 տոկոսն էլ ամիսներ անց չեն ունենալու, բացի այդ՝ կա մի կարեւոր հանգամանք։

Բանն այն է, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքների եւ կից փաթեթների փոփոխություններից հետո այլեւս օրենքի պահանջ է, որ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն կուսակցության համաժողովի կողմից, արտահերթի դեպքում վարչությունն է ձեւավորելու, ասել է թե՝ եթե հերթական ընտրություններ լինեն, նկատի ունենալով ՔՊ-ում ներկուսակցական խժդժությունները, հնարավոր է այնպիսի ցուցակ ստանալ, որը դուրս կլինի Փաշինյանի ազդեցությունից։ 

Կուսակցական համաժողովի ժամանակ առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածուներին պետք է ընտրեն համաժողովի պատվիրակները, առավելագույն ձայներ ստացած երեսուն թեկնածուն, ըստ ստացած ձայների, կզբաղեցնեն ցուցակի առաջին երեք տասնյակը։

Եթե հիշենք ՔՊ նախորդ համագումարը, որի ժամանակ ներթիմային  խմբավորումները գործի անցան եւ կեղծեցին վարչության ընտրությունները, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ կարող են ուժեղ խմբավորումներ ձեւավորվել եւ Փաշինյանին դնել «անգլիական թագուհու» կարգավիճակում, քանի որ 30 «ընտրյալներն» էլ իրենց հերթին լեգիտիմ իրավունք են ստանալու՝ ցուցակում որոշակի թվով յուրայինների ընդգրկել։

Մինչդեռ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը միայնակ վարուցանք կանի եւ իր ճաշակով ու մարդկանցով ընտրացուցակ կձեւավորի՝ ցուցակում թիմակիցներից շատերի հայտնվելն էլ ներկայացնելով որպես իր բարեգթության նշան։

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»