Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը ռազմավարական փաստաթուղթ կստորագրի ԱՄՆ-ի հետ. դաշինքի և գործընկերության էական տարբերությունները (տեսանյութ)

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր մակարդակի են բարձրացնում երկկողմ հարաբերությունները:

Այսօր՝ հունվարի 14-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում ռազմավարական փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց: Ավելի վաղ արևմտամետ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: 

Ըստ նրա՝ փաստաթուղթը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ: Առաջին և ամենաուշագրավ կետը անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումն է:

Բաբաջանյանի տեղեկություններով՝ անվտանգության ոլորտում փաստաթուղթը խթանելու է պաշտպանական համակարգերի արդիականացումը, համատեղ վարժանքները և տարածաշրջանային կայունության նախաձեռնությունները՝ տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Համաձայնագիրը ներառում է դրույթներ նաև էներգետիկայի, տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Վերջին մի քանի տարիներին, Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և ՀԱՊԿ-ի անգործության պայմաններում, Հայաստանում ավելի քան արդիական են դարձել այլընտրանքային ռազմավարական դաշնակիցներ փնտրելու և Հայաստանի անվտանգությունը այլ ռազմական դաշինքների կամ այլ երկրների հետ երկկողմ համագործակցության միջոցով ապահովելու հարցի շուրջ քննարկումները: Բնականաբար, որպես հիմնական այլընտրանք առաջին հերթին դիտարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն: Սակայն քանի որ մոտ ապագայում անդամակցումը ՆԱՏՕ-ին անհնար է, և դա Հայաստանում գիտակցում և ընդունում են նույնիսկ արևմտամետ ուժերը, նրանք առաջարկում են Հայաստանի անվտանգության և ռազմական ամրապնդման խնդիրները լուծել աշխարհի թիվ մեկ գերտերության՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ գործակցության ձևաչափով՝ օգտագործելով Վրաստանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների փորձը:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ստորագրում է ոչ թե ռազմավարական դաշինքի, այլ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որոնք որակապես տարբեր բաներ են: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և ունեն փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այլ հարց է, թե այդ դաշինքը գործնականում որքանո՞վ է բավարարում Հայաստանի ներկայիս պահանջները:

Մինչդեռ Ադրբեջանից հնչող սպառնալիքների ֆոնին ԱՄՆ-ի հետ ռազմավարական փաստաթուղթը փորձ արվեց ներկայացնել իբրև փրկություն, որ «Քեռի Սեմը» շուտով կգա և կփրկի Հայաստանը արտաքին թշնամիներից կամ գոնե մեծ քանակությամբ զենք կտրամադրի:

Այս կապակցությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս՝ վատ դրության մեջ դնել ամերիկացի գործընկերներին: Նրա խոսքով՝ ադրբեջանա-թուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերային փաստաթուղթը նույնքան անվտանգային երաշխիքներ է տալու Հայաստանին, որքան ՀԱՊԿ պայմանագիրը: Ամերիկայի հարցերով զբաղվող փորձագետը շեշտել է, որ նշված փաստաթղթով Միացյալ Նահանգները Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք-զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը նաև չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում:

Ընդհանուր առմամբ, փաստաթղթի ստորագրումն, իհարկե, դրական քայլ է, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի՞ հեռացող նախագահ Բայդենի վարչակազմի հետ ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչել ընդամենը մի քանի օրից նախագահի պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ

Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք

Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ

Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ

Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար

Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից

Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի

Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը

Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն

Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին

Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին