Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային դիսկուրսում հաճախ է քննարկումների մաս կազմում այն հարցը, թե ովքեր են ընդհանրապես հերոսները։

Այս թեման վերջին շրջանում հաճախակի է մանիպուլացնում Նիկոլ Փաշինյանը, ու երևի թե կարիք կա խորքով հասկանալ՝ ինչ է հերոսությունը, ով է հերոսը, և ինչու է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիաների:

Հայոց պատմության ընթացքում եղել են բազմաթիվ անձնավորություններ, որոնք ժողովրդի կողմից հերոսացվել են։

Ու նրանց գործունեությունը պատմության մեջ ոսկե տառերով է գրված։ Լավ, իսկ ինչո՞վ են այդ մարդիկ առանձնահատուկ, որ կարող են հերոս հռչակվել։

Հերոսությունն առաջին հերթին ընկալվում է սխրագործություններով, երբ անձն, առերեսվելով վտանգի հետ, պայքարում է դրա դեմ հնարամտությամբ, խիզախությամբ և քաջությամբ։

Այլ կերպ ասած՝ հերոսությունը մարդու կամ խմբի բացառիկ արարքն է, որն իրականացվում է ընդհանուր բարօրության համար` հաճախ կապված լինելով մեծ վտանգի կամ անձնական զոհաբերության հետ։

Հերոսական գործը խարսխված է համարձակության, բարոյականության և նվիրումի վրա, որը հաճախ գերազանցում է սովորական մարդկային հնարավորությունները։

Հերոսներն այն անձինք են, ովքեր իրենց գործերով, մտածելակերպով և արժեքներով ծառայում են որպես օրինակ և իդեալ ուրիշների համար։ Նրանց համար բնորոշ գիծ է նաև ժողովրդի բարօրության ու պետության շահերի համար սեփական կյանքը վտանգելը։

Որպես կանոն՝ հերոսներն իրենց գործերով հավերժանում են և սերունդների համար ծառայում են որպես ոգեշնչման աղբյուր։

Պատահական չէ, որ գաղափարական հիմնավորումները շատ հաճախ կապվում են հերոսների գործերի հետ։ Նրանք կարող են լինել ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից անձինք, ովքեր իրենց գործողություններով բարելավում են իրենց շրջապատի մարդկանց կյանքը։Այս ամենը՝ որպես դասական ձևակերպում:

Իսկ հիմա գանք մերօրյա իրավիճակին ու հերոսներին։ Նախևառաջ հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ խիզախության են դիմել, իրենց կյանքը վտանգի են ենթարկել, զոհել են կամ անձնուրացությամբ կռվել են մինչև վերջ։

Հենց այս իրողության հետ է կապված այն մտայնությունը, որ հերոսները Եռաբլուրում են։ Եվ դա ճիշտ է, նրանք իրապես հերոսներ են: Հերոսությունը գնահատվում է նաև պետական կոչումներով։

Այս տեսանկյունից կարևոր չափորոշիչ է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, որը շնորհվում է երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Այստեղ պետք է շեշտադրել մի կարևոր հանգամանք. ամենևին պարտադիր չէ, որ անպայման հերոսությունը վերաբերի միայն ռազմական կամ անվտանգության ոլորտին։

Օրինակ՝ մենք Հայաստանի ազգային հերոսներ ունենք, որոնք սփյուռքահայեր են, բայց իրենց գործունեությամբ անգնահատելի ծառայություններ են մատուցել մեր պետությանը տարբեր ոլորտներում։ Հենց այստեղ է, որ նույն Նիկոլ Փաշինյանը դիմում է մանիպուլ յացիայի:

Բայց նա խոսում է զոհվելու մասին:Իրականում խոսքը ռազմական-ոչ ռազմական հերոսության մասին է:

Անպայման չէ, որ Հայաստանի բարձրագույն կոչումը հետմահու տրվի, կամ հերոս համարվեն միայն զոհվածները։ Շատերը հենց իրենց կենդանության օրոք են այդ կոչումը ստացել։

Ու փաստ է, որ Հայաստանի ազգային հերոսի կոչումը, ընդհանրապես հերոսությունը հանրության կողմից ընկալվում է որպես մեծ բարձրություն, որի համար բացառիկ գործ պետք է կատարել պետության համար, և բոլորը չէ, որ կարող են նման բարձունքի հասնել։

Ցավոք, ընկալումների շուրջ իրավիճակը փոխվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ նա սկսեց աջուձախ շքանշաններ բաժանել ու արժեզրկել տրվող պետական պարգևները։ Նույնիսկ Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտության համատեքստում հատուկ «խիզախություն դրսևորելու» համար սկսեց Հայաստանի ազգային հերոսի և այլ կոչումներ բաժանել։ «Փակագծերում» նշենք, որ հետո նրանցից ոմանց նկատմամբ նույն գործողությունների համար քրեական հետապնդում նախաձեռնվեց:

Բռնապետական Ադրբեջանը նույնիսկ հաղթանակ տանելուց հետո այդքան շատ հերոսների կոչումներ չի շռայլել, որքան Հայաստանը։

Ի դեպ, ոչ միայն հերոսի կոչում ստացածների, այլև այլ դեպքերում ևս Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առանձնահատուկ ծառայությունների համար պարգևատրված անձը կարճ ժամանակ անց կարող է հռչակվել որպես թալանչի, անցնել քրեական գործերով, հետո էլ կարող են կոչեր հնչել, որ պետք է նրանց զրկել այդ կոչումներից և այլն։

Այսինքն, առանց փաստերի ու իրողությունների մեջ խորանալու, ոտքի վրա որոշվում է շնորհել որևէ կոչում, մեդալ, շքանշան, իսկ այդ մարդիկ մի որոշ ժամանակ անց վերածվում են... «հակահերոսի»։Բայց միայն պետության կողմից տրվող կոչումները չէ, որ արժեզրկվում են։ Ընդհանրապես, խեղաթյուրվում ու վարկաբեկվում է իրական հերոսությունը և հերսության հասկացությունը։

Օրինակ՝ հարկ վճարողները Փաշինյանի կողմից հռչակվում են որպես հերոսներ, այնինչ հարկ վճարելը ոչ թե հերոսություն է, այլ ուղղակի պարտավորություն պետության առաջ։

Ավելին՝ Փաշինյանն իր սոցցանցի էջում գրում է, թե «առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձևեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը և այլն»։

Իրականում թվարկվածը ոչ թե հերոսություն է, այլ բոլորիս քաղաքացիական ու բարոյական պարտքը մեկս մյուսի ու պետության առաջ, այսինքն, «ոչ թե լավ է, այլ նորմալ»։

Մի խոսքով, ՀՀ իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հերոսության արժեհամակարգը փոխվի, կոմֆորտի ձգտումը, հարմարվելը, պարտվողականությունը և զիջողականությունը դառնան հերոսության օրինակներ։

Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ ինքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելով, «հերոսություն է արել», հազարավոր զինվորների կյանք է փրկել, իսկ հետո արդեն տարածքներ զիջելով՝ պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը։ Փաստացի այնպիսի իրավիճակում ենք, որ ոչ միայն «նորմալը», այլև հենց հակահերոսությունն է դառնում հերոսություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
Գազ չի լինելու
Կարևոր
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Իսրայելը 24 ժամվա ընթացքում Իրանում հարձակվել է 170 թիրախի վրա
Արմինե Մոսիյանի որդին հաղթել է շախմատային մրցաշարում․ Սարհատ Պետրոսյան
Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է իր կնոջը 120 տղամարդու վաճառելու համար
Դուք նույնիսկ չեք կարող համաձայնության գալ տեսչական խմբի հետ, որը կգնա և կստուգի «Դրուժբա» խողովակաշարը․ Ֆիցոն մեղադրել է Եվրահանձնաժողովին
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը
Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
Կարևոր
Նրանք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել․ կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
Իրարանցում է եղել, խանգարել նրանց աղոթքին․ Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցի (տեսանյութ)
Շատերը կերազեին նման տղաներ ունենան, Դավիթը հիմա լավ չէ, նրա մայրն էլ է վատ վիճակի մեջ․ քաղաքացի (տեսանյութ)
Եկեղեցում երեկվա միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի համար շտապօգնություն են հրավիրել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բողոքի հավաք՝ ՆԳՆ-ի դիմաց
Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»