Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ռևերանսները, փորձագետներն ահազանգում են հնարավոր վտանգների մասին:

Իսկ որքա՞ն արագ այս վտանգներն իրական դառնալու պարագայում դրանց հետևանքներն իր վրա կզգա մեր հանրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ կենսական նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար:

«Հարվածը կենսական նշանակություն ունեցող ուղղության վրա որևէ կերպ չի կարող պատճառաբանված լինել, եթե բացառենք իշխանության նեղ քաղաքական շահը, այսինքն՝ իրենց նեղ քաղաքական շահից բխող ինչ-որ ռևերանսներ են անում, բայց դա բացարձակապես կապ չունի մեր իրական կայուն զարգացման շահերի հետ: Ի՞նչ են առաջարկում դրա դիմաց: Ոչինչ:

Մեր ժողովուրդը անմիջապես կզգա սոցիալական և տնտեսական հետևանքները: Այս իշխանության օրոք գրեթե կրկնապատկվել է մեր տնտեսական կախվածությունը նույն ԵԱՏՄ անդամ երկրներից, այսինքն՝ կենսական այդ նշանակությունը մոտավորապես երկու անգամ ավելացել է իրենց օրոք, իսկ փոխգործակցությունը ԵՄ անդամ կամ զարգացած այլ երկրների հետ՝ Միացյալ Նահանգներ և այլն, ըստ էության, էապես նվազել է:

Գրեթե երկու անգամ էլ այդտեղ ունեցել ենք նվազում: Ի՞նչն էր խանգարում վարել այնպիսի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականություն, որ լիներ հակառակը:

Խոստացել էին դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական հարաբերությունները: Դիվերսիֆիկացումը նշանակում է՝ նախ՝ որքան ներուժ ունի, թող աճի ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցությունը, որովհետև դա օգուտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և հավաքական մեր տնտեսությանը:

Մյուս կողմից՝ թող զարգանար դա, բայց ավելի արագ զարգացնեին փոխգործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ:

Ինչո՞ւ է նախորդ տարի էապես կրճատվել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ինչո՞ւ է կրճատվել ապրանքաշրջանառությունը:

40 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ, սա ինչի՞ հետևանք է: Սա նվազագույնը ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

 Ստացվում է, որ մեր երկիրը կարող է հմտորեն փոխգործակցել տնտեսական տարբեր կառույցների հետ՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ դեպքում ինչո՞ւ են մշտապես ընտրում «կամ-կամ»-ի տարբերակը:

«Այս խնդրահարույց՝ «կամ-կամ»-ի մոտեցումը մեր օրակարգ, մեր երկիր է բերվել այս իշխանությունների օրոք:

Տեսեք՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ-երկիր, նույնիսկ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարողացավ ամբողջապես յուրացնել մեր տարածաշրջանի համար դրական գործոնները:

Ճարպկորեն, առաջնորդվելով իր երկրի ազգային շահով՝ կարողացավ միայն այդ գործոնով ապահովել երկնիշին մոտ և ավելի տնտեսական աճ, գրեթե այն չափով, որքան Հայաստանի Հանրապետությունը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է և համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:

Նա նաև շարունակեց իր փոխգործակցությունը մնացած աշխարհագրական ուղղություններով: Սա դասական օրինակ է մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետության:

Ի՞նչն էր խանգարում, որ ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելուց զատ, հատկապես, որ տնտեսական մեր այս ակտիվությունն էապես ավելացել էր, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները կապ չունեն, դա կապիտալացնեին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն՝ այնպես անեին, որ ծառայեր աշխարհագրական այլ ուղղություններով տնտեսական փոխգործակցությանը, զարգացմանը և ներդրումներին:

Ի վերջո, միայն առևտուրը չէ: Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա, այդ թվում՝ ուղղակի ներդրումները դուրս են գալիս, այսինքն՝ ավելի քիչ են եկել, քան գնացել են, փաստացի «փախչում» է կապիտալը:

Այստեղ եթե դրական ցուցանիշներ ենք ուզում, կրկին վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 50 մլն դոլարի չափով ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի աճ:

Հիմա սա է իրավիճակը: Եթե չեն կարողանում անվտանգային միջավայր ապահովել, նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում պաշտպանել, դրա մեղավորը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությո՞ւնն է:

Ենթադրենք, արտադրողն արտահանում է ռուսական շուկա իր կամայական արտադրանքը, կարողանում է այն վաճառել ԵԱՏՄ շուկայում, ի՞նչն է իրեն խանգարում իր վաճառքի աշխարհագրությունն ու ծավալը մեծացնել:

Դա տնտեսամետ տրամաբանություն է: Արտահանողներն աշխատում են, արտադրում, որ շատ վաճառեն, շատ շահույթ ստանան: Եթե կա մի տեղ, որտեղ կարող են ավելի շատ վաճառել իրենց արտադրանքը, ինչո՞ւ պիտի չվաճառեն:

Բայց հիմա եղածը, երբ դնում են հարվածի տակ, այն էլ այս աշխարհաքաղաքական, նաև տնտեսական անվտանգության լուրջ մարտահրավերի պարագայում, ի՞նչ պատասխան են հետո տալու ջերմոցային տնտեսություններին:

Մեր արտահանման քառորդ մասից ավելին գնում է այդ շուկա, դա լուրջ թիվ է, այսինքն՝ նախորդ տարվա ընդամենը տասն ամսվա ընթացքում ունեցել ենք երեք միլիարդ դոլարից ավելի արտահանում, դա մոտավորապես նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի էական մասը՝ մոտ 14 տոկոսն է կազմում:

Խոսում եմ միայն արտահանման մասին: Ներմուծման մեջ էլ ունենք ստրատեգիական նշանակության ապրանքներ:

Դրանք էներգետիկ ռեսուրսներն են, պարենային անվտանգության ապրանքները: Որտե՞ղ են գտել այդ այլընտրանքները կամ հնարավորությունները, որ այսպիսի անվարժ շարժումներ են անում՝ առանց այն էլ այս փխրուն տնտեսական իրավիճակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ տեղ է բացվում ադրբեջանական գազի և թուրքական ապրանքների համար: Գուցե դրա՞նք են այլընտրանքները:

«Ո՞ր Ադրբեջանի, այն Ադրբեջանի, որը ցեղասպանության ենթարկեց Արցախի Հանրապետության ժողովրդին և բռնի տեղահանեց, այն Ադրբեջանի, որը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքները, սպառնում է ամեն օր նոր ներխուժմամբ և նոր ռազմական էսկալացիայով, թե՞ այն Ադրբեջանի, որը տարիներ շարունակ ռազմատենչ իր հռետորաբանությամբ և գործողություններով նաև ողջ ծավալով շրջափակել է մեր տնտեսական համակարգն իր ավագ գործընկերոջ՝ Թուրքիայի հետ միասին:

Որևէ մեկը մտածում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, ունենալով ռազմական դոմինանտություն այս տարածաշրջանում, երկարաժամկետ իր ծրագրերի մեջ տեղավորո՞ւմ է զարգացող Հայաստանի Հանրապետությունը: Ճիշտ հակառակը:

Նրանց որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիրը, եթե վերաբերում է տարածաշրջանին, սկսվում և ավարտվում է Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ, հայ ժողովրդի բնաջնջմամբ:

Պետք է որևէ կերպ հակադրվես մարդկային ու պատմական տրամաբանությանն ու պատմական արդարությանը, որպեսզի նման պնդումներ անես, որովհետև իրականությունը բոլորովին այլ է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»