Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին։

Որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ Երևան: Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգ պայմաններում չեն տեղակայվել Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում»:

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը նոր բան չէ, հարցն այն է, որ հակառակորդը գնալով ավելի է լկտիանում և ՀՀ իշխանությունների հետևողական զիջումների ֆոնին անընդհատ ավելացնում է պահանջները:

Շատ փորձագետներ բարձրաձայնում են, որ Ադրբեջանը փաստացի պատրաստվում է ՀՀ-ի ապառազմականացմանն ու դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությանը։ Բաքուն նոր ռազմական ագրեսիայի համար քարոզչական հիմքեր է ստեղծում՝ մեղադրում է ՀՀ-ին զինվելու մեջ։

«Փաշինյանն ու իր թիմը չեն գիտակցում աշխարհաքաղաքական ստատուսքվոն՝ Ադրբեջանն անտեսելու է թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի նախազգուշացումները. Բաքուն ցանկանում է վերացնել հայոց պետականությունն ու միանալ Թուրքիայի հետ՝ Մեծ Թուրանի շրջանակներում։

Հայոց պետականության վերացումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան, անգլո-սաքսոնական ուժերի, Իսրայելի հետ միասին, հարվածելու են Իրանին՝ փորձելով հասնել Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով»,-անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։

Հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ում ադրբեջանցիների վերադարձի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում. «ՀՀ գործող իշխանությունները պետք է ոչ թե ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնեն խաղաղության մասին թեզերով, այլ հայ ազգին ու հայոց բանակն ակտիվորեն պատրաստեն նոր պատերազմին։

Ալիևի հաջորդ թիրախը Սյունիքն է. նա չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Արցախի օկուպացիան Սյունիքի դեմ ագրեսիայի միայն առաջին փուլն էր»։Նշվում է նաև, որ ՀՀ-ն պետք է խորացնի ռազմական կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ, քանի որ Մեծ Թուրանի ծրագիրն ուղղված է նաև այդ պետությունների դեմ։ «Իրանը հայամետ դիրքորոշում ունի «Զանգեզուրի միջանցքի» հարցով, սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ ԱՄՆ-ն որդեգրելու է ավելի հակաիրանական և իսրայելամետ դիրքորոշում։

Ադրբեջանին ձեռնտու է լինելու Իրանի դեմ մեծ պատերազմը, քանի որ այդ պարագայում Բաքուն փորձելու է օկուպացնել Սյունիքը։

Հարավային Կովկասը մեծ տեմպերով գնում է դեպի նոր պատերազմ և առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով փոփոխության է ենթարկվելու»,-գրում է ալիքը։

Լրահոս

Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»