Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչքան է լինելու տրանսպորտի գինը․ Մանրամասներ

Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին գրառում է կատարել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Քան որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ:

Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է սակագինը թվաբանական միջինում լինում 150.5 դրամ և ոչ թե 300:

Քանի որ շատերը պնդում են, թե ինչու եք միասնական տոմսային համակարգում շաբաթ և կիրակի օրերը հաշվում մարդիկ այդ օրը տանն են, ուզում եմ Ձեզ ներկայացնել հետևյալ վիճակագրությունը`

Շաբաթ օրը ավտոբուսից և մետրոյից միասին վերցրած միջինում օգտվում է 245.000 ուղևոր, մի փոքր պակաս էլ կիրակի օրերին, ընդունենք այն կանխավարկածը, որ մարդը եթե գնում է A-B կետ ապա պետք է վերադառնա, այդ դեպքում ստանում ենք միջինում 122.500 մարդ: Հիմա, ովքե՞ր են ուրեմն այս մարդիկ և ինչու պետք է շաբաթ և կիրակի օրերը չհաշվել, այն կարելի էր չհաշվել եթե այդ թիվը լիներ օրինակ 20.000 մարդ:

Հիմա. աշխատանքային օրերին միջինում դեռևս արձանագրվում է 440.000 ուղևոր (մետրո+ավտոբուս) այն 122.500 մարդիկ նույն 440.000 ուղևորությունների 220.000 մարդկանց թվի մեջ են մտնում:

Այսինքն ստացվում է, որ շաբաթ և կիրակի օրերին ընդհանուր առմամբ մարդիկ 2 անգամ նվազ են օգտվում հանրային տրանսպորտից, քան աշխատանքային օրերին:

Ի՞նչ է ստացվում այս դեպքում
Աշխատանքային օրեր ամսում՝ 22 օր:
Ոչ աշխատանքային օրեր ամսում՝ 8 օր:
Աշխատանքային օրերի ուղևորությունների քանակ՝ 2 ուղևորություն օրվա ընթացքում:

Ոչ աշխատանքային օրերի ուղևորությունները՝ 2 անգամ պակաս, այսինքն՝ 2-ը բաժանած 2 = 1 ուղևորություն ոչ աշխատանքային օրվա ընթացքում։

Ամսվա ընթացքում ընդհանուր ուղևորությունների քանակ.
Աշխատանքային օրերի համար.
22 x 2 = 44 ուղևորություն:

Ոչ աշխատանքային օրերի համար.
8 x 1 = 8 ուղևորություն:

Ընդհանուր ամսվա ընթացքում.
44 + 8 = 52 ուղևորություն:

Ստացվում է, որ հաշվի առնելով հանգստյան օրերի ավելի ցածր ինտենսիվությունը, մեկ ուղևորության միջին արժեքը ամսական փաթեթը գնելու դեպքում 8.800-ը բաժանած 52 = 169 դրամ:

Դեպք 1. Նշված տրամաբանությամբ ստացվում է, որ աշխատանքային օրերին 220,000 մարդկանց կեսից ավելին 122,500 մարդ օգտվում է տրանսպորտից 52 անգամ ամսվա ընթացքում հետևաբար ստացվում է, որ միջինում հանրային տրանսպորտից օգտվողների 55.7%-ի համար ուղեվարձը կկազմի ոչ ավելի, քան 169 դրամը։

Թոշակառուների դեպքում`118 դրամ
Ուսանողի դեպքում` 144 դրամ
Դպրոցականի դեպքում` 135 դրամ:

Իսկ եթե մարդն օգտվում է օրվա մեջ 3 կամ 4 անգամ ապա նույն բանաձևով համապատասխանաբար կլինի`
Դեպք 2. 3 անգամի դեպքում` 113 դրամ
Թոշակառուն` 79 դրամ
Ուսանող` 96 դրամ
Դպրոցական` 90 դրամ
Դեպք 3. 4 անգամի դեպքում` 84 դրամ
Թոշակառուն` 59 դրամ
Ուսանողը`71 դրամ
Դպրոցականը` 67 դրամ

Կարևոր է նշել նաև, որ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 600.000 և եթե նույնիսկ այդ թվի մեջ լինեն մարդիկ ովքեր միաժամանակ երկու տարբեր արտոնյալ խմբերի անդամ են, ապա այդ թիվը չի լինելու այնքան մեծ, որ էական ազդեցություն ունենա, հետևաբար բավականին մեծ թիվ են կազմելու 169 դրամից նվազ սակագներով օգտվողները:

Հաշվի առնելով արտոնյալների մեծ թիվը կարելի է կանխատեսել, որ միջինում ուղևորների 50%-ը օգտվելու է արտոնություններից և ընդհանուր օգտվողների միջին գինը հասկանալու համար վերցնում ենք
Դեպք 2-րդը 118+143+135=396/3=132 դրամ
մյուս 50%-ը օգտվում է 169 դրամով
132+169=301/2=150 դրամ

Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, որպես թվաբանական միջին լինելու է 150.5 դրամ, որոշների մոտ կարող է լինել 150.5-ից ավել, որոշների մոտ պակաս։ Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, որ բոլորը ամսական փաթեթից չեն օգտվելու և շատերը կգնեն 10 անգամյան, բայց այդտեղ էլ կա մեկ այլ հակափաստարկ, որ կլինեն նաև երեք ամսվա փաթեթ գնողներ, որտեղ մեկ ուղևորության արժեքը միջինում ավելի մատչելի է, քան ամսական փաթեթի դեպքում և դրանց բալանսավորման արդյունքում հնարավոր է նորից միջին գինը կազմի 150.5 դրամ, հետևաբար այս բանաձևով հաշվարկ հնարավոր կլինի անել մի քանի ամիս անց, երբ կունենանք վիճակագրություն, թե որ փաթեթից քանի մարդ է օգտվել և, որ արտոնյալ խումբը որքան է կազմում:

Այս հաշվարկի մեջ դեռևս չկան տրոլեյբուսից օգտվողների և անվճար օգտվողների թվերը: Հաշվարկը կարելի է իրականացնել ավելի խորը տվյալների հենքի վրա: Այդ դեպքում կամ առաջիկա ամիսների նոր համակարգի պայմաններում հնարավոր է որոշակի ուղևորների թվի աճ լինի, բայց այդ ցուցանիշների փոփոխությունները ընդամենը մի քանի դրամի տաբերություն կարող են տալ, և ոչ ավել: Սա հատուկ նշում եմ, որպեսզի ընդդիմության կամ լրատվամիջոցների կողմից առաջ չքաշվի որևէ ոչ էական փաստարկ և փորձ արվի դրանով կասկածի տակ դնել վերոնշյալ տրամաբանությունը: Հաշվարկը պարզ տվյալների վրա է հիմնված, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ լինի, թե ինչպես պետք է կոտրել 300 դրամի կեղծ թեզը:

Բնականաբար, այս հաշվարկին կարող են առաջ քաշվել անհատական դեպքեր կամ ավելի քիչ օգտվողների դեպքերը: Այդ դեպքում էլ ունենք 2,100 դրամանոց փաթեթը, որը գործում է 30 օրում 10 ուղևորության հնարավորությամբ: Թոշակառուների համար արժե 1,470 դրամ, այսինքն` մեկ ուղևորությունը` 147 դրամ:

Հանրային տրանսպորտը, այո, թանկանում է, քանի որ փոխվել է ամբողջ շարժակազմը, և պետք է այսօր ձևավորվի այն ֆինանսկան համակարգը, որը կապահովի առաջիկա 10 տարիներին կայուն տրանսպորտ ունենալու և հետագայում այն թարմացնելու հարցը:

Կա՞ն դեռևս խնդիրներ, այո դրանք բազմաթիվ են, զորօրինակ 44 երթուղու ինտենսիվությունը և նման շատ օրինակներ, դրանց ուղղությամբ ամեն օր տարվում են աշխատանքներ»,-նշել է Գալջյանը։

Լրահոս

«Հայաքվեն» հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին. ովքեր են ներկա միջոցառմանը
Էրդողանը կոչ է արել Թուրքիային ներգրավել եվրոպական անվտանգության և պաշտպանության մեխանիզմներում
Ռուսաստանը դեմ է Կուբայի վառելիքի շրջափակմանը
Ժնևի բանակցությունները չորեքշաբթի օրը չեն շարունակվի
Ռուսական պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց՝ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններից հետո
Ռուբեն Վարդանյան, ԵՄ նոր ծրագրեր և եկեղեցու դիմադրության նախազգուշացում
Պեսկովը պատասխանել է Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեմաների վերաբերյալ հարցին
Պեսկովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը Իրանից հարստացված ուրան ընդունելու հարցում
Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակվում են մեկ ժամից ավելի
Մեծ շքերթ՝ ընտրություններից առաջ․ Հայկ Մարությանի ուժը մասնակցելու է ընտրություններին
Մենք չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն
Պատմական խոսքեր, որոնք օր առաջ ցանկանում եմ լսել նաև Հայաստանի ու ՀՀ հաջորդ ղեկավարի մասին. Վահե Սարգսյան
«Հայաքվեն» կմասնակցի ընտրություններին. «Ժողովրդին արմատական այլընտրանք ենք առաջարկելու»
Ռոյթերս. Սթարմերը և Թրամփը քննարկել են Ժնևում կայացած բանակցությունները
Կարևոր
Հայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում
ՈՒՂԻՂ․ «ՀայաՔվեն» ազդարարում է ընտրություններին մասնակցելու մասին․ ինչ է սպասվում
Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին Միացյալ Նահանգներում
Վենս. ԱՄՆ-ը կարող է ռազմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն
Զելենսկի. ԱՄՆ-ն մերժել է Կիևին Եվրոպայում Patriot հրթիռներ արտադրելու թույլտվություն տալը
Ուիթքոֆը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)