Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունների հզորության տարբեր չափանիշներ կան։ Այդ չափանիշների շարքում են պետության բնակչությունը, տարածքը, բնական ռեսուրսները, տնտեսական ներուժը, ռազմական հնարավորությունները և այլն։

Բայց պետությունների դիրքավորման և ներուժի օգտագործման հարցում կա մի կարևոր հանգամանք, որը շատ դեպքերում անտեսվում է։

Խոսքը մասնավորապես վերաբերում է անհատ ղեկավարների դերակատարության կարևորությանը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ուղղություններով։

Անհատականությունը, նրա գործողությունները և հատկությունները ազդեցություն են ունենում որոշումների կայացման գործընթացների, հանրային տրամադրությունների, քաղաքական ուղղությունների և նույնիսկ պատմական իրադարձությունների ընթացքի վրա։

Ու պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ թույլ ու ապաշնորհ ղեկավարների արդյունքում մեծ ռեսուրսներ ունեցող հզոր պետությունները թուլացել կամ տրոհվել են։ Հեռու չգնալու համար կարող ենք դիտարկել հենց ԽՍՀՄ-ի օրինակը։

Միջազգային հարաբերություններում առանձին բևեռի դերակատարություն ստանձնած ԽՍՀՄը Միխայիլ Գորբաչովի օրոք ներքին ճգնաժամի մեջ հայտնվեց ու շատ արագ փլուզվեց այն դեպքում, երբ Խորհրդային Միությունն այդ ժամանակ որևէ արտաքին հարձակման չէր ենթարկվել, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կարողացել էր նույնիսկ դիմակայել նացիստական Գերմանիայի հարձակմանը։

Թերևս պատճառն այն էր, որ Գորբաչովը չէր կարողանում բարեփոխել պետական համակարգը, արագ ադապտացվել իրավիճակին ու արդյունավետ կառավարում իրականացնել՝ ձևավորելով համապատասխան հանրային ընկալումներ։

Մյուս կողմից՝ օրինակ՝ Ֆրանսիան 1-8րդ դարում Եվրոպայի ամենահզոր պետություններից մեկն էր՝ հզոր բանակով, հարուստ մշակույթով և տնտեսական ներուժով։ Այն ուներ ահռելի ազդեցություն ինչպես Եվրոպայում, այնպես էլ գաղութներում։

Սակայն Լյուդովիկոս XVI թագավորը ոչ միայն չէր կարողանում վերահսկել քաղաքական ու տնտեսական գործընթացները, այլև ընդհանրապես վճռականություն չէր դրսևորում, որի արդյունքում էլ կորցրեց իր վերահսկողությունը թագավորության նկատմամբ։

Ապա դժգոհությունների պոռթկում տեղի ունեցավ, ինչն էլ հանգեցրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությանը (1789-1799 թթ.)։

Այդպիսով Ֆրանսիան ընկավ հեղափոխական քաոսի մեջ, դարձավ հանրապետություն, իսկ թագավորն ու նրա ընտանիքը մահապատժի ենթարկվեցին։

Միևնույն ժամանակ, պատմությունը հարուստ է նաև այնպիսի դեպքերով, երբ համեմատաբար փոքր ներուժ ունեցող պետությունները հմուտ և խելամիտ առաջնորդ ունենալու արդյունքում հզորության տեսանկյունից նոր բարձունքների են հասել։

Այդ առաջնորդները կարողացել են ռազմավարական պլանավորումն ու դիվանագիտական հմտությունները համադրել՝ օգտագործելով իրենց ունեցած սահմանափակ ռեսուրսները առավելագույն արդյունավետությամբ։Օրինակ՝ Պրուսիան 18-րդ դարի սկզբին համեմատաբար փոքր և միջին ազդեցություն ունեցող պետություն էր՝ չունենալով մեծ տարածքներ կամ ռեսուրսներ, բայց թագավոր Ֆրիդրիխ Մեծը նախ բարեփոխեց բանակը՝ դարձնելով այն ժամանակի ամենակազմակերպված և մարտունակներից մեկը, ապա ապահովեց արդյունավետ կառավարման համակարգի գործունեությունը, ներդրեց տնտեսական բարեփոխումներ և խթանեց արդյունաբերությունը։ Իր դիվանագիտական հմտություններով թագավորը կարողացավ խուսափել Պրուսիայի վրա մշտական հարձակումներից, չնայած որ այն շրջապատված էր հզոր գերտերություններով (Ավստրիա, Ռուսաստան, Ֆրանսիա)։

Արդյունքում այդ երկիրը դարձավ Եվրոպայի կարևոր պետություններից մեկը, որը ճանապարհ հարթեց Գերմանիայի միավորման համար։

Իսկ ժամանակակից օրինակ կարելի է համարել Լի Կուան Յուի կառավարումը Սինգապուրում, որը 20-րդ դարի կեսերին փոքր, աղքատ և ռեսուրսներից զուրկ քաղաքպետություն էր և չուներ բնական հարստություններ։

Շատերն անգամ հավանական չէին համարում, որ Սինգապուրը կարողանալու է գոյատևել որպես առանձին պետություն՝ չբացառելով, որ Մալազիան, ի վերջո, կուլ կտա այդ քաղաքպետությունը։

Բայց Լի Կուան Յուի ղեկավարության օրոք Սինգապուրը վերածվեց ժամանակակից աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը՝ դառնալով ֆինանսական և առևտրային կենտրոն։

Նա մի կողմից ներդրեց խիստ հակակոռուպցիոն քաղաքականություն և ստեղծեց արդյունավետ կառավարման համակարգ, իսկ մյուս կողմից էլ հիմնեց բարձրակարգ կրթական համակարգ և խթանեց օտարերկրյա ներդրումները։

Պետական մակարդակով շեշտը դրվեց արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Հիմա այսպիսի օրինակներից գանք դեպի Հայաստան։ Մեր երկիրը, որը շատ բարդ ու խոցելի արտաքին միջավայրում է գտնվում, ուղղակի ապաշնորհ ղեկավար ունենալու իրավունք չունի։

Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակ այնպիսի իրավիճակներում ենք հայտնվում, որ մեր պետության գոյությունն ուղղակի մազից է կախված լինում։

Բայց, որքան էլ զարմանալի է, այսօր Հայաստանում ամենաապաշնորհ կառավարումն է իրականացվում։ Փաշինյանը նոր հիմքեր չկառուցելով հանդերձ՝ քննադատում ու քանդում է այն, ինչ նախկինում ձեռք է բերվել։

Ու դժվար է նշել որևէ լուրջ ձեռքբերում, որ ունեցել ենք նրա կառավարման վեց տարվա ընթացքում։ Լրիվ ընդհակառակը:

Նա գրասենյակի պես փակեց Արցախում մեծ ջանքերով ու դժվարություններով կառուցված պետությունը ու հանձնեց Ադրբեջանին՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հիմա անցել է Հայաստանի ինքնիշխանության բանալիների հանձնման գործին։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման որակի ղեկավարը հայտնվեց պետության ղեկին։ Դեռ մի կողմ արտաքին ազդեցությունների գործոնը, պետք է նկատել, որ ուղղակի հասարակությունն ավելի շատ հույզերով է իրադարձությունները գնահատում, դրա համար էլ Փաշինյանն ու իր շրջապատը փողոցից եկան իշխանության և նպաստեցին հակառակորդների հաղթանակին, հայկական կողմի կապիտուլ յացիային։

Իսկ հիմա, ի՞նչ է, ցանկացած հայ վատ չի՞ զգում, երբ շաբաթը մեկ Ալիևը հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, իսկ Փաշինյանի համար, կարծես թե, անհանգստանալու առիթ չկա, ինքը, ասենք, Շվեյցարիայի վարչապետն է, կարող է ամբողջ օրը հանգիստ հեծանիվ վարել։ Կա տեսակետ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, կարելի է ապաշնորհ իշխանություններին հեռացնել։

Սակայն հարցն այն է, որ ժամանակն է սուղ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի
Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»