Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարվա առաջին ժամերից սկսած, իսկ նախօրեից՝ էլ ավելի բազմապատկված ջանքերով՝ Ալիևը նորանոր պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի ու հայության հասցեին:

Մեծ հաշվով, Փաշինյանի զիջողական, անդեմ, թուրքական քամիներից շորորացող «քաղաքականության» պայմաններում Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվ ու ռազմատենչ դիրքավորվելը մի առանձնահատուկ կամ անսպասելի բան չէ:

Դա ոչ միայն կանխատեսելի է, այլև բազմիցս կանխատեսված, մեկնաբանված, ներկայացված, այդ թվում՝ մեր թերթի էջերում:

Դրան զուգահեռ, և ինչը հատկանշական է, Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պահվածքն առնվազն անհամարժեք է:

Նա մեկ սաղմոս է կարդում, մեկ՝ իրեն «պոլիգլոտ» է երևակայում ու ներկայացնում (օտար լեզուներ է սովորում, իբր), կամ էլ՝ որոշում է, որ անպայման պիտի իրենց կեցավայրի ձվածեղի թավայով մխրճվի լրահոսի ու հայ ժողովրդի հետամանորյա խոսքուզրույցի մեջ:

Երեկ էլ իբր անդրադարձավ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, բայց գործնականում ավելի շուտ լրացրեց դրանք, քան թե հակադարձեց:

Ինչը, խոստովանենք, նույնպես անակնկալ մի դրսևորում չէ:Բայց սաղմոսի ու ձվածեղի միջակայքում Փաշինյանը որոշեց, որ անպայման պիտի ձերբակալի ու կալանավորի պաշտոնաթող գեներալլեյտենանտ, ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այդ ի՞նչ էր պատահել, ո՞րն էր Տիրան Խաչատրյանին Նոր տարվա առաջին օրերին, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին ձերբակալելու, ապա կալանավորելու հրատապությունը: Սա իսկապես հետաքրքիր է:

Իսկ փաշինյանական Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արծարծվող հանգամանքներն ավելի են ուժգնացնում այդ հետաքրքրականությունը:

Նախ՝ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել նախկին բարձրաստիճան զինվորականին:

Պաշտոնական վարկածը այս է. «...2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն, նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ապա նկարագրվում են ծանր հետևանքները, որոնց հանրագումարային շեշտադրումն այն է, որ պատերազմը տանուլ է տրվել գերազանցապես ու բացառապես Տիրան Խաչատրյանի մեղքով:Եվ այստեղ է, որ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից կշեշտենք մի քանի, մեր կարծիքով՝ առավել էականները:

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի քան 4 տարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած մինչև 2025 թ. հունվարի 3-ը, երբ Տիրան Խաչատրյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննել է 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառները, բայց միայն «երեկ չէ առաջին օրն» է տեղեկացել այն մասին, որ Տիրան Խաչատրյանը ինչ-որ շատ կարևոր բան չի արել, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել: Այսինքն, 4 տարի չգիտեին, միայն երե՞կ իմացան:Երկրորդ, և սա առանցքային պահ է:

Նիկոլ Փաշինյանը, որի մասին նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը պատերազմի սկզբին շեշտում էր, թե «հանկարծ չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», ՔԿ քննած «գործի» մեջ նշված 2020 թ. հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածի (ու ոչ միայն) Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բառացիորեն գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալմայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրեն անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»։Տեղին կլիներ՝ «այ քեզ բա՜ն» արտահայտությունը, բայց՝ ավելի լուրջ:

Ստացվում է, որ Քննչական կոմիտեն, հասկանալի է, թե ում պահանջով, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրում ու հետապնդում է մի բանի համար, ինչի համար նա դեռ 4 տարի ու երկու ամիս առաջ նույն «գերագույն-գլխավորի» կողմից արժանացել է մեծ դրվատանքի ու...

Ազգային հերոսի կոչման:Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի գրառման մեջ հիշատակված Անդրանիկ Փիլոյանը, որ նույնպես արժանացել է Ազգային հերոսի կոչման, իսկ պատերազմից հետո էլ նշանակվել էր ԱԻՆ ղեկավար, մոտ մեկ տարի առաջ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման... «խոշոր չափերով կաշառքի», խարդախության և մի քանի այլ մեղադրանքներով՝ այն ժամանակ աղմուկ հանած «ջեռուցման կաթսայի» գործով:

Սա, միջանկյալ նկատենք, որպես դաս բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Փաշինյանի հետ կարելի է կամ կարող են անհետևանք համագործակցել:

Փաշինյանին սատարած, նրան ենթարկված, նրա իշխանությանը ծառայած ոչ մի գործող անձ անպատիժ չի մնալու և, որպես ճակատագրի դառը հեգնանք, նախ՝ հենց Փաշինյանի կողմից է պախարակվելու ու պատժվելու: Ու պատժվում են...

Դե, իսկ Տիրան Խաչատրյանի դեմ էլ երևի այլ բան չեն կարողացել գտնել, որոշել են պատժել այն բանի համար, ինչի համար նրան Ազգային հերոսի կոչում են շնորհել: Ու այստեղ անխուսափելի հարց է ծագում առ այն, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա:

Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել: Ինչի՞ց ելնելով է Փաշինյանը խոսել «փառքով պսակելու» մասին:

Մի՞թե հերոսի կոչում տալուց առաջ չեն ստուգել, ճշտել, հավաստիացել, թե ով ինչ է արել: Ինչպես էլ նայում ես, նա առանցքային վկա է այս «գործով»:Նաև հարց է ծագում, թե արդյո՞ք նույն մեղադրանքները վերաուղղվելու են նաև այլ գործով արդեն դատապարտված Փիլոյանին:

Բայց կա շատ ավելի հետաքրքիր հարց:2021-ի փետրվարից Զինված ուժերից դուրս եկած պաշտոնաթող գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանն այդ ի՞նչ էր արել կամ ասել, որ հենց հունվարի 4-ին նրան ձերբակալելու, ապա կալանավորելու օրախնդիր անհրաժեշտություն ծագեց: Նախ՝ նշենք, որ նա «Հայաքվե» նախաձեռնության կազմում է:

Պարզ է, որ նրա նկատմամբ թիրախային հետապնդում է իրականացվում, որը քաղաքական աստառ ունի: Բայց ինչո՞ւ հենց այս օրերին դա այդպես դրսևորվեց:Կա վարկած, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախատեսված էր՝ որպես «ձևավորման տարր»՝ նույն օրը հերոսների ու հերոսության մասին Փաշինյանի երկնած հերթական «փիլիսոփայական» «փայլատակման» համար:

Այսինքն, իրական հերոսներին վարկաբեկելու փաշինյանական «ճանապարհի» համար: Բայց չի կարելի նաև բացառել, որ ահագնացող պատերազմական սպառնալիքների պայմաններում Փաշինյանը ցուցադրաբար նման կալանավորման է դիմում, այն էլ՝ իր կողմից Ազգային հերոսի կոչման արժանացված ռազմական գործչի նկատմամբ, որպեսզի էլ ավելի «դուխաթափ անի» դեռևս բանակում մնացած գեներալներին, բարձրաստիճան սպաներին, առհասարակ՝ ավելի ու ավելի վարկաբեկի զինվորականներին՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ միմյանց աչքերում:

Դե, գումարած, առաջիկա նոր զիջումներին ընդառաջ նոր շոու բեմադրելու տարբերակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի
Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»