Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$659.45

BTC

$108439

ADA

$0.682758

ETH

$2580.53

SOL

$156.29

23 °

Yerevan

22 °

Moscow

38 °

Dubai

19 °

London

14 °

Beijing

18 °

Brussels

25 °

Rome

36 °

Madrid

BNB

$659.45

BTC

$108439

ADA

$0.682758

ETH

$2580.53

SOL

$156.29

23 °

Yerevan

22 °

Moscow

38 °

Dubai

19 °

London

14 °

Beijing

18 °

Brussels

25 °

Rome

36 °

Madrid

«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին:

Հիմնական շեշտադրումները մի քանիսն են՝ Հայաստանում «ֆաշիզմը պետք է ոչնչացվի», «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, «մենք կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի»:

Թվում է՝ որևէ նոր բան չի ասվել, բայց սպառնալիքների հերթական չափաբաժինը նաև անհանգստության նոր ալիք կարող է բարձրացնել:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ բարդ է արձագանքել հարցին՝ նոր բան ասվե՞ց, թե՞ ոչ:

«Ի՞նչ նկատի ունենք նոր բան ասելով: Հերթական անգամ ապացուցվեց, որ գործում է այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ:

Ադրբեջանը որևէ կերպ որևէ հարցից, որն առաջ է քաշել այս ամբողջ ընթացքում՝ 2020 թ. պատերազմից հետո ժամանակահատվածում, մեկ քայլ անգամ հետ չի գնացել: Շարունակում են նույն օրակարգն առաջ քաշել:

Այսօր Բաքուն հնարավոր բոլոր աստիճաններով պահանջներ ու նախապայմաններ է դնում Երևանի նկատմամբ:

Այդ տրամաբանությունը ևս հերթական անգամ ապացուցվեց: Ասվեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է», Հայաստանում կան ուժեր, որոնց դեմ պետք է Հայաստանի իշխանությունը կամ էլ Ադրբեջանը պայքարի:

Այսինքն՝ ահաբեկելու, ուժի սպառնալիքի, հարկադրանքի բոլոր էլեմենտներն առկա էին այս հարցազրույցի մեջ: Իհարկե, հերթական անգամ ցույց տրվեց, որ բոլոր այն նախապայմանները, որոնց մասին խոսում էին, դեռ ակտուալ են, չնայած նրան, որ շատ դեպքերում ասում էին՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հնարավոր է՝ ինչինչ հարցեր մի կողմ դնելով՝ գալ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, պայմանագրի մեջ այնպիսի հարցեր են, որոնք մեզ համար այնքան էլ զգայուն չեն:

Հերթական անգամ ցույց տվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հավելում է՝ Ալիևի՝ «կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի» ձևակերպումը հերթական ապտակն էր իշխանություններին: «Այստեղ փորձում էին ցույց տալ, որ դա միակ հնարավորությունն է, Ադրբեջանն էլ է պատրաստ դրան:

Բայց մյուս կողմը ցույց է տալիս, որ դա իրենց համար բացարձակ կարևոր չէ: Այս հարցում որոշակի անկեղծություն կա, որ գոնե այդ փուլում Ադրբեջանին պայմանագիր պետք չէ, որովհետև իրենց դիմացը կա կողմ, որը պատրաստ է էլի ու էլի զիջել, այսինքն՝ ինչո՞ւ գնալ ու թուղթ ստորագրել, եթե վաղը հնարավոր է ավելի լավ թուղթ ունենալ, մյուս օրը՝ էլ ավելի լավ:

Իրենց պետք է իշխանություն, որը պատրաստակամ է ցանկացած՝ իրենց կողմից ասած խնդիր լուծելու: Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, որին կանդրադառնանք, արձագանքել է Ալիևի հայտարարություններին և, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին դիտարկումների մասով նշել է, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Այն, ինչ պահանջում են Անկարան և Բաքուն, որևէ աղերս չունի դրա հետ: «Խաղաղության խաչմերուկն» ինչ-որ իմաստով զիջողականության փաթեթավորումն է: Չգիտենք, թե իրականում ինչ է քննարկվել փակ դռների հետևում, և ինչի արդյունք է այս նախագիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ամենաշատը քննարկվեց Ալիևի՝ Հայաստանում ֆաշիզմի ոչնչացման հետ կապված դիտարկումը:

Սա մեսիջ էր Հայաստանի ֆիզիկական ոչնչացմա՞ն, ինչպես ավելի հաճախ մեկնաբանվում է, թե՞ ազգային գաղափարախոսություն և հենք ունեցող ուժերի: «Ադրբեջանի պարագայում միշտ ու բոլոր հարցերում պետք է աչքի առաջ ունենանք պլան մինիմում-պլան մաքսիմում մոտեցումը, այսինքն՝ հանրայնացնում են թեզ, մոտեցում, որն իր մինիմալ կիրառման, մինիմալ հաջողելու արդյունավետության պայմաններում կունենա մի արդյունք, որն իրենց համար նորից դրական է, և կունենա իր առավելագույնը:

Այդ մոտեցումը կիրառելի է եղել բոլոր հարցերում, կիրառելի է եղել Արցախի հետ կապված դեռ մինչև 2020 թվականը, 2020 թվականից հետո էլ կիրառելի է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» խնդրի հետ կապված, կիրառելի է նաև այսօր:

Այս ձևակերպման պարագայում խոսքը Հայաստանում ազգային ուժերի մասին է, որոնք պատրաստ են, պատրաստ են լինելու նաև վաղը Հայաստանի ազգային, պետական շահերը առաջ քաշել բանակցային սեղանի շուրջ:

Մի կողմից սա է, և մյուս կողմից ոչ մեկ չի կարող բացառել, և Ադրբեջանն իր ամենօրյա գործունեությամբ դա ցույց է տալիս՝ սկսած իր քարտեզներից տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր խորագրերով անցկացվող միջոցառումներից, որ իրենց նպատակն այդ թվում ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է:

Շատ հմտորեն կիրառում են այդ գործիքը, հանրայնացնում են մոտեցում, թեզ, որը տարբեր մակարդակներով կարող է կիրառելի լինել և, այսպես, թե այնպես, իր արդյունավետությունն ունենալու է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպիսի՞ն պետք է լիներ պաշտոնական Երևանի արձագանքը Ադրբեջանի՝ սպառնալիքներով լի ցանկացած հայտարարության: «Միանշանակ պետք էր արձագանքել նման հայտարարություններին:

Բայց ինքնին սխալ է միայն այս փուլից արձագանքելու խնդիր դնելը. սրանից առաջ բազմաթիվ հայտարարությունների, ակցիաների պիտի արձագանքեին: Այդ արձագանքը պետք է հիմնված լիներ նախ և առաջ Հայաստանի կարմիր գծերի վրա:

Անգամ շահերն էլ մի կողմ թողնենք, այստեղ ուղղակիորեն հարված է հասցվում երկրի սուբյեկտայնությանը, ինքնիշխանությանը: Այս ուժը իշխանության գալուց ի վեր դրոշակ էր սարքել ինքնիշխանության թեման, այսօր տրորում են այդ ինքնիշխանությունը և որևէ բառ, ըստ էության, չի հնչում:

Որևէ սուվերեն իշխանություն չի կարող և չէր կարող տեսականորեն էլ լռել մի պարագայում, երբ դիմացի՝ թշնամաբար տրամադրված կողմն ուղիղ հարկադրանքի կիրառման է անցնում:

Այստեղ բացահայտ կա կողմ, որը թելադրում է, և կողմ, որը ոչինչ չանելով՝ փորձում է իրականացնել և սեփական հանրությանը մատուցել դա՝ որպես հնարավոր առավելագույնը: Նման սպառնալիքներին, հայտարարություններին պատասխանելը շատ կարևոր է»,-ընդգծում է նա:

Իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, արձագանքել է Ալիևի սպառնալիքներին:

Նա իր հարցազրույցում կարծիք է հայտնել՝ իր հայտարարություններով «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»:

«Այս մասին հաճախ չենք խոսում, բայց սա կարծես ճշմարտության պես է: Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններում նշվում է, որ իբր սահմանային խախտումներ կան: Այս հայտարարությունները չեն բացառում և ավելի տեսանելի են դարձնում այդ հնարավորությունները:

Փաշինյանը ևս խոսում է այդ մասին, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, դա բոլորն են տեսնում և հասկանում: Որևէ վայրկյան ու րոպե չի դադարել վտանգը, որ Ադրբեջանը նորից կդիմի ռազմական ագրեսիայի, միակ խնդիրը ձևավորված միջավայրն է, որը կարող է կաշկանդել և հակառակը՝ հնարավորություններ ստեղծել դրա համար:

Մի կողմից ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սա կարող է հնարավոր գործողությունների լեգիտիմացման ճանապարհը լինել, մյուս կողմից՝ ասում են, որ պատրաստ ենք խաղաղության, ամեն ինչ անում ենք և անելու ենք խաղաղության հասնելու համար, մեր մոտեցումն ու քաղաքականությունը սա է: Մեր հանրության ներսում ստեղծել են միջավայր՝ պատերազմ բառը հավասարեցնելով պարտությանը:

Այս արձագանքով տալիս են մեսիջ, որ հնարավոր է պատերազմ, և հաջորդ քայլը լինելու է, որ այդ հնարավոր պատերազմից խուսափելու համար պետք է գնանք զիջումների:

Երկու ճանապարհ է ցույց տրվում՝ կա՛մ ունենալու ենք ռազմական գործողություններ, որի արդյունքը, ըստ իշխանությունների, արդեն իսկ որոշված է (մեկ անգամ չէ, որ խոսել են այդ մասին), կա՛մ պետք է գնանք նոր զիջումների:

Սա հերթական զիջումները նախապատրաստելու քաղաքականությունն ու մոտեցումն է իշխանությունների կողմից:

Նշում էի, որ իշխանությունները նորմալ պետության պարագայում պետք է ադեկվատ արձագանքեն, բայց խոսքը նման արձագանքի մասին չէ: Դիմացի կողմն ուժի սպառնալիք է կիրառում, ուղիղ հարկադրանքի քաղաքականություն է իրականացնում, դրա պատասխանը չպետք է լինի, որ ամեն գնով պատրաստ ենք խաղաղության և զուտ փաստերի արձանագրում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել:

Փաշինյանի հարցազրույցը որևէ կերպ չպատասխանեց Հայաստանին ուղղված սպառնալիքներին: Այն հերթական անգամ իրենց մոտեցման ձևակերպումն էր, որ ամեն գնով պատրաստ են խաղաղության գնալ, ընդամենն այնտեղից պետք է գինը նշեն, և զիջումների գնալու են, ինչպես և հերթական անգամ ահաբեկել սեփական հանրությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

Այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե այդ փաստն արձանագրելը, այլ դրա դեմ գործողություններ իրականացնելն է՝ քարոզչական, տեղեկատվական, ռազմական և դիվանագիտական դաշտերում:

Վերջին երկուսը կարող են տեսանելի չլինել, բայց առաջին երկուսում պետք է տեսնեինք հստակ քայլեր, մինչդեռ կարող ենք փաստել, որ իշխանությունները ոչինչ չեն անում»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հրադադարի և խաղաղության Ռուսաստանի պայմանները վերջնագրեր են և չեն կարող լրջորեն քննարկվել Ուկրաինայի կողմից. Սիբիգա
Տիմատիի դուստրը բացահայտել է իր սիրելի երգչին, և դա իր հայրը չէ
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին
Թրամփը ԱՄՆ անկարգությունների ֆոնին կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին
Ալժիրի հավաքականի պաշտպան Ռայան Այթ-Նուրին դարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող
Կաթողիկոսին հնարավոր չէ փոխել. ինչո՞ւ էին Հռոմի պապերին թույնում, սպանում և գցում Տիբեր գետը (տեսանյութ)
«Մեր ժամանակի ամենամեծ աղետը՝ երիտասարդության պաշտամունքը». Մադոննայի խորը մտորումները
Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին
Նաիրի Հունանյանի խուցի կողքին Փաշինյանին տեղ կգտնվի․Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Չեռնոգորիա-Հայաստան. մեկնարկային կազմեր
Նրանք թողեցին ինձ թմրանյութերի գրկում. Բիբերի խոստովանությունը
ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի վրա հինգ տարվա ընթացքում
Միխայիլ Եֆրեմովը բանտից հետո իր առաջին դերի համար կստանա 13 մլն ռուբլի
Իրանը մուտք է գործել իսրայելական փաստաթղթերի գաղտնի արխիվ (տեսանյութ)
Քայլի Ջենների պլաստիկ վիրաբույժը՝ Գարթ Ֆիշերը, օրական ստանում է ավելի քան 150 զանգ (տեսանյութ)
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի միջուկային առաջարկին. Լոս Անջելեսում ցույցերը վերածվել են բախումների (տեսանյութ)
Փաշինյանի հարձակումները եկեղեցու, մեր ինքնության դեմ քայքայիչ են. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)
Անհաջող մազերի գունավորումը ստիպեց Քլունիին վերադառնալ բնական տեսքին
«Իմպիչմենտը վերջին գործիքակազմն է․ ընդդիմությունը բավականաչափ քայլեր է արել»․ Հակոբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել Լոնդոնում. Reuters

Լրացուցիչ նորություններ

...

Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակումը Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանի հետ համակարգված է. Աշոտյան (տեսանյութ)

Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները․ մեկ օրում 100 մարդ է զոհվել

Ո՞վ է ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն. Իշխանական ֆրակցիան բոյկոտել է Հայկ Սարգսյանին

Հովսեփ Խորշուդյանը պետք է ապացուցի, որ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են». Ռոմանոս Պետրոսյան

«Հրապարակ». Մատվիենկոն միջանցքներում նկարվել չի սիրում

Այս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»

«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»

«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել

Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»

Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»

Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»

Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»

Լատվիայում կարող են քրեական գործ հարուցել ռուսերենը պաշտպանած պատգամավորի դեմ

«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում

Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին. «Հրապարակ»

«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»

Մարզային դատախազից Քննչական կոմիտեի ղեկավար դարձած Արթուր Պողոսյանի եկամուտները. 6 գույք ունի. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ. «Ժողովուրդ»

Հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը. կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և Երևանի ու Աբովյանի հրշեջ-փրկարարները