Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թողնենք, որ հասարակությունն ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը. Վահե Հովհաննիսյան


Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։

Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, բացահայտ ու լատենտ նիկոլականները, իբր կրթվելու կողմնակիցները ու իբր պրոգրեսիվ արևմտամետները ինքնուրույն հասկանան ու տարին սկսեն ինքնուրույն ընկալելով, թե ինչ է իրենց սպառնում առաջիկայում։

Ամեն անգամ մի 15-20 հոգով պետք չէ լինել «սպիտակ ագռավ» ու փորձել ամբողջական հասարակությանը և նրա առանձին շերտերին բացատրել, թե ուր է տանում այս ընթացքը և ինչ պետք է անել։

Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը։ Այս սոցիլոգիական պատկերով հասարակությունը տանում է պետության կործանման։ Մենք պետք է վերանայենք պայքարի ստանդարտ մոտեցումները։

Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը։Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։

Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։Ինքնուրույն հասկանա, որ վտանգավոր է նման իշխանություն ունենալը, և ծայրահեղ անպատվաբեր է նրան մեծարգո ասելը կամ նրանց առաջ ճկվելը։Թողնենք՝ իբր կրթված ու իբր պրոգրեսիվ շրջանակներն ինքնուրույն հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը, և «Էրդողանը իմ ընկերն է, որին ես շատ հարգում եմ» ձևակերպումը։

Թողնենք՝ մեծարգոների փոքր շերտին սպասարկող, քծնող ու ճկվող ավելի մեծ շերտն ինքնուրույն ապրի իր՝ առաջիկա հնարավոր ողբերգության սցենարը։

Թողնենք, որ «Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք» շերտը (որտեղ ի դեպ շատ կրթված ու կայացած մարդիկ կային), հիմա բարձրաձայնի «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք՝ հանգիստ ապրենք» միտքը։

Իսկ Ալիևը հենց դա էր ասում։Թողնենք, վերջապես, որ այլ միջավայրում ցերեկը ազգային խաղացող, իսկ երեկոյան մեկ այլ միջավայրում որպես նիկոլական նույնականացող շերտը, որը քիչ տոկոս չի կազմում, ինքնուրույն ամաչի և իր ինքնուրույն տագնապը զգա այս վիճակից։

Ի վերջո, Հայաստանում փոփոխությունները լինելու են այն պահին, երբ մեծ հասարակությունը դա մոտիվացված պահանջի։

գնենք, որ այդ պրոցեսն արագանա։

Երեխաների նման, որոնք երբեմն մենակ ու ինքնուրույն մնալով են արագ լրջանում»,- գրել է Հովհաննիսյանը:

Լրահոս

ԱՄԷ-ն հայտնել է Խոր Ֆաքան նավահանգստի վրա հարձակման մասին. 1 մարդ ծանր վիրավորվել է, ևս երեքը հոսպիտալացվել են
Ղազախստանի Կարագանդայի մարզում բանվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. տուժել է ավելի քան 30 մարդ
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Դավիթը լավ չէր. միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է. Լուսինե Մարտիրոսյան
Հայ եկեղեցին ճնշման տակ է։ Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
Իրանը հայտարարել է, որ F-15E կործանիչի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է
Արմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի
Պեսկով. Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը․ Մարագոս
ԻՀՊԿ-ն հայտարարել է խոցված F-15-ի օդաչուին որոնող ամերիկյան ինքնաթիռի ոչնչացման մասին
ՈՒՂԻՂ. Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մահացել է Զորի Բալայանը
Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Թրամփը հայտարարել է, թե Իրանում խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին վտանգ չի սպառնում
Ապրիլի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Գիտնականները պարզել են, որ նստակյաց գործունեությունը պաշտպանում է ուղեղը դեմենցիայից

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան