Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները․ «Հետք»


Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Հետք»–ը։

««Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։

ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։

ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։

Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։

Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։

Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։

Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։ՊՎԾ ուսումնասիրությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի մասով, թերի է եղել. ՊՎԾ նախկին աշխատակից2022թ. մայիսին նոր խումբ է կազմվել՝ «Արմենիա» ԲԿ-ում կիսատ մնացած ուսումնասիրությունը շարունակելու նպատակով։ Խմբում ներառված են եղել Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Պետական առողջապահական գործակալության» աշխատակիցներ։

Խումբը ղեկավարել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Այվազյանը, խմբի կազմում է եղել ծառայության աշխատակից Սուսաննա Մուրադյանը, որը «Հետք»-ին մանրամասներ է պատմել ուսումնասիրության ընթացքից։

Ըստ նրա՝ խմբի ղեկավար Դավիթ Այվազյանը ստուգումներին հիմնականում ներկա չի եղել, աշխատանքի բաժանում չի արել։ Սուսաննան խմբի ղեկավար Դավիթին հայտնել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր, իրազեկման մատյաններ է պահանջել, որոնք ԲԿ-ն չի ներկայացրել (մատյանում պացիենտը ստորագրում է, որ իրազեկվել է անվճար բժշկական սպասարկման մասին, հեղ.)։ Դավիթ Այվազյանը հավաստիացրել է, որ ինքը կպահանջի և կստանա փաստաթղթերը, սակայն փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել ստուգողներին։

Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգման ժամանակ ՊԱԳ-ի (Պետական առողջապահական գործակալություն) նախկին 3 ստուգողներից ներկա են եղել երկուսը. «Չկար այն աշխատակիցը, որն ամենամեծ խախտումն էր արձանագրել սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով (1301 ծրագիր)։

Այդ աշխատակիցը ստուգել էր մինչև 2021թ. սեպտեմբերի 16-ը, պիտի գար և շարունակեր ստուգումը մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ երեքուկես ամիս սրտի անհետաձգելի վիրահատություն չի ստուգվել։ Այդ աշխատակցին չէին ներգրավել այլևս խմբի մեջ, իսկ մյուս երկուսը չէին հասկանում սրտի ստենտների վերաբերյալ «1301» ծրագրից»,- ասում է նա։Ստուգումների ընթացքում Սուսաննա Մուրադյանին ԲԿ-ից շտապ կանչել են ՊՎԾ և հրահանգել, որ գնա Գավառի պետական համալսարան՝ այլ ստուգումների։

ՊՎԾ հրատապ կանչից միայն 10 օր անց է ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Սուսաննային որպես խմբի ղեկավար գործուղել Գավառ։ «Ինձ հետ կանչեցին, եկել եմ՝ ի՞նչ շտապ, դեռ չկա Գավառի հանձնարարագիրը, Ծառայությունում պարապ նստել եմ»,- պատմում է նա՝ նշելով, որ իր բացակայության ժամանակ «Արմենիա ԲԿ»-ի ստուգումը նախատեսված ժամկետից (հանձնարարագրով մինչև սեպտեմբեր պետք է ստուգումը շարունակվեր) շուտ՝ հուլիսի 15-ին, ավարտվում է, որի մասին ինքն ավելի ուշ է տեղեկանում։

Նշենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հրապարակմանը՝ գրելով․

«Վաղը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պատշաճ ՀԵՐՔՈՒՄ կտարածվի ներքոհիշյալ հրապարակման մասով՝ ներկայացնելով անհերքելի փաստարկներ եւ ապացուցողական բազա։ 

Քանի որ նյութում առկա են նաեւ ակնհայտ զրպարտչական ձեւակերպումներ՝ Ծառայության եւ նրա մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ, հնարավոր եմ համարում նաեւ դատական կարգով պատասխանատվության կանչելու գործընթացի նախաձեռնում Հետք լրատվականի եւ նյութի աղբյուր հանդիսացող՝ ՊՎԾ նախկին աշխատակցի նկատմամբ։ 

Հ.Գ. Հետք-ի գործընկերներին կոչ եմ անում մնալ «հետաքննող լրագրությանը» վայել՝ անաչառության եւ օբյեկտիվության շրջանակներում եւ առնվազն վերնագրի տեքստում եւ նյութի գլխագրում զերծ մնալ կողմնակալ, ապակողմնորոշող ձեւակերպումներից՝ հիմնված բացառապես Ծառայությունից ազատված, նախկին աշխատակցի «որակումների» վրա։


Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»