Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատային իրավիճակ՝ Հայաստանի շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հանրության որոշակի մասի շրջանում, ցավոք, դեռևս արմատապես չի գիտակցվում, որ Հայաստանը շատ լուրջ խնդիրների է բախվում, որոնք կարող են ուղղակի ողբերգական հետևանքներ ունենալ մեր պետականության համար։

Հատկապես բարդ ու անկանխատեսելի է արտաքին միջավայրը։ Նախ՝ Հայաստանը կորցրել է արտաքին աշխարհում իր իմիջը, քանի որ մյուս երկրներն են որոշում մեզ վերաբերող հարցերը։ 

Առավել ցավալի է, որ «մյուս երկրների» մեջ են մտնում, մասնավորապես, Թուրքիան ու Ադրբեջանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պահանջներ առաջ քաշել, իսկ Փաշինյանը զբաղված է հերթով դրանք լեգիտիմացնելով ու այդ պահանջների իրագործման կարևորության հարցում հասարակությանը համոզելով։ Այդպես նա «համոզեց», որ Արցախը Ադրբեջան է, արցախահայերի վերադարձն իրատեսական չէ, իսկ հիմա էլ արդեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը լեգիտիմացնելով է զբաղված՝ դա համեմատության մեջ դնելով մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի հետ։ 

Ընդ որում, Փաշինյանն առաջ է տանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լուծարելու մասին խոսույթը։

Պատահական չէ, որ նա նշում է, թե «Ղարաբաղի հարցը մեր վզին գցած թոկի պես են օգտագործել, որ Հայաստանի վզից քաշեն, մի մոտիկ տեղից կապեն»։

Փաստացի նա առաջ է մղում այն գաղափարը, որ մեզ ավելի ձեռնտու է Մինսկի խմբից հրաժարվելը, որ Արցախի հարցը «մեր վզին թոկի պես» չգցեն։

Ու սա ասում է մի մարդ, որը Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո անելիքների ճանապարհային քարտեզ հրապարակեց, որի մի առանցքային կետը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Այնտեղ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները այդպես էլ իրականում ոչ մի քայլ չեն ձեռնարկել Մինսկի խմբի վերակենդանացման համար, իսկ դա նշանակում է առաջ գնալ Ադրբեջանի պահանջով ու գործընթացները տանել միջնորդական առաքելության ձևաչափը թաղելու ուղղությամբ։ 

Ընդհանրապես, թուրք-ադրբեջանական պահանջները կատարելու գործելակերպը Հայաստանին մեկուսացրել է միջազգային գործընկերներից։ Ու դա կապված է Փաշինյանի գործելակերպի հետ։

Օրինակ՝ երբ նա հայտարարում է, թե ՀՀ իշխանությունները պայքարում են Արցախի կարգավիճակի ու արցախցիների վերադարձի համար, դրանից հետո միջազգային գործընկերները կարող են փորձել օգնել Հայաստանին, բայց մեկ այլ պահից ՀՀ իշխանություններն այլ գործելակերպ են որդեգրում՝ գործընկերներին կանգնեցնելով փաստի առաջ։

Փաշինյանն անձամբ Պրահայում կայացած հանդիպման շրջանակներում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու այս պայմաններում ի՞նչ ակնկալիքներ կան, որ մեր գործընկեր երկրները պետք է Արցախի թեման բարձրացնե՞ն, օրինակ՝ ռուսները գան ու Արցախը վերցնեն իրենց պաշտպանության ներքո՞։

Եթե մենք մեր շահերը չենք պաշտպանում, ուրիշներն ինչո՞ւ պետք է մեր շահերը պաշտպանեն։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների արդյունքում միջազգային դերակատարները, այդ թվում՝ մեր գործընկերները դուրս են թողնվել բանակցային գործընթացից։

Ու փաստացի նրանք չեն էլ ցանկանում ներգրավվել այդ գործընթացում, քանի որ Փաշինյանը փոփոխական քաղաքականություն է վարում։ Այդպես Հայաստանին անվստահությամբ են վերաբերվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը և թե՛ Իրանը։ 

Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պատային իրավիճակում է. դադարեցրել է աշխատանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց Արևմուտքի կողմից էլ անվտանգության հետ կապված երաշխիքներ չկան։

Ու, ընդհանրապես, Հայաստանը դաշինքների մեջ չկա, միայն Ֆրանսիայի ուղղությամբ են առկա որոշ քայլեր, բայց դրանք առարկայական ու բավարար չեն և չեն կարող տարածաշրջանային խաղում եղանակ փոխել։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»