Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ընթացքում որևէ ձեռքբերում չենք ունեցել, իսկ բացթողումներ բավականին շատ ենք ունեցել:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

 «Ի սկզբանե նշել էինք, որ 2024 թ. բյուջեն շատ սխալ ու վատ էր պլանավորվել և ուղղված չէր տնտեսական ներուժի ամբողջությամբ օգտագործմանը և տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը շարունակեց շնչել և ապրել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտք և Ռուսաստան պատժամիջոցների տրամաբանության ներքո: Ընդ որում, այստեղ ունեցանք մի շարք բացթողումներ, տնտեսությունը չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից:

Առաջին՝ 2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ: Սպառումը նվազեց Հայաստանի Հանրապետությունում նաև նրանց հաշվին:

Երկրորդ՝ ավտոմեքենաների առևտուրը. դրանք ներմուծվում էին Հայաստանի Հանրապետություն և արտահանվում Ռուսաստան: Հայաստանի վարած տնտեսական և հարկային ու մաքսային քաղաքականության արդյունքում դրանք նույնպես տեղափոխվեցին այլ երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և այլն, ինչպես նաև Հայաստանում ընդունվեցին կամ նորացվեցին երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ իրավական ակտերը, և դրանց պարագայում, փաստորեն, չկարողացանք Հայաստանի Հանրապետությունում վերաարտահանում ձևակերպել:

Դրանք հիմնական սխալներն ու բացթողումներն էին»,- նշում է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը քայլեր չկատարեց՝ ստեղծված իրավիճակը ճիշտ օգտագործելու համար: 

Եղել են նաև այլ՝ ընդհանուր սխալներ և բացթողումներ: «Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել:

2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս:

Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», - հավելում է մեր զրուցակիցը: Ինչպիսի՞ն կլինի տնտեսական տարին 2025 թվականին պետության և քաղաքացիների համար:

Փորձագետներն ահազանգում են հարկային բեռի ավելացման, գնաճի, երկրի պետական պարտքի ահագնացող չափերի մասին: «Պետությանը սպասվում է պարտքերի ավելացում, սպասվում է եկամուտների հավաքագրման դժվարություն:

Արդեն հայտարարել ենք, որ 2024 թվականին պլանավորված հարկային եկամուտները թերակատարվելու են, իսկ 2025 թ. պետական բյուջեով հարկային եկամուտների աճն ավելի շատ է կանխատեսվել, հետևաբար և՛ 2024 թվականին չկատարվածը, և՛ 2025 թվականին կանխատեսվող տնտեսական բարդությունները խոչընդոտելու են, որ պետական եկամուտները հավաքագրվեն:

Սա նշանակում է, որ պետական պարտքը ծախսելու են ընթացիկ ծախսերի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ տնտեսական ներուժն ավելի են մսխելու և սպառելու:

Պետական պարտքի այսպիսի ծավալները, բնականաբար, հանգեցնելու են վերջնականում շատ ավելի նոր հարկերի սահմանման, հարկադրույքների ավելացման կամ հարկային բազաների ընդլայնման:

Քաղաքացիները, բնականաբար, չեն կարող այս հետևանքը չզգալ իրենց սեփական մաշկի վրա, որովհետև մյուս տարի եկամուտների աճ չի պլանավորվում կամ չի կանխատեսվում, բայց ծախսային աճ կանխատեսվում և պլանավորվում է:

Այդ նույն հարկերի բարձրացումը, բնականաբար, ի սկզբանե քաղաքացիների եկամուտը հարկելու վերաբերյալ է, ինչպես նաև համընդհանուր հարկային բարձրացումները, հարկային դրույքաչափերի բարձրացումներն արդեն հանգեցնելու են համընդհանուր գնաճի:

2025 թ. հենց սկզբից արդեն ականատես կլինենք նախ լայն սպառման ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ հանրային ծառայությունների սակագների բարձրացումներին, այնուհետև արդեն տարբեր ապրանքների և ծառայությունների սակագների բարձրացումների, այսինքն՝ շատ ավելի աղքատացման խոստում տվող տարի է սպասվում 2025 թվականին», - ասում է Աուդիտորների պալատի նախագահը: 

Շատ փորձագետներ կարծիք են հայտնում՝ այս իշխանությունը, որը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով ու քայլերով, հարկային բեռի ավելացմամբ իրեն ոչ բնորոշ քայլ է անում:

Ստացվում է՝ տնտեսությունը «փրկելու» ուղին մնում է բիզնեսի և քաղաքացու հարկային բեռն ավելացնե՞լը:

«Ես սա մեկնաբանում եմ որպես վարվող քաղաքականության տրամաբանական շարունակություն, որովհետև այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը, և հետևողականորեն քանդելու դեպքում, բնականաբար, հարկաբյուջետային քաղաքականությունն ի սկզբանե պլանավորում են սխալ:

Երկար տարիներ բարձրաձայնում ենք այդ սխալների մասին, ականջալուր չեն լինում, ու յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ իրենք հասկանում են, թե ինչն ենք ճիշտ ասում, և ինչն են իրենք սխալ իրականացրել:

Դրանից հետո չփորձել կամ քայլեր չձեռնարկել շտկելու ուղղությամբ, նշանակում է, որ միտումնավոր ծրագիր է:

Մի կողմից՝ միշտ բարձրաձայնում եմ իրենց կողմից պետության նպատակաուղղված ապամոնտաժման մասին, բայց երկրորդ կողմից՝ դրան զուգահեռ միշտ խոսում եմ իրենց տգիտության, անգրագիտության մասին:

Նույնիսկ իշխանության վեցյոթ տարին բավարար չէր այս մարդկանց հմտությունները, գիտելիքները և այլն ավելացնելու համար, այսինքն՝ սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է: Այս երկու կոմպոնենտները պետք է միշտ զուգահեռ դիտարկենք սրանց պարագայում», - ընդգծում է նա: 

Յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում ամուր տնտեսությունն է: Քաղաքական քայլերն են ամրապնդում այն կամ խարխլում դրա հիմքերը:

Իրավիճակը շտկելու, ինչ-որ բան փոխելու և փրկելու համար իշխանափոխությո՞ւնն է ելքը: «Այո: Մի փոքր հետ գնամ:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործունեությունը մեկնարկեցինք 2024 թ. սեպտեմբերի յոթին:

Մինչև այսօր արդեն արմատական փոփոխությունների 16 առաջարկ ենք ուղարկել պետական գերատեսչություններին:

Մի կողմից՝ երբ կառավարությունը քայլեր չի իրականացնում, մտածում ենք՝ խելքը չի բավարարում, այսինքն՝ չի հասկանում, թե ինչ իրականացնել, չունի այդ մտքի թռիչքը կամ գիտակցումը, որտեղ փոփոխություններ կատարի:

Մյուս կողմից՝ որպես տեխնոկրատ թիմ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 16 առաջարկ ներկայացրեց երեք ամսվա ընթացքում, դրանցից մեկն է կատարման փուլում:

Պետք է հասցնեն մինչև տարեվերջ իրավական ակտեր, օրենք ընդունել, մնացածի պարագայում չեն էլ գիտակցում, թե ինչի մասին ենք ահազանգում:

Պատասխանում են, որ լրացուցիչ հիմնավորման, ուսումնասիրման կարիք կա և այլն։

Ստացվում է, որ գաղափարը կա, իրագործումը կառավարությունը չի անում: Եթե գաղափարը կա, և ակնհայտ հաշվարկված է դրա ակնկալվող արդյունքը, բնականաբար, արդեն դերակատարի վրա է խնդիրը մնում:

Դերակատարն անկարող է, հետևաբար դերակատարին պետք է փոխենք: Սրանից հետևություն՝ կառավարությանը անհապաղ պետք է հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանանք փրկել», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստն ու կոշիկը ոչնչացնել
Հրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է Հայաստանը
Nokia-ն թողարկել է հեռախոս, որն առանց լիցքավորման կարող է 44 օր աշխատել
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
ԱՄՆ-ում միջատի չափի դրոն են ստեղծել
Զոհվել է լիբանանյան բանակի զինծառայող Պատրիկ Բեքարյանը
Պուտինը հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի հետ
Nokia-ն թողարկել է հեռախոս, որն առանց լիցքավորման կարող է 44 օր աշխատել
22 ժամ օդում․ Airbus-ը Ֆրանսիայից Ավստրալիա առանց վայրէջքի թռիչք է փորձարկում
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ
Հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ Մոսկվայում
Ատլանտյան օվկիանոսի վրա երկու ուղևորատար օդանավ հազիվ են խուսափել բախումից
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Իրանը հրադադարի ընթացքում նավթի վաճառքից վաստակել է մինչև 6 միլիարդ դոլար
Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Կարևոր
Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը
Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են

Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»

Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»