Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊՎԾ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել


Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ: ՊՎԾ-ից հայտնում են, որ վերահսկողության արդյունքում hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ  

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:

ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը և ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում՝ շահութաբաժինների հաշվետվությունների ճշտության մասով։ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողության համար առանձնացրել է այն Փակ բաժնետիրական ընկերություններին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Պետական եկամուտների կոմիտեի կողմից անցել են համալիր հարկային ստուգումներ:

Մշտադիտարկվել են թվով 20 Փակ բաժնետիրական ընկերություններ, որոնցից 14-ում արձանագրվել է, որ Ընկերությունները նախորդ տարիների գործունեության մասով պակաս ներկայացված հասույթի կամ ավել ծախսագրված գումարների չափով ֆինանսական տվյալների փոփոխությունների արդյունքում շուրջ 421 մլն ՀՀ դրամ լրացուցիչ շահութաբաժնի գումարներ չեն հաշվարկել, ապա և չեն վճարել ՀՀ պետական բյուջե:

Ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում թվով 4 ընկերություններ ՀՀ պետական բյուջե են վերականգնել շուրջ 59 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ծառայության միջնորդությամբ ևս 1 ընկերության կողմից տարեկան գործունեության արդյունքում հաշվարկված շահութաբաժնի վնասը պակասեցվել է շուրջ 300 մլն դրամով, իսկ 2 այլ ընկերություններում մեկնարկել է ընդհանուր շուրջ 100 մլն դրամի շահութաբաժնի վնասի նվազեցման հաշվապահական հաշվառման գործընթաց: Ինչպես նաև Ծառայության կողմից 2 այլ ընկերություններում արձանագրվել են գործունեության արդյունքում հաշվարկված շուրջ 170 մլն դրամի հարկային վնասի՝ առանց հիմքերի պակասեցման դեպքեր:

Պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առողջապահական և էներգետիկ ոլորտներում գործունեություն ծավալող Փակ բաժնետիրական ընկերություններում:  

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը միաժամանակ ուսումնասիրել է այդ Ընկերությունների կողմից թույլ տրված խախտումների պատճառները, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք Ընկերությունների կողմից թույլ են տրվել առերևույթ խախտումներ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի թերի իմացության և սահմանված ընթացակարգերի չպահպանման պատճառով, իսկ որոշները՝ լուծարման հնարավոր գործընթացի թիրախում չհայտնվելու միտումով, ինչն ուղեկցվել է փաստացի վնասով իրականացված գործունեության արդյունքները քողարկելու մտայնությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծառայության կողմից 50 տոկոս ու ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող մի շարք Փակ բաժնետիրական ընկերություններին առաջարկվել է առաջնորդվել ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով և ֆինանսական հաշվետվություններում այսուհետ արտացոլել բացառապես իրական տվյալներ, ինչպես նաև ֆինանսական տվյալների՝ հնարավոր փոփոխությունների պարագայում պատկան մարմիններին սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան ճշգրտված հաշվետվություններ:

Լրահոս

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»