Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը. Armtimes

Չնայած նրան, որ 2022 թվականին ընդունված օրենքով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը, դրանք սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելն ու հանրային սննդի վայրերում ծխելը, սակայն այս պահանջները մեր հասարակության շրջանում հաճախ չեն պահվում։

Դրա մասին լսել են նաև ՀՀ առողջապահության նախարարությունում։

Բազմաթիվ դժգոհությունները հաշվի առնելով, որ շատ վայրերում, օրինակ, չի պահվում ծխելը արգելելու մասին արգելքը՝ նախարարությունը մշակել է մի հավելված, որը թույլ կտա քաղաքացիներին օրենքի վերահսկմամբ լիազորված կառույցներին տեղեկացնել, թե որտեղ ու օրենքի որ կետն է խախտվում։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ մոնիթորինգի արդյունքներով տեսանելի վայրերում ծխախոտի արտադրատեսակները վաճառելու արգելքը մեծ մասամբ պահվում է, սակայն այլ արգելքների պահման հարցում հասարակությունը ևս կարող է օգնել խախտումների վերացմանը։

Նրա խոսքով՝ երբ օրենքը ընդունվել է, ընդունվել է բոլորի առողջության պահպանման համար:

«Մեր քաղաքացիների շրջանում օրենքի վերահսկողության նկատմամբ պետք է ձևավորենք հանրային պահանջ։

Քաղաքացին ևս պետք է ներդրում ունենա, որպեսզի օրենքը գործի։ Իրենց ընտանիքների, հարազատների առողջության համար է այս օրենքը գործելու, հետևաբար իրենք էլ պետք է որոշակի մասնակցություն ունենան հանրային վերահսկողության հարցում»,- ընդգծում է նա։

Քաղաքացիները հավելվածում կարողանալու են նշել այն վայրը՝ խանութը, կամ ռեստորանը, սրճարանը, որտեղ, օրինակ, կհանդիպեն ծխախոտի օրենքի կետի հետ կապված որևէ խախտման։ Վերահսկողական ծառայություն իրականացնող մարմիններն էլ մուտք են գործելու հավելված՝ տեսնելու, թե որտեղ ու ինչ խախտում է արձանագրվել։

«Որտեղ ավելի շատ խախտում արձանագրվեց, նշեցին քաղաքացիները, այդ վայրերը վառ կարմիրով են երևալու։

Հետագայում կունենանք նաև նկարելու ֆունկցիան։ Այժմ հավելվածը տեխնիկական փուլում է, նեղ մարդկանց շրջանակում փորձարկում ենք, թե որքանով է աշխատում այն։ Քաղաքացիներից ոչ մեկը չի ուզում գնալ մի վայր, որտեղ ծխախոտի ուժեղ ծուխ կա, որն էլ կազդի ընտանիքի անդամների, երեխաների վրա։

Գուցե ինչ-որ խախտում տեսնեն մի վայրում ու հաջորդ անգամ արդեն այդ վայրը չայցելեն»,- ասում է փոխնախարարը։

Օրենքի պահման հարցում վերահսկող մարմիններն են և՛ ՆԳՆ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինները, սակայն նրանց ռեսուրսները շատ քիչ են, ուստի այս հավելվածը կնպաստի վերջիններիս աշխատանքի արդյունավետությանը․ «Գործող օրենքով յուրաքանչյուր տեսչական ունի իր գործառույթը, որ ծխախոտը բաց չվաճառվի, երեխաներին չվաճառեն։

ՆԳՆ ոստիկանությունն է վերահսկում ռեստորաններում, կամ սրճարաններում ծխելու արգելքի պահպանումը»։

Ըստ փոխնախարարի՝ այս ամբողջ գործողությունները ուղղված են նրան, որ եկող սերունդը չծխի, հասկանա՝ ծխելը նորաձև չէ․ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիներից շատերը սովորել են, և արդեն մշակույթ է ձևավորվել, որ եթե որևէ վայրում են, ու ծխել չի կարելի, պետք է դուրս գան, նախատեսված վայրում ծխեն, նորից ներս մտնեն։ Ծխախոտը ամենօրյա ապրանք չէ, այն վնասակար է, որը պետք է դադարեցնել։

Նույնը վերաբերում է ծխախոտի բոլոր արտադրատեսակներին։ Օրինակ՝ վեյփ սարքերի միջոցով ծխելը ևս օրենքով արգելվում է:

Եթե քաղաքացիները նման դեպքեր էլ նկատեն, պետք է ահազանգեն։ Բոլոր այդ միջոցները վնասակար են հասարակության առողջության համար»։

Նանուշյանը համոզված է՝ սա զգոնություն կբերի տարբեր կազմակերպություններին, որովհետև ոչ բոլորը կցանկանան հայտնվել հավելվածի քարտեզի վրա կարմիր կետով:

Քաղաքացիներն էլ կաշկանդված չեն զգա իրենց խախտումների մասին ահազանգելու համար, ասում է փոխնախարարը, հավելվածում որևէ նույնականացում չի պահանջվելու, ահազանգը լինելու է հեշտ և արագ։

Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիները այժմ հստակ գիտակցում են՝ ծխախոտը այն վնասակար ապրանք է, որը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում։Նախատեսվում է, որ նշված հավելվածը կսկի գործել 2025 թվականից։

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,3 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության:

2022 թվականին Հայաստանում իրականացված՝ Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն՝ 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է ամեն օր։ Ծխողների գերակշիռ մասը արական սեռի ներկայացուցիչներն են (տղամարդիկ՝ 53.2%, կանայք՝ 2%)։

Լրահոս

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

Լրացուցիչ նորություններ

...

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»