Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե Դավթյան


Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ տարավ Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով:

Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանայություն:

Մոտ 900 մլն ԱՄՆ դոլար գնահատվող ՀԷԿ-ը կառուցվում էր թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել էր Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը:

Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող էր շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:

Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն էր ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չէր կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիյի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել նաև Մոսկվային:

2021թ-ին գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց էին կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում էին ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չէին թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիսթերիայի» գեներացման մասին: Արդյունքում խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից էր Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ:

Վերջ ի վերջո, Թբիլիսին որոշում կայացրեց կասեցնել թուրքական ընկերության հետ համագործակցությունը, իսկ ՀԷԿ-ի նախագիծը դուրս բերվեց օրակարգից: Նամախվանի ՀԷԿ-ը սոսկ տնտեսական նախագիծ չէր, այն ձեռք էր բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն:

Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից էր:

Նամախվանի ՀԷԿ-ի ոդիսականը առավել քան ցայտուն կերպով բացահայտում է թուրք-վրացական հարաբերությունների իրական բնույթը, թուրքական կապիտալի ագրեսիվ էքսպանսիայի էությունն ու հեռահար նպատակները: Վերոնշյալ արբիտրաժային որոշումն էլ ինչ-որ իմաստով կոնցեպտուալ ամբողջականացում է ապահովում այս գործընթացին»։

Լրահոս

Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Դավիթը լավ չէր. միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է. Լուսինե Մարտիրոսյան
Հայ եկեղեցին ճնշման տակ է։ Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
Իրանը հայտարարել է, որ F-15E կործանիչի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է
Արմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի
Պեսկով. Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը․ Մարագոս
ԻՀՊԿ-ն հայտարարել է խոցված F-15-ի օդաչուին որոնող ամերիկյան ինքնաթիռի ոչնչացման մասին
ՈՒՂԻՂ. Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մահացել է Զորի Բալայանը
Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Թրամփը հայտարարել է, թե Իրանում խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին վտանգ չի սպառնում
Ապրիլի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Գիտնականները պարզել են, որ նստակյաց գործունեությունը պաշտպանում է ուղեղը դեմենցիայից
Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ Ուիտկոֆը և Քուշները Կիև կժամանեն ապրիլի 12-ից հետո
Իսրայելը հայտարարել է, որ միաժամանակ հարվածներ է հասցրել Իրանում և Լիբանանում գտնվող ավելի քան 200 թիրախների

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան