Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$670.66

BTC

$110788

ADA

$0.625259

ETH

$2780.2

SOL

$157.07

33 °

Yerevan

33 °

Moscow

38 °

Dubai

30 °

London

26 °

Beijing

26 °

Brussels

23 °

Rome

32 °

Madrid

BNB

$670.66

BTC

$110788

ADA

$0.625259

ETH

$2780.2

SOL

$157.07

33 °

Yerevan

33 °

Moscow

38 °

Dubai

30 °

London

26 °

Beijing

26 °

Brussels

23 °

Rome

32 °

Madrid

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան


Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Դատախազությունից հայտնում են, որ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի):

Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը:

Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում. Գլխավոր դատախազություն
Ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մասնակցությամբ մաhացnւ վթարի հետևանքների ականատեսը հայտարարություն է արել
Մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար
Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները
Իրավապահ մարմինները հայտնվել են ծանր դրության մեջ. Գևորգ Դանիելյանը «իշխանության զավթման» մասին (տեսանյութ)
Կարևոր
ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է
Սլովակիան արգելափակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը․ Հութիները հարձակվել են Թել Ավիվի վրա (տեսանյութ)
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է
Խաղաղության ճանապարհը ուժի միջոցով է. Ֆրիդրիխ Մերց (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Փոխնախարարի խոսքը աղճատված է ներկայացվում. ԱԳՆ խոսնակ
120 մլն 500000 եվրո Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար. փոխնախարար
Թրամփը փորձում է աշխարհը ծնկի բերել
Ալիևը հրաժարվել է ընդունել Պուտինի բանագնացին
Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը. Բագրատ Սրբազան
Դիպուկահարը պատմում է՝ ինչպես են որսում «Բաբա Յագա» դրոնները
Սրա համար իրավապահ մարմինները պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության․ Մինասյան
Նոր մանրամասներ՝ Փաշինյան–Ալիև հանդիպումից
ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների համար․ Եվրոպայում շոգից մահացել է մոտ 2300 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում. Գլխավոր դատախազություն

ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է

Սլովակիան արգելափակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը․ Հութիները հարձակվել են Թել Ավիվի վրա (տեսանյութ)

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ

Այս պահին արգելում են Տարոն Մանուկյանին տեսակցել․ փաստաբան

Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի՝ հանրապետության տասնյակ հասցեներում

«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամաս (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Երեկ ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Տեր Զաքարիա Ավետիսը դիմել է ԱԱԾ և ոստիկանության սպաներին

Երիտասարդները գողության պահին ձերբակալվել են

Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին

Շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, սակայն ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի հայրենիք. ամո՛թ է, հազա՜ր ամոթ. Արամ Ա կաթողիկոս

Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՊՆ