Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վախի աչքերը մեծ են, մանավանդ, երբ միակ «գաղափարը» մուրճն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վախը վաղուց հայտնի ու նաև բազմակողմանի նկարագրված երևույթ է, իհարկե: Նմանապես, համակողմանի ուսումնասիրված են պատմությունից հայտնի, մի երկու այդքան էլ՝ անհայտ բռնապետերի, ձախողակ կամ մարդատյաց կառավարիչների վախերը:

Այդ «հողի վրա» այնքան գրքեր կան գրված, որ մի պատկառելի գրադարակ կկազմեն: Նախորդ հրապարակումներից մեկում հարցադրմամբ առանձնացրել էինք Փաշինյանի իշխանավարման համար չափազանց բնութագրական մի հատկանիշ. փաշինյանական, քպական իշխանությունը «ժողովրդի» հետ շփվում է գերազանցապես ռեպրեսիվ մեթոդներով, գրեթե ամեն ինչին արձագանքում է վայրի ագրեսիայով ու բռնության անհագուրդ ժայթքումներով (ֆիզիկական, թե հոգեբանական կամ վերբալ բռնության, այս պարագայում տարբերություն չկա):

Նույնիսկ այնպիսի մի հասարակ թվացող բան, ինչպես, ասենք՝ շուկայում իրացվող մսի «սպանդանոցային ծագման» ստուգումն է, վերածվում է կարմիրբերետավոր ու անբերետ ոստիկանական «հատուկ գործողության»: 

Ինչո՞ւ է այդպես, որտեղի՞ց են գալիս այդ վայրագ չարությունը, այդ խորին ատելությունն ու ագրեսիան մարդկանց նկատմամբ: Չէ, մենք այստեղ Փաշինյանի կամ միջին վիճակագրական քպականի հոգեբանական «պորտրետ» չենք նկարագրելու:

Դրանով թող մասնագետներն զբաղվեն, մարդկանց հացին, ինչպես ասվում է, «վայիս չլինենք»:

Կարելի է ենթադրել, որ «թավշյա», «ժողովրդական», «բոլորին սիրող» և այլն իշխանության նման ռեպրեսիվ, ագրեսիվ պահվածքը ուղիղ գծով գալիս է Նիկոլ Փաշինյանից ու նրա անհատական այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են, օրինակ՝ անպատասխանատվությունը, անհավասարակշիռ ու բռնկուն բնավորությունը, անհաստատությունը, անսկզբունքայնությունը, թուլությունը:

Նա, վստահ ենք, մնացած բոլորից շատ ավելի հստակ է գիտակցում, որ ինքը պետություն կառավարելու «բան չի»՝ մեղմ ասած, չնայած, նման բարձունքում հայտնվելը նրա «վարդագույն երազանքն» է եղել:

Ավելին, ցինիկ պոպուլիզմով ու փողոցով, գրեթե հեքիաթային տարբերակով իշխանության հասած Փաշինյանը փողոցում 10-15 հոգով ցանկացած խմբի մեջ իր իշխանությանն սպառնացող վտանգ է տեսնում: 

Բարդույթների ու ոչ դրական հատկանիշների այդ «փունջը» գալիս է լրացնելու շարունակաբար ինքնահաստատվելու մղումը, ըստ որում՝ երբեմն ենթագիտակցական:

Այսինքն, նա անընդհատ կարիք ունի ինքն իրեն ու իր շրջապատին ցուցադրել, որ «ասողն» ինքն է, որ ինչ ուզենա՝ կանի, որ ինքը, այսպես ասենք, ուժեղ է: Մի փոքր հեռվից գանք:

Փաշինյանը դեռ նորնոր էր իշխանության կել, որոշ տեղերում նույնիսկ դեռ լրիվ չէին դատարկվել այդ առթիվ կազմակերպված հախուռն տոնախմբության ժամանակ «գմփացրած» շամպայնի շշերը, երբ տեղի ունեցավ «Իջևանի զավթումը» ոստիկանական «գործողությունը»:

Այն ժամանակ (ամեն դեպքում հիշեցնենք, գուցե ոմանք հասցրել են մոռանալ) անտառահատումներ անողների վրա էր սևեռումը:

Եվ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի անվան տակ Փաշինյանը երկրի գրեթե բոլոր ոստիկանների ու ԱԱԾ «ուժային բլոկի» ներգրավմամբ հարձակում իրականացրեց իջևանցիների վրա: Ծեծուջարդ, կալանավորումներ, քաշքշուկներ, խաղաղ բնակիչներին գիշերվա կեսին դիվադադար անել, մի խոսքով՝ այնպիսի հարձակում, որ մարդիկ երևի միայն գեստապոյի մասին կինոներում էին տեսել:

Հետո վկայություն եղավ, որ այն ժամանակ Փաշինյանը ասել էր, թե ցանկանում է, որ արյան գետեր հոսեն: Այդ ամենից արդեն 6 տարի է անցել:

Փաշինյանը հասցրել է շատ ավելի մեծ ու ծանր աղետներ բերել՝ պատերազմ, հազարավոր զոհեր, որ կարող էին և չլինել, ծանրագույն կորուստներ, Արցախի ուրացում, հայաթափում... 

Ավելին, այս՝ արդեն գրեթ 7 տարվա մեջ Փաշինյանն իր ագրեսիվության ու մարդատյացության կամ, եթե կուզեք, իր վախերի բազմաթիվ այլ դրսևորումներ էլ է ունեցել: Էլ՝ «պատերին ծեփել», էլ՝ «ասֆալտին փռել», էլ՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» բղավոցներ, է՛լ խաղաղ ցուցարարների վրա տասնյակ նռնակներ նետել ու մոտ 100 հոգու վիրավորել... 

Հիմա էլ հերթը հասավ... մսավաճառներին ու ոչ միայն նրանց: Եվ ամենից հատկանշականը այս «ոչ միայն նրանց» պահն է:

Եթե քաղաքական հակառակորդների, ազգային ուժերի, Արցախ ազատագրած ու պահածպաշտպանած պետական գործիչների, առհասարակ՝ իր հեռացումը պահանջող ժողովրդի նկատմամբ Փաշինյանի ատելությունը, չարությունը, վախերը և դրա անընդունելի ու աններելի դրսևորումները, այնուամենայնիվ, որոշակի պատճառներ ու բացատրություններ ունեն, ապա «յուրայինների» վրա հարձակումները կամ նույն այդ վախերի դրսևորումները առաջին հայացքից տարօրինակ են թվում: 

Հարկավ, կան բացատրություններ ու դրանք տրամաբանության մեջ են, թե Փաշինյանը, օրինակ՝ իրեն կուրորեն ու անվերապահորեն ծառայածներին սկանդալներով ու նվաստացուցիչ ձևերով մի կողմ նետելով, ցանկանում է ընդգծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, փորձում է «թիմը» կուռ պահել, որպեսզի մյուսներն էլ չլքեն ակնհայտորեն խորտակվող «ՔՊ» նավը, որ շուտով կարող է փլավքամիչ հիշեցնել:

Կա որոշակի տրամաբանություն դրա մեջ: Բայց իրապես ուժեղ առաջնորդը, ուժեղ կառավարիչը «ուժի» նման ցուցադրության ու «կուժ, քեզ փշրում եմ, կուլանե՛ր, լավ նայեք» մոտեցմամբ իր իսկ «թիմակիցներին ահաբեկելու կարիք չունի:

Բայց հենց միայն Նիցշեի խոսքերի երեկվա մեջբերումը արդեն իսկ այդ առումով շատ խոսուն է: Ով մի բանից շատ է խոսում, նա այդտեղ լրջագույն խնդիրներ ունի: 

Վախի, իշխանությունը կորցնելու և անխուսափելի պատասխանատվության հանդեպ ունեցած ու իր գիտակցության ամեն մի բջջի մեջ թափանցած վախի աչքերը մեծ են:

Նման վախով համակված բռնապետը ամեն մի անհամաձայնության ետևում բունտ ու դավադրություն է տեսնում: Այստեղից էլ այն վայրագ դրսևորումները, որ տեսնում ենք նույն Փաշինյանին ընդհուպ մինչև վերջերս անվերապահորեն ծառայած ու նրա շահերը սպասարկած արդեն նախկին քպականների նկատմամբ:

Նրանք, իհարկե, ստանում են արժանի վարձը՝ Փաշինյանին կուրորեն ծառայելու դիմաց, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է. Փաշինյանի բռնապետական վախերի: Այն վախերի, որ փողոցում հավաքված 10-15 հոգու մեջ արդեն ապստամբություն է տեսնում:

Վախեր, որոնք քիչ թե շատ կարողանում են մեղմել միայն կարմիրբերետավորային բռնությունները, ծեծուջարդով հարձակումները (ինչից նրա սիրտը փառավորվում է) առանց զանազանության՝ դիմացները զոհվածների ծնողներ են, թե մսի առևտուր անողներ, թե մի խումբ ուսանողներ, թե... ովքեր ուզում է՝ լինեն:

Իրենց ներքին «սկանդալները» հստակ ցույց են տալիս, որ Փաշինյանը այն աստիճանի թույլ է, որ իր շահերն սպասարկողներին անգամ չի կարողանում «չեզոքացնել» այլ կերպ, քան վերջերս ունեցած խայտառակ դրսևորումներն էին:

Հա, ու ի լրումն ամենի՝ աներևակայելի մանրախնդիր է: Նման «որակներով» անձնավորությունը, այո, միգուցե կարող է դառնալ, մեր երկրի դեպքում՝ դարձել է իշխանություն:

Բայց նա չի կարող պետություն ղեկավարել, նա այդ պետությունը անխուսափելիորեն տանելու է վթարի: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ընդդիմության վերջնանպատակն է Գյումրիի սցենարի կրկնությունը 2026-ին. Արմեն Վարդանյան (տեսանյութ)
Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է սկսել Սիրիայի նախագահի հետ
Նյու Դելիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես`իր նկարն է․ Ստեփանյան (տեսանյութ)
Ռուսաստանը Դուբայի ավիաշոուում կներկայացնի ավելի քան 850 ռազմական ցուցանմուշ
Քննարկվել են PIF հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Ռուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից
Ճապոնիայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ․ Ֆրանսիայում առաջարկել են ազատ արձակել Սարկոզիին
Քաղաքական ո՞ր ուժերն ու գործիչներն են մեղավոր 44-օրյա պատերազմում Հայաստանի կործանարար պարտության համար․ քաղաքագետ
Արմավիր քաղաքում բախվել են 2 «Mercedes»-ները. կա տուժած
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են
Շիրակի մարզի պարեկները թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող է կալանավորվել
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի նոյեմբերի 3-9-ը
Փոխադարձությունը օգոստոսի 8-ի փաստաթղթի ամենավտանգավոր բառն է․այն չի տարբերվում նոյեմբերի 9-ի թղթից (տեսանյութ)
Խոշոր վթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին, բախվել են «Ford» ու «Mazda», էլեկտրասյուներ են վնասվել
Հնդկաստանը և Ռուսաստանը պատրաստում են համաձայնագիր. Ուկրաինան ԱՄՆ-ից կպատվիրի 27 Patriot համակարգ (տեսանյութ)
ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնության են եկել․Տեներիֆե կղզի փոթորկի ողբերգական հետևանքները (տեսանյութ)
Այսօր Վաղարշապատի ընտրական հանձնաժողովը քննելու է «Մայր Հայաստանի» դիմումը. Թեւանյան (տեսանյութ)
ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի վտանգի մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ–ականները չեն շտապում առաջադրվել. 600 մլն դրամ՝ Հանրապետության հրապարակը զարդարելու համար

Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»

«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

Նախարար Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»

Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»

Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

Հնարավոր չէ այս պետական բյուջեով ՀԷՑ-ը գնել, եթե նոր վարկեր չվերցնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»

Միջնորդությունը հետաձգվել է․ ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները. «Ժողովուրդ»

ԿԿՀ-ն Նոյեմբերյանի համայնքապետի մասով վարույթի վերաբերյալ որոշում է ընդունել. «Ժողովուրդ»

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը

Ով է ընտրվել «Միսս Երկիր 2025» (լուսանկար)