Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հրատապ գնում․ Տավուշի մարզպետի աշխատակազմը 70 միլիոն դրամով պատվիրակել է մաքրել Աղստև գետը

Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք՝ Տավուշի մարզպետի աշխատակազմն օրերս հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Վեհ Իշխանասար» ընկերության հետ։ Ի դեպ, այս տարում այս ընկերության հետ մարզպետի աշխատակազմը կնքել է տասնյակ-միլիոնավոր դրամների 3 պայմանագիր, որոնցից 2-ը՝ հրատապ մեկ անձից ընթացակարգով, 1-ը՝ բաց մրցույթով։

Վերջին՝ դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրի գինը 70 միլիոն դրամ է․ այս գումարով ընկերությունը կհոգա Տավուշի մարզի Աղստև գետի մաքրությունը։ Ժամկետ է նշված տարեվերջը։

Մի քանի ամիս առաջ էլ նույն ընկերությունը դարձյալ հրատապության ռեժիմով մարզում իրականացրել է կամուրջների կառուցման աշխատանքներ․ մարզպետի աշխատակազմի հետ կնքված պայմանագրի գինն այդ աշխատանքների համար կազմել էր շուրջ 40 միլիոն դրամ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով ընկերությունը ստեղծվել է 2006 թվականին և գրանցված է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2009 թվականից պատկանում է Մագդա Ավագյանին, իսկ տնօրենի պարտականությունները կատարում է նրա որդին՝ Կարեն Աֆոյանը։ Վերջինս, ի դեպ, 2018 թվականի դեկտեմբերից տնօրինում է «Վառմաշ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։
2006 թվականին ստեղծված «Վեհ իշխանասար» ընկերությունը միայն 2020 թվականից է հայտնվել պետգնումներում․ հիմնական պատվիրատուներն են Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունն ու Տավուշի մարզպետի աշխատակազմը, որոնց հետ ընկերությունը, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում առկա տվյալների, կնքել է շուրջ 10 պայմանագիր։

Դեռ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ հեղեղների հետևանքով առաջացած իրավիճակը բարելավելու և հետագա հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է կազմակերպել և իրականացնել հակահեղեղային անհետաձգելի միջոցառումներ, որոնք միտված կլինեն գետերի հուները աղբից, քարերից, հուների մեջ աճած ծառերից մաքրմանը, գետերի հուների էկոհամակարգի վերականգնմանը։

Հիմնավորման համաձայն՝ հեղեղումներից հետո գետերի հուների մաքրմանն ուղղված միջոցառումների իրականացումը գնահատվել է անհետաձգելի և հրատապ, հաշվի առնելով նաև օդերևութաբանական կանխատեսումներն աշնան, ձմռան և գարնան ամիսներին սպասվելիք առատ տեղումների և նորմայից ցածր ջերմաստիճանի վերաբերյալ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն նոր հեղեղումների և ավելի մեծ վնասների․ «Հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ հողազանգվածը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը լցվելով հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։

Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հատվածում իրականացնել հետևյալ հակահեղեղային հրատապ կանխարգելիչ միջոցառումները` մաքրել սողանքային մարմնից պոկված, գետի հունը փոխած հողազանգվածը, ինչը կլայնացնի գետի հունը և կվերադարձնի գետը նախկին հուն։ Այն կնպաստի նաև գետի թողունակության մեծացմանը, ինչն էլ կնվազեցնի այդ հատվածում ջրհեղեղով պայմանավորված ռիսկերը: Որոշմամբ 150 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզին, 70 մլն դրամ՝ Տավուշի մարզին»:
Աղբյուրը՝ 168.am

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է