Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն Արեւելյան Եվրոպայում ավելի քան 140 անգամ բախվել են GPS-ազդանշանների խլացման


Ռուսաստանը խլացրել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ  տասնյակ չվերթների GPS-ազդանշաններն Արեւելյան Եվրոպայում 2024թ. առաջին չորս ամիսներին, գրել է The Telegraph-ը։Պարբերականի վերլուծության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ յուրաքանչյուր չորրորդ չվերթ բախվել է խանգարումների խնդրին։ Առաջին չորս ամսում բրիտանական օդանավերը կատարել են 504 թռիչք Արեւելյան Եվրոպայում, այդ ընթացքում 142 ինքնաթիռ ենթարկվել է GPS համակարգի խափանումների, իսկ 60 դեպքերում գրանցվել են ազդանշանը երկրորդ անգամ խլացնելու դեպքեր։Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանն ունի երկու հզոր կենտրոն GPS-ազդանշանի խափանման համար, որոնցից մեկը գտնվում է Սիրիայում, մյուսը՝ Կալինինգրադում։ Միավորված ծառայությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Թոմ Վիթինգտոնը կարծում է, որ խլացումը կարող է լինել միտումնավոր, բայց եւ տեխնոլոգիան ինքն էլ երկյուղներ է առաջացնում։«Ես չեմ կարծում, թե ռուսները միտումնավոր են փորձում վնաս պատճառել ավիացիային՝ խանգարումներ ստեղծելով։ Բայց, մյուս կողմից, խլացումն ինքը շատ անպատասխանատու է։ Կլինեն պահեր, երբ երկրներն իսկապես ստիպված կլինեն օգտագործել այն հարգելի պատճառներով, օրինակ՝ ինքնապաշտպանության նպատակով»,- նշել է Վիթինգտոնը։Ապրիլի վերջին The Sun թերթը GPSJAM.org տվյալների հիման վրա, փորձագետների օգնությամբ հաշվարկել է, որ անցած տարվա օգոստոսից մինչեւ 2024թ. մարտի վերջ խլացման կամ GPS-ազդանշանի նենգափոխման դեպքերի թիվը ավելացել է շաբաթը 50-ով եւ հասել ավելի քան 350-ի շաբաթական։ Մասնավորապես, արբանյակային նավիգացիայի համակարգի խափանումների մասին Մեծ Բրիտանիա եւ այնտեղից թռչող անձնակազմերը Ryanair ավիաընկերությունից տեղեկացրել են 2 309 անգամ, Wizz Air ավիաընկերության անձնակազմերը՝ 1 368, British Airways-ինը՝ 82 անգամ եւ այլն։Թեեւ բոլոր դեպքերի մասին չէ, որ կարելի է պնդել, որ դրանք միտումնավոր գործողություններ են, GPSJAM-ը հայտնել է. «Մարզերը, որոնցում ինքնաթիռների զգալի մասը տեղեկացնում է նավիգացիոն համակարգերի ցածր ճշգրտության մասին, սովորաբար համընկնում են այն մարզերին, որտեղ, ինչպես հայտնի է կամ կասկածվում է, կատարվում է խլացումը»։ Նավիգացիայի ճշգրտության վատթարացումը կարող է բացատրվել ազդանշանի կորստով գլոբալ GPS ամերիկյան համակարգում կամ եվրոպական Galileo-ում՝ կեղծ ազդանշանի օգտագործմամբ, որը ինքնաթիռին ցուցադրում է, որ այն իբր գտնվում է ոչ այն տեղում, որտեղ իրականում գտնվում է։ Աղբյուրն ավիացիոն ճյուղում The Sun-ին ասել է. «Ռուսները կեղծ տեղեկություն են ուղարկում։ Դա շատ վտանգավոր է»։Պաշտպանական հետազոտությունների թագավորական միավորված ինստիտուտի ռազմական փորձագետ Ջեք Ուոթլինգի խոսքով՝ ռուս զինվորականները «վաղուց օգտագործում են GPS խլացումը որպես թշնամական ակտ՝ ուղղված ՆԱՏՕ երկրների սահմանով»։Բրիտանական ՌՕՈւ RAF Dassault 900LX Falcon ինքնաթիռը, որում գտնվում էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը եւ լրագրողների խումբը, կորցրել է ազդանշանը մարտին, երբ վերադառնում էր Լեհաստանից եւ թռչում Կալինինգրադից ոչ հեռու։ Արբանյակների հետ կապը բացակայում էր մոտ կես ժամ, եւ օդաչուները ստիպված էին օգտվել այլընտրանքային նավիգացիոն համակարգերից։Թեեւ Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնել են, որ այս պատմությունը չի սպառնացել ինքնաթիռի անվտանգությանը, The Guardian-ի աղբյուրը պաշտպանության նախարարությունում ազդանշանի խլացման գործողությունները, որոնց մեջ կասկածել են ռուս զինվորականներին, անվանել է «ահավոր անպատասխանատու»։

Լրահոս

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր
Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ)
«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)
Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով
Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)
Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)
Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում
Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը
Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am
Al Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկ
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է
Ռումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանել
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)

Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am

Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը

2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ

Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի

ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան

Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան

Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ

Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր

Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ Դիլբարյան

Մենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը

Սահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում

ՈՒՂԻՂ․ ՀՀ Անկախության 35 ամյակը՝ Եռաբլուրում

«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան