Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին դեկտեմբերի 8-ի երեկոյան հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը, այդ թվում՝ Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները։
Այս մասին իսրայելցի նախարարը գրել է X-ում։ «Մենք քննարկել ենք Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը և անվտանգության հետևանքները Իսրայելի ներկայիս իրավիճակի համար:
Մենք քննարկել ենք նաև Լիբանանում հրադադարը, իրավիճակը Գազայում և պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորությունը:
Իսրայելը անհանգիստ տարածաշրջանում ուժի և կայունության ամրոց է և այդպես էլ կմնա»,- ասել է Սաարը։