Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան


Պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին այն մասին, որ ինքը կազմակերպել է պետական, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունների արտահոսք։

«Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են, առավել ևս վարչապետի ներկայությամբ 60-70 պատգամավոր, նաև կառավարության անդամներ, ասեմ՝  ես միշտ հասանելի եմ, լրագրողները գիշերն էլ զանգեն, ես պատասխանել եմ։

Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող է պատահի, որ ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել:

Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո այն եմ ասել արտահոսք»,– լրագրողների հետ զրույցում ասել է նա։Աղազարյանը նաև զարմանք է հայտնել, թե ինչպես են իր անձնական դաշտին վերաբերող նյութերը հայտնվել վարչապետի մոտ։

«Երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսանողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսն  առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ՝ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, և քննիչն ասել է՝ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով:

Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի, որ կարդաք: Բայց նաև ասացի՝  հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք  որ պետության մեջ եք: Ես հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի լինի:

Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաև չգիտեմ, թե որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգո՞վ են այդպիսի բան արել, Աղազարյանն ասաց. «Ես չէի ուզի հավատալ դրան»:

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները