Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջեւ թռիչքաձեւ հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են:Օրինակ՝ 2023 թվականին քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակնհայտորեն բարելավել է իր եկամուտները։ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից-հեղափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձավ եւ 2018 թվականին ներկայացրեց իր առաջին հայտարարագիրը:

Այդ օրերին Տիգրան Ավինյանը հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, բայց ուներ ընդամենը 600 հազար դրամ եւ 2475 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմում էին 7000 ԱՄՆ դոլար։ Տիգրան Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։ 2018 թվականին ներկայացրել է նաեւ տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։Համեմատելով այս 6 տարիների ընթացքում ստացած եկամուտները՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թվականին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։Համաձայն Տիգրան Ավինյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի Երեւանի այժմյան քաղաքապետն անցած տարի 45.4 մլն դրամ եկամուտ է ունեցել։

Այս եկամուտներից 20 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երեւանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Մնացած 11.3 մլն դրամը քաղաքապետը ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։ Բայց անգամ ավտոտնակի վաճառքի մեջ մամուլը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել: Ինչպես գրել էր FactorTV-ին, ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թվականին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։

Նկատենք, որ 1 Bitcoin-ի արժեքն այս պահին հատել է 95 հազար ԱՄՆ դոլարի շեմը։Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են ինչպես 2022 թվականին՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։ Երեւանի քաղաքապետը հայտարարագրել է իրեն չպատկանող, սակայն իր կողմից 90 օրից ավելի շահագործվող առանձնատունը (թերեւս ուրիշի անունով գրանցված՝ ինչպես «ավանդաբար» արվում է նման դեպքերում)։Այսպիսով, գրեթե 3,5 անգամ ավելացված եկամուտներ ունի Տիգրան Ավինյանը, որի կուսակցության առաջնորդը օրուգիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից:«Ժողովուրդ» օրաթերթը, այս եւ մամուլում հրապարակված այլ կոռուպցիոն կասկածները հաշվի առնելով, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց. «Ավինյանը այս ընթացքում կոռուպցիոն որեւէ գործի շրջանակներում արդյոք հրավիրվե՞լ է իրավապահ որեւէ կառույց, թե՞ ոչ»:

Բայց քաղաքապետարանից պատասխանեցին, թե հարցը իրենց տիրույթում չէ, իրավապահներին դիմենք: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չունենք: Կհրապարակենք` ստանալուն պես»:

Լրահոս

ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ
«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը
«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները
«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»
Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է
Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Մինչև սեպտեմբերի 20-ը միայն այս 3 կենդանակերպի նշանները կկարողանան վայելել փողը
ԱՄՆ-ն հստակ առաջարկ ունի․ Զելենսկին՝ ՌԴ–ի հետ փոխադարձ հարվածների դադարեցման մասին
Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը
Սերբիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»