Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի


ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին և  միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցներն ու գործիքները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք COP29-ի անցկացման հանգամանքը, ապահովելու համար Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված  հայ պատանդների և գերիների ազատ արձակումը: Սենատորը թե՛ Կոնգրեսին, և թե՛ Սպիտակ տանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։ Սենատորի ելույթի ողջ ընթացքում ցուցադրվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալման լուսանկարը: Ստորև թարգմանաբար ներկայացվում է սենատորի ելույթը, իսկ տեսանյութը հասանելի է այս հղումով:«Այսօր ժամանել եմ՝ խոսելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ապօրինաբար կալանավորելու և այդ երկրում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների ահազանգող ցուցանիշների մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այդ տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր, բառացիորեն տարածաշրջանի բոլոր հայերը, զանգվածաբար արտագաղթեցին։ Այնուհետև Ադրբեջանը կեղծորեն հերքեց, որ ստիպել է մարդկանց հեռանալ և անազնվաբար խոստացավ, թե խաղաղ ճանապարհով կինտեգրի տարածաշրջանը և կերաշխավորի էթնիկ հայերի իրավունքները:Փոխարենը, նույնիսկ նրանց կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը, որպես պատժիչ գործողություն, ձերբակալեց, այնուհետև՝ կալանավորեց Ղարաբաղի նախկին իշխանության ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի լուսանկարն այստեղ է, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին,նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ գեներալներ Լեւոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին։
Այս ութ նախկին պաշտոնյաներն ավելի քան ութ ամիս գտնվում են նախնական կալանքի տակ։ Բոլորովին վերջերս՝ անցյալ ամիս, Ադրբեջանի իշխանությունները երկարաձգեցին նրանց կալանքը ևս հինգ ամսով՝ առանց դատավարության, առանց պատշաճ իրավական ընթացակարգի։ Ադրբեջանը պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքն ու ռազմագերիներին օգտագործելով որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս պահում է տասնյակ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնց գերեվարել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։Ի հավելումն, համատարած զեկույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ի, Մարդու իրավունքների միջազգային դաշնության և Միացյալ Նահանգների Պետքարտւղարության, ահազանգում են Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին: Հենց միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ իբրև պատժիչ գործողություն, ենթարկվել է մենախցում պահվելու ժամկետի երկարաձգման, անմխիթար պայմանների, ջուր և մաքուր հագուստ տրամադրելու մերժման և ժամեր շարունակ անդադար ոտքի վրա կանգնելու հրամանների: Նա նաև մի քանի շաբաթ շարունակ զրկված է եղել փաստաբանի և ընտանիքի հետ կապից։Չնայած մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ օրինակներին՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը քիչ վնասներ է կրել՝ էթնիկ հայերի նկատմամբ իր դաժան բռնությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանավորումների համար: Ալիևի ռեժիմը կարծում է, որ կարող է շարունակաբար գործել միջազգային և Միացյալ Նահանգների օրենքների կոպտագույն խախտումներով, և հենց այդ իսկ պատճառով էլ Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝ «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը» և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներ գերեվարմանը։ «Ո՛չ»՝ բանտարկյալներին ու քաղբանտարկյալներին դաժան և անմարդկային պատժի ենթարկմանը, «ո՛չ»՝ տարածաշրջանում էթնիկ հայերի իրավունքների ժխտմանը, և «ո՛չ»՝ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը ևս մեկ օրով հետաձգմանը։Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղբանտարկյալների նկատմամբ իր բոլոր բռնությունները։ Նա պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։Այդ իսկ պատճառով ես նամակ հղեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հորդորելով Պետքարտուղարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններում առաջնահերթություն տալ հայ գերիների ազատ արձակմանը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին: Ադրբեջանն ասում է, թե ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, անպատիժ գործելն է և, մի բան էլ, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից պարգևատրվելը, այդ թվում՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի կլիմայական COP29 միջազգային կոնֆերանսը հյուրընկալելու արտոնությամբ:Դուք չեք կարող, մի կողմից ասել, որ ցանկանում եք հյուրընկալել աշխարհը, իսկ հետո միաժամանակ ասել, թե «անտեսեք մեր մարդու իրավունքների վիճակը, անտեսեք այն փաստը, որ մենք վերջերս ձերբակալել ենք այլ երկրի քաղաքական առաջնորդներին, և ձևացրեք, որ մենք դեռ արժանի ենք հյուրընկալելու մոլորակի կլիմայական գագաթնաժողովը»:Ես կոչ եմ անում և՛ Կոնգրեսին, և՛ Սպիտակ տանը՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ բոլոր փոխգործակցություններում պնդել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի ձեռք բերված ցանկացած զիջման, ցանկացած պարգևի կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համար։ Մենք պետք է «ո՛չ» ասենք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարումներին և երաշխավորենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա կատարյալ ժամանակն է այս զրույցը վարելու համար: Ադրբեջանը պատրաստվում է ընդունելու աշխարհի կլիմայական գագաթնաժողովը։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ ուշադրության կենտրոնում պահելու բոլոր այն քաղբանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Սա մարդու միջազգային իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և ես կոչ եմ անում մեր կառավարությանը և համայն աշխարհին՝ ուշադրություն դարձնել այս քաղբանտարկյալների վրա, որ նրանք ազատ արձակվեն մինչև կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը, որն անցկացվելու է այս տարվա վերջում»:

Լրահոս

Հնդկաստանի առևտրի նախարարն հայտարարեց ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրման մասին
ՔՊ–ականները մարտական են տրամադրված. ՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են
Կիևի կենտրոնում հրդեհ է բռնկվել հյուրանոցում
Աբու Դաբիում երկրորդ օրվա բանակցությունների ավարտին կհրապարակվի վերջնական հայտարարություն
Չինաստանը մտադրություն չունի մասնակցել զենքի մրցավազքին, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ը
Կուբան և ԱՄՆ-ը հաղորդակցվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, բայց լիարժեք երկխոսություն դեռ չի սկսվել
Բունդեսթագը կոչ է արել ԵՄ-ին մշակել միասնական դիրքորոշում միջուկային զսպման հարցում
Տուսկը ժամանել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար
Աբու Դաբիում փակ ֆորմատով բանակցությունները դրական են անդրադառնում քննարկումների ընթացքի վրա
Իմ վրա կոմպրոմատ չկա ու չի էլ կարա լինի, դաժը դատախազությունը չբարեհաճեց ինձ հետ հանդիպի. Չախոյան
Աբու Դաբիում անվտանգության միջոցները չեն ուժեղացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատճառով
Ինչ է պատրաստում Մակրոնը Պուտինի դեմ
Կարևոր
Ումերով․ ԱՄԷ-ում սկսվել է բանակցությունների երկրորդ օրը
Դմիտրիև․ Ուկրաինայի հարցով բանակցություններում գրանցվել է առաջընթաց
Սպիտակ տունը հայտարարել է Մինեսոտայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու ամենամեծ գործողության մասին
China Daily․ Չինաստանը ազդակ է ուղարկում՝ պատրաստ լինելու ապահովել համաշխարհային կայունությունը
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իրեն որպես Իրանի և ԱՄՆ-ի միջնորդ
WSJ․ ԱՄՆ-ում սկսել են հետաքննություն՝ Թրամփի հետ կապված կրիպտոընկերությունում ԱՄԷ-ի ներդրումների վերաբերյալ
Մակրոնը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Արամ Ա Կաթողիկոսը կոչով դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայից հետո կարող է անցնել Մեքսիկային

Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության․ Թրամփ

ԱՄՆ-ում Թրամփի առողջության մասին տագնապալի հայտարարություն են արել

Թրամփն արդարադատության նախարարությանը կոչ է արել հրապարակել Էփշթեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը և նրա հետ «համագործակցած դեմոկրատների անունները»

ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա

ԱՄՆ-ում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա ՌԴի հարձակման հնարավորությունը (տեսանյութ)

Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գերակա խնդիրը

ԱՄՆ-ը դադարեցրել Է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը

Axios․ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆը հրաժարվել է Զելենսկիի հետ հանդիպումից՝ կասկածելով Կիևի պատրաստակամությանը

ԱՄՆ-ում թողարկվել է զուգարանի տեսախցիկ, որը հետևում է օգտատերերի առողջությանը

ԱՄՆ-ում ինքնաթիռի դիմապակին ճաքել է՝ վիրավորելով օդաչուին

ԱՄՆ-ի պետական ​​պարտքը շարունակում է աճել

Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել Թրամփ-Զելենսկի հանդիպումից

ԱՄՆ-ում մի տղամարդ աճեցրել է փոքրիկ մեքենայի քաշ ունեցող դդում

ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել՝ Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար

Թրամփը հայտարարել է ԱՄՆ բյուջետային ճգնաժամի պատճառով կրճատումների մասին

13–ամյա աշակերտին ձերբակալել են «ChatGPT»–ում հարցման պատճառով

ԱՄՆ-ում գողացել են 1 միլիոն դոլարի վիսկի