Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակնհայտորեն այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Անանյան


ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ պառլամենտական անատամ, ոչ քաղաքական և հակամասնագիտական քննարկումները, ինչպես նաև երեկվա՝ դրանց ավարտն ազդարարող «հրավառությունը»՝ Նիկոլ Փաշինյանի ճառանման ելույթը, խորը մտորումներ են առաջացնում գաղափարների ուժի մասին (այդ թվում՝ ապազգային ու կործանման տանող գաղափարների): 

Այս ամենը ստիպում է մեզ սրընթաց կերպով վերաիմաստավորել գաղափարների և տեսությունների նշանակությունն ու դրանց ազդեցության ուժը պատմական և ժամանակակից իրադարձությունների կուլիսներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական: Ըստ էության, ճառասացի նորագույն գաղափարներն ու մտքերը ոչ միայն պահանջում են խորը վերլուծություն, այլև մեր ուսերին են դնում ինտելեկտուալ բեռ և այդ բեռը կրելու հանրային պատասխանատվություն։ Ակնհայտորեն, հանրային ընկալման մեջ առաջին հայացքից առաջադեմ կամ արմատական թվացող գաղափարները կարող են լինել և՛ բարիքի, և՛ կործանման աղբյուր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես դրանք կարող են մեկնաբանվել կամ նույնիսկ խեղաթյուրվել իրականացման ընթացքում՝ ներկայացվելով որպես փրկության, սակայն իրականում դառնալով աղետի գործիք։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերջերս ընդունված գաղափարները՝ հազիվ ժամանակ ունենալով քաղաքական և տնտեսական պրակտիկա մտնելու, սկսում թելադրել խաղի կանոններ՝ պատմության մեջ թողնելով հետք, որն անհնար է ջնջել։ Քաղաքական ասպարեզում գաղափարների շղարշով քողարկված սեփական շահն է հանդիսանում իրադարձությունների իրական շարժիչ ուժը:
Այս հայտարարությունը պարզապես հանրությանը ինտելեկտուալ զգոնություն ցուցաբերելու կարևորությունն ընդգծելու համար չէ, այն դրամատիկ հիշեցում է, որ դու՛ք, բոլո՛րդ, ենթարկվում եք ապազգային համոզմունքների և գաղափարների ազդեցությանը: 

Անդադար փնտրելով ներկայիս ճգնաժամերի հիմքում ընկած պատճառները՝ մարդկային միտքն այսօր գուցե ավելի բաց է արմատական գաղափարների համար, քան երբևէ։ Եվ հենց գաղափարներն են՝ անկախ իրենց իրական արժեքից կամ պրագմատիզմից, անչափ ավելի մեծ ազդեցություն թողնում պատմության ընթացքի վրա, քան թվում է առաջին հայացքից: Այնուամենայնիվ, քննադատական ըմբռնումը այն մեխանիզմի մասին, որով գաղափարները ներթափանցում են հանրային գիտակցություն, պարունակում է ոչ միայն նախազգուշացում, այլև՝ հույս։

Ի վերջո, եթե գաղափարներն ունեն այդպիսի ուժ, ապա դրանց գեներացումը, այնուհետև՝ գիտակցված և պատասխանատու ընդունումը կարող է դառնալ աշխարհը դեպի լավը փոխակերպելու միջոց։ Մնում է, որ առաջադեմ համոզմունքների կրողները, առաջարկեն ազգային գաղափարներ, քարոզեն դրանք՝ հանրությանը առաջարկելով ոչ միայն այդ գաղափարների ուժի պասիվ ճանաչում, այլ նաև ակտիվ մասնակցություն՝ դրանց քննադատական ըմբռնմանը և իրականացմանը:

Այսպիսով, ակնհայտորեն այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա, որը պարզապես ժամանակի մարտահրավեր չէ, այլ ներկան փրկելու, ինչպես նաև ապագա ստեղծելու մի այնպիսի հնարավորություն, որտեղ գաղափարները ծառայում են ընդհանուր բարօրությանը, ոչ թե աղետին:
Այս եզրահանգումը դեպի հնարավոր ապագա տանող մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է, որտեղ առաջադեմ համոզմունքների կրողների համախմբման արդյունքում երկնած գաղափարները առաջնորդում են հանրությանը՝ կառուցելու ավելի արդար և բարգավաճ աշխարհ»։

Լրահոս

Ձերբակալություններ` Մանկավարժական համալսարանում․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին
Արուսյակ Ջուլհակյանը նույն քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանն է․ սա է մակարդակն իրենց․ Ալեքսանյան
Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանի կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է և հայաթափվել. Մամիջանյան
Սրա դեմը պետք է առնել, թույլ չտալով, որ Փաշինյանի իշխանությունը 2026-ին նորից վերարտադրվի. Օհանյան
Մանկավարժականում ձերբակալություններ․ բացվում է կոռուպցիոն ցանցը
Սամվել Կարապետյանն ասում է ` Դուք բուժման կարիք ունեք, ի՞նչ կասեք. լրագրողը՝ Փաշինյանին
Եվրամիությունը փողերը չի տալիս ՀՀ–ին. Ընդդիմադիրներին տանում են բանակ
Իմ խնդիրն այն է, որ մենք չենք գնահատում մեր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Ում հետ կապված խնդիր ենք առաջացնում, իրավական մեխանիզմները սկսում են գործել, դառնում են ընդդիմադիր
Չեխովի, Պուշկինի եւ Ջոն Կիրակոսյանի անվ դպրոցներում տնօրենը Ավինյանի ընկերների կանայք են
Ի՞նչու եք անընդհատ թիրախավորում երեք կուսակցություններին. լրագրողը՝ Փաշինյանին
Կարևոր
Ընտրողին բոշա ու ժեխ ասողի՞ն, թե՞ շուն-շանգյալ ասողին ձայնը կտա քաղաքացին. Փաշինյան
ՈւՂԻՂ․ «ԴՕԿ» կուսակցության արտահերթ համագումարը․ ով կլինի վարչապետի թեկնածուն
Աշտարակի խճուղու 5 կմ-անոց մի հատված կիսատ է մնացել` դատական վեճերի պատճառով, ինչո՞ւ
Երբեմն էժան ավիոտոմսն ավելի թանկ գործուղում է դառնում, քան թանկ ավիատոմսը. Արարատ Միրզոյան
Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ հակապետական եմ համարում. Փաշինյան
ՈւՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին