Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք. Վահե Հովհաննիսյան


«Հայաստանի վիրավորվելու ժամանակը

Պարտություններից ու նման աղետներից  հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։

Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։

Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։

Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։

Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։

Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։  Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։

Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝  ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

ՈւՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am
Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»
Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»
Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»
Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»
Իսկ ես էլի ուզում եմ սեր խոստովանել հորս. Սոֆի Մխեյան
Նիկոլի այսօրվա նոպաների բուն պատճառը․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է հրապարկել
Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը հնարավոր է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար
Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան
Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են․ Նոնա Սարգսյան
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր
Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ
«Փաշինյա՞ն, դու ո՞վ ես, որ կամայականորեն ցանկանաս փոխել Սահմանդրությունը». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Bloomberg. Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագիր ստորագրելու համար

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին