Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
24News-ի տեղեկություններով՝ Հենրիկ Աբրահամյանի ձերբակալությունն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ աղբյուրի՝ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին։ Ավելի վաղ Հենրիկ Աբրահամյանի ձերբակալության մասին հայտնել էր նաև Armlur-ը։








