Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակ»-ը գրում է.

Շաբաթ օրը գրել էինք, որ Առուշ Առուշանյանից բացի, սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել․ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ է հայտ ներկայացրել՝ առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու, ընդ որում՝ ՔՊ ցուցակով: ՔՊ-ի Մեղրիի տարածքային խորհուրդը «Քաղպայմանագրի» վարչությանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է, մյուս երկուսը՝ գործող համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը եւ գործարար Սերգո Գալստյանը:Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, հայտնի «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր եւ Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո հեռացել էր քաղաքական դաշտից եւ վերադարձել բիզնես դաշտ։

Մի քանի տարվա լռությունից հետո նա Մեղրիի իշխանական շրջանակների հետ «շոկոլադնի հարաբերություններ» է ստեղծել եւ անգամ, ասում են, նոր հանք է շահագործում ու, ըստ այդմ, կրկին հավակնում է քաղաքապետ դառնալ։Մենք գրել էինք, որ ՔՊ վարչությունն է ընտրում տարածքային խորհուրդների ներկայացրած թեկնածուներին, որոնք պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ որպես համայնքապետերի եւ ավագանու իշխանական անդամների թեկնածուներ։ Նախ տեղերի ՔՊ-ականներն են նախնական քասթինգ անցկացնում, ցանկ կազմում ու ներկայացնում վարչություն, ապա կուսակցական վերնախավը վերջնական ընտրություն է կատարում։ Մեզ տարածքային խորհրդից էին հայտնել, որ նաեւ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն է ներկայացվել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Փաշինյանը միանգամից մերժել է նրա թեկնածությունը եւ նույնիսկ նախատել կուսակիցներին՝ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ցանկում ընդգրկելու համար։

Ավելին, մեր աղբյուրները հայտնեցին, որ «Հրապարակի» հոդվածից է Փաշինյանը տեղեկացել, որ ՔՊ Մեղրիի կառույցը Զաքարյանի թեկնածությունն է առաջադրել, եւ զայրացել է Մեղրիի կառույցի վրա։ ՔՊ-ում ասում են, որ Առուշին ներել է, բայց Մխիթար Զաքարյանին չի պատրաստվում ներել, առավել եւս՝ պաշտոն շնորհել։ Իբր՝ Առուշ Առուշանյանի պարագան ուրիշ է։ Սյունիքի ՔՊ կուսակցական վերնախավին թվացել է՝ եթե Առուշին կարելի է, ուրեմն կարելի է նաեւ Մխոյին, ու որոշել են Գորիսի մոդելը կիրառել՝ դաշինք կազմել հեղինակավոր մարդու հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթել այս ընտրություններում, մանավանդ՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո։ Չի ստացվել։

Հիմա որոշել են նմանատիպ դաշինք կազմել գործարար Սերգո Գալստյանի հետ, որը նույն՝ «Բիզնես» կուսակցությունն է ներկայացնում։ Ցուցակի առաջին համարը կլինի անկուսակցական Սերգո Գալստյանը, ապա կհաջորդի մեկ ՔՊ-ական, եւ այսպես հավասար համամասնությամբ։ Ցուցակը 45 հոգանոց է, իսկ ինչ վերաբերում է Մխիթար Զաքարյանին, ապա որոշվել է, որ կաշխատի ՔՊ-ի համար։Գործարար Գալստյանը, ըստ մեր աղբյուրի, Մեղրիում հարգված մարդ է, բայց ոչ այնքան, որքան Առուշը Գորիսում, ուստի բոլորը պետք է լծվեն գործին, որ ՔՊ-ն Մեղրիում հաղթանակ տոնի։ Ի դեպ, վերջին քննարկումների ժամանակ, երբ Գորիսի ՔՊ կառույցի ղեկավար Արմեն Խաչատրյանը Փաշինյանին ասել է, թե ամեն բան կանենք, որ Առուշը հաղթի, Փաշինյանն արհամարհական նետել է, թե ոչ մեկդ Առուշի հաղթանակը ձեզ վրա չքաշեք, Առուշն իր ռեսուրսներով է հաղթելու։ՀԳ․ Ի դեպ, մենք օգոստոսի 29-ին գրել էինք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաեւ «ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ»։

Նա սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։ Նա օգոստոսի 30-ին մեզ նամակ էր գրել՝ հիմնականում հաստատելով իր առաջադրման մասին տեղեկությունը եւ նշելով․

«Ես աշխատել եմ ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, այլ նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, եւ երկու գործատուների հետ էլ իմ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են բացառապես իմ դիմումի համաձայն փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե այդ կազմակերպությունների նախաձեռնությամբ իմ կողմից թույլ տրված ֆինանսական կեղծիքների կամ որեւէ այլ պատճառով»։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ «Խաղաղության խաչմերուկ» կուսակցությունը չի գրանցվել, եւ Գալստյանն առաջադրվելու է Առուշի «Բիզնես» կուսակցության ցուցակով․ ՔՊ-ի հետ դաշինքի կողմը Մեղրիում էլ է «Բիզնեսը» լինելու։ 


Լրահոս

ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ
«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը
«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները
«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»
Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է
Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Մինչև սեպտեմբերի 20-ը միայն այս 3 կենդանակերպի նշանները կկարողանան վայելել փողը
ԱՄՆ-ն հստակ առաջարկ ունի․ Զելենսկին՝ ՌԴ–ի հետ փոխադարձ հարվածների դադարեցման մասին
Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը
Սերբիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով