Սեպտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները՝ ներկայացնելով հայկական մշակույթը, ոսկերչական ժառանգությունը, ժամանակակից բրենդներն ու Հայաստանի ներդրումային հնարավորությունները միջազգային բարձրակարգ լսարանին։
Միջոցառման առանցքային հատվածներից մեկը սեպտեմբերի 3-ին Hôtel Métropole Monte-Carlo-ում կայացած հայկական ոսկերչական արվեստին նվիրված բացառիկ միջոցառումն էր։ Հյուրերին ներկայացվեց հայկական ոսկերչության պատմական ժառանգությունն ու ժամանակակից ստեղծագործությունը, իսկ հատուկ շնորհանդեսով ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդի հավաքածուն։Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ մոդել Վիկտորիա Սիլվշտեդը :
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը և ոսկերչական արվեստի ժառանգությանը, որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կող մից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր I-ին ։ Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և կենդանի երաժշտության կատարումներով, ինչպես նաև հայկական OHANYAN կոնյակի, Altera wines գինիների , Abrikon բրենդիի և ARARAT ջրերի հյուրասիրությամբ։
Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները իսկ Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողներին ներկայացվեց Amanoo բնակելի թաղամասը , որպես Հայաստանում ժամանակակից և բարձրակարգ բնակելի համալիր:
Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես եկան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը և դուդուկահար Լևոն Չատիկյանը։
Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի օրերի» ուշադրության կենտրոնում Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժն էր։ Ընտրված հյուրերի համար կազմակերպված փակ միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես կապեր ստեղծելու և երկիրը որպես ապրելու ու ներդրում կատարելու ուղղություն դիտարկելու հնարավորությունները։
«Հայաստանի օրերը Մոնակոյում» նախաձեռնությունը յուրաքանչյուր տարի միավորում է հայկական մշակույթը և Հայաստանի տնտեսական ներուժը՝ դրանք ներկայացնելով միջազգային բարձրակարգ լսարանին։
Նախաձեռնության հեղինակը և կազմակերպիչը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է, որի նախաձեռնությամբ Հայաստանի և Մոնակոյի միջև նմանատիպ միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից։








