Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է, այլ ոչ թե պատկեր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան ռեպրեսիաների մասին վավերագրական ֆիլմից:Այդ տեսարանը բավարար է, որ պատկերացում կազմես, թե որքանով է խարխլված տվյալ հասարակարգը, անկման ինչ ցածրունքների է հասել տվ յալ իշխանությունը՝ իր ռեպրեսիվ ապարատով հանդերձ:Ու բացարձակապես անկարևոր է, թե անձն ով է, ինչի մեջ է մեղադրվում:

Դա ոչ թե անձին, այլ նման բան անելու հրաման տվողներին, անողներին ու դրանից հրճվանք ապրողներին բնութագրող, նրանց նկարագիրը «կնքող» երևույթ է:Բայց դա էլ, պարզվեց, ամենը չէր: Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ միայն հաստատեց, որ այդ ամենն իր իմացությամբ ու իր համար էր արվում, այլև հենց ինքն էլ «կնքեց» վերը նշվածը:«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին, սկսած՝ էդ պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլ յանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեն: ...Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:Ահա, այս ամենի մեջ «բանալի» ձևակերպումը հենց դա է.
«Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:Ակամա՝ ենթագիտակցորեն է ասվել, թե դիտավորյալ, էական չէ. փաստը մնում է փաստ: Թվում է՝ որևէ մարդ չի կարող նման տեսարանից լավ զգալ, էլ չենք ասում՝ գոհունակության զգացողություն ունենալ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի որևէ անձի հանդեպ, հանցանք կատարվել է, թե չի կատարվել, դատարանում ինչը կապացուցվի, ինչը՝ չէ: Անկախ ամեն ինչից: Կատարվածը, կրկնենք, ոչ թե խոշտանգվողին է բնութագրում, այլ խոշտանգողներին ու դրանից գոհունակություն, ցնծություն, հոգուփառավորում զգացողներին: Նման տեսարանը չի կարող մարդուն հաճելի լինել:

Հենց սա է խնդիրը, որ երկրի ղեկին է մեկը, որ լավ է զգում, ուրախանում ու ցնծում է նման տեսարաններից: Ու դա այն նույն անձն է, որն, ըստ պատեհության, «թունդ» քրիստոնյա է ձևանում, սաղմոսներ է անգիր արտասանում, մատնասրտիկներ է(ր) ցուցադրում օրնիբուն:Իսկ գոհունակության մասին Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, ինքնախոստովանական հայտարարություն է: Այսինքն, այն, որ դիմակավորված «իրավապահները» հարձակվում են մարդկանց վրա՝ անկախ տարիքից, դիրքից, վաստակից, անկախ սեռից, անկախ առողջական վիճակից, և կարող են բզկտել մարդանց, հարվածել, գցել գետնին, ահաբեկել երեխաներին, տնեցիներին դիվադադար անել, ահա այդ ամենը Փաշինյանին գոհացնելու համար է արվում:

Ամենավատն այն է, որ նման տեսարաններից լավ զգալու, «հոգին փառավորվելու» համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դեռ մի հատ էլ բարձ է դրվում նրանց թևերի տակ, թե՝ շնորհակալություն:Չէ, տղանե՛ր, ձեր արածների մեջ «շնորհակալության» բան չկա: Անկախ այն բանից, թե իրավական առումով ինչն ինչքանով է հիմնավորված կամ անհիմն, անմարդկայնությունը, դաժանությունն ու անխղճությունը չեն կարող շնորհակալության բան լինել: Մեկ անձնավորության «լավ զգալու» համար ձեզ ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա
Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում
Ֆրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումը
Ռուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ
American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում