Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։

Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը, ունենալով 4000-ից պակաս ընտրող, մասնակցում է մեծամասնական ընտրակարգով, իսկ ավագանին կազմված է լինելու 9 անդամից։ Այս տարվա նախնական տվյալներով՝ Արզնիում ընտրելու իրավունք ունի 2344 քաղաքացի։

Հիշեցնենք, որ Արզնիի ղեկավարը՝ Ֆելիքս Միրզոևն է։Միրզոևը համայնքի ղեկավար դարձավ 2023 թվականի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրություններում նա ստացել էր 372 ձայն՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Ալեքսանդր Միրզոևից, որը ստացել էր 292 ձայն։ Մյուս թեկնածուներից Վարդան Ավագյանը ստացել էր 236, Էմիլ Իվանովը՝ 113, իսկ Կորյուն Չոբանյանը՝ 103 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվը այդ ժամանակ 2132 էր, մասնակցությունը՝ 1164։
Այս թվերն Արզնիի քաղաքական իրականության մասին շատ բան են ասում․ ՔՊ-ի թեկնածուի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքում իշխանության թեկնածուն ինքնաբերաբար հաղթելու է։ՔՊ-ն Արզնիում պարտվել էր2023 թվականի ընտրություններում իշխանական կուսակցությունը բացահայտ մտել էր պայքարի մեջ․ ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Միրզոևին։ Սակայն հաղթեց ինքնառաջադրված Ֆելիքս Միրզոևը։ Սա կարևոր նախադեպ է նաև 2026 թվականի ընտրությունների համար։Որքան էլ Արզնին փոքր համայնք է, այստեղ ընտրությունների արդյունքը կարող է ցույց տալ՝ ՔՊ-ն որքանով է կարողանում իր քաղաքական ազդեցությունը տարածել ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև փոքր, տեղային քաղաքական համակարգերում։Այս անգամ ընտրական գործընթացը տեղի է ունենում այլ քաղաքական միջավայրում։

Հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը մտել է ՏԻՄ ընտրությունների փուլ, որտեղ յուրաքանչյուր համայնք դիտարկվում է նաև որպես տեղական իշխանության կառավարման արդյունավետության և քաղաքական վերահսկողության ցուցիչ։Արզնիի պարագայում հատկապես հետաքրքիր է այն, որ գործող համայնքապետը կուսակցական իշխանության թեկնածուով հաղթած ղեկավար չէ։ Նա ունի սեփական ընտրական պատմությունը և սեփական տեղական հենարանը։Ու հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ արդյո՞ք իշխանությունը կփորձի Արզնիում ձևավորել այնպիսի ավագանի, որը առավել կառավարելի կլինի կենտրոնական իշխանության համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս «հարմար» թեկնածու է իշխանությունների համար, ու հենց նրա վերարտադրությունը ևս կլինի իշխանությունների սրտով։Արզնին Կոտայքի մարզի սովորական բնակավայրերից չէ։ Համայնքը Երևանին մոտ է, ունի առողջարանային և տնտեսական ներուժ, իսկ համայնքի տարածքում գործում են զբոսաշրջային և հանգստի ոլորտի օբյեկտներ։

Միաժամանակ այն ունի նաև իր առանձնահատուկ համայնքային և ազգային-մշակութային միջավայրը։Ուստի այստեղ իշխանության համար կարևոր է ոչ միայն ընտրությունների օրը ձայներ հավաքելը։ Կարևոր է տեղական կառավարման համակարգում ազդեցություն ունենալը։Իսկ ավագանին հենց այն մարմինն է, որի միջոցով համայնքում ընդունվում են բազմաթիվ առանցքային որոշումներ՝ համայնքային բյուջեից մինչև գույքային և զարգացման հարցեր։Հետևաբար սեպտեմբերի 27-ի ընտրությունը կարելի է դիտարկել նաև որպես 9 աթոռի համար պայքար, որի հետևում կանգնած է համայնքային իշխանության վերահսկողության հարցը։Գործող համայնքապետի համար իրավիճակը ևս միանշանակ չէ։ Մի կողմից՝ 2023-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի անձնական ընտրական ռեսուրս և կարողացել է հաղթել նույնիսկ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին։

Մյուս կողմից՝ նրա պաշտոնավարման ընթացքում եղել են նաև բավական աղմկահարույց դրվագներ։ 2025 թվականի հունիսին Ֆելիքս Միրզոևը ձերբակալվել էր Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների դեպքի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործի շրջանակում սկզբում մի քանի անձ էր ձերբակալվել, իսկ Միրզոևը հետագայում ազատ էր արձակվել։Դրան հաջորդած հրապարակումներում նրա անունը հայտնվեց նաև համայնքային գույքի և հրապարակային սակարկությունների վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի համատեքստում։ Այդ հրապարակումները վերաբերում էին նրա կողմից պաշտոնեական ազդեցությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա
Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում
Ֆրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումը
Ռուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ
American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում