Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում



«Հրապարակ»-ը գրում է.

Պաշտպանության նախարարության տենդերների մանրամասները սովորաբար փակ թեմա են։ Ո՛չ դրանց մասնակիցներն են հրապարակավ խոսում այդ մասին, ո՛չ էլ պաշտոնյաներն են հակված կուլիսային գաղտնիքներ բացահայտելուն։ «Աննարկա» ընկերությունն այլ ճանապարհ է ընտրել՝ արդարության համար շիտակ ու բացահայտ պայքարի ուղին։

Ուր կտանի այդ ճանապարհը, դեռ պարզ չէ, բայց այն, ինչ կատարվում է ռազմական գերատեսչության տենդերների դաշտում, կարող է շոկ առաջացնել հպարտ քաղաքացու մոտ:2023 թվականին, օրենքով սահմանված կարգով, «Աննարկա» ՍՊԸ-ն մասնակցել է ՊՆ-ի կարիքների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթին եւ ճանաչվել հաղթող։ Ավելի վաղ արդեն կայացել եւ ավարտվել էր այն շենքի համար հայտարարված տենդերը, որտեղ պետք է Մուրացանի հոսպիտալին կից տեղադրվեր ապագա ՄՌՏ ապարատը։ Այսինքն՝ տեղն արդեն պատրաստում էին շատ կոնկրետ սարքի համար, այլ ոչ թե սկզբում սարքի տենդերն էին հայտարարում, ապա դրան համապատասխանող շենքի պարամետրերը որոշում։ Եվ մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ էլ կոնկրետ սարքի անձնագրի տվյալներն էին գրել։ Այնքան անփույթ էին ձեւակերպել, որ նույնիսկ ֆիրմայի անունը՝ CANON, չէին հանել իրենց գծագրերից։

Դրանք նայելիս ապուշի համար էլ պարզ էր, որ մրցույթը պետք է շահի հենց մեկ կոնկրետ ընկերություն` կոնկրետ սարք բերելու համար։ Ու հանկարծ բոլորի համար անսպասելիորեն մեջտեղ է գալիս երկրորդ մասնակիցը՝ «Աննարկա» ՍՊԸ-ն, եւ ավելի ցածր գին է առաջարկում ու 550 միլիոն դրամով շահում տենդերը։ՊՆ-ն կամայական ձեւով կրճատեց ժամկետները«Աննարկա»-ի հիմնադիր Երեմ Սարգսյանը, որը երեք տարի է, ինչ հայտնվել է ՊՆ-ի հարուցած արգելքների տեղապտույտում, ահռելի փաստաթղթերը ձեռքին՝ ատյանից ատյան է ընկել, դիմել բոլոր հնարավոր պատասխանատուներին, ապա՝ դատարան, որ թույլ տան՝ իր շահած տենդերը ավարտին հասցնի, ու չի կարողացել։ Նա ապացուցում է, որ իր բերած ապարատը որակով է, այն կարող է շատ օգտակար լինել բանակի համար, հարյուրավոր զինվորների առողջական խնդիրների հետազոտման համար նախատեսված ժամանակակից սարք է, որի նմանը Հայաստանում չկա։ Սակայն քանի որ իր նախատեսած կազմակերպությունը տենդերը չի շահել, ՊՆ-ն ամեն ինչ արել է, որ բոլոր փուլերում խանգարի սարքի ներմուծմանը, տեղադրմանը, ուսուցմանը, ընդունում-հանձնմանը, եւ Սարգսյանի համար սկսվել է «արգելքներով մրցավազքը»։

ՊՆ ռազմաբժշկական վարչությունը, օգնելու փոխարեն, ինչպես կարողացել` խոչընդոտել է նրա աշխատանքին:«Նախ, այդ վարչության աշխատակից Միրաքյանը մեզնից նամակով մեր սարքավորման պարամետրերը պահանջեց։ Երեւի չէին հավատում, որ իրենց պահանջած սարքը բերելու ենք։ Մենք ներկայացրինք փաստաթղթերը, որից հետո սկսեցին արհեստական բարդություններ դնել մեր առաջ։ Սարքն արտադրելու համար, ըստ պլանի, տրված էր 5 ամիս, բայց մեզ ասացին, որ այն պետք է բերենք 2 ամսում, հույս ունեին, որ չենք հասցնի։ Բացի այն, որ սարքը գտնվում էր Չինաստանում, անհրաժեշտ էր, որ դրա հետ դիզել-գեներատոր միացված լիներ, համապատասխան կոնտեյներ լիներ։ Մենք գրեցինք ընկերությանը, փոխեցինք լոգիստիկան ու մեծ բարդություններով այն բերեցինք պահանջված 2 ամսում»,- պատմում է Երեմ Սարգսյանը։Սարսափ «քվեստը» շարունակվում էԵրբ բեռն արդեն Հայաստանում է լինում ու պատրաստ մաքսային ձեւակերպման, պարզվում է՝ շենքը, որը Մուրացանի հոսպիտալի տարածքում կառուցվել էր հատուկ նոր ՄՌՏ սարքը տեղադրելու համար, կիսաքանդ վիճակում է` չունի առանձին եռաֆազ հոսանք, չկա ոչ մի պայման՝ մի քանի տոննա քաշով հսկայական նուրբ սարքավորումը ներս մտցնելու համար։ Շենքը պետք է վերակառուցվեր։ Այսինքն՝ սարքը բերել են տվել կայծակնային արագությամբ, բայց տեղը պատրաստ չի եղել։ 2023 թ. դեկտեմբերի 23-ին ընկերության տնօրենը նամակ է գրում վարչապետին։ Նրան կանչում են նախարարի տեղակալ Բրուտյանի եւ ռազմաբժշկական վարչության պետ, վերջերս գեներալի կոչում ստացած Փաշոյանի հետ հանդիպման։ Կազմվում է համատեղ գործողությունների պլան, թղթի վրա գծում են՝ ով ինչ պետք է անի, տարին փոխվում է, բայց շենքը նույն՝ քանդված վիճակում էլ մնում է։ Պարզվում է՝ ՊՆ-ն շինարարին գումար չի տալիս, անհրաժեշտ փաստաթղթային հարցերն է ձգձգում։ «Ամեն ինչ անում են, որ մեր աշխատանքը տապալեն»,- ասում է Երեմ Սարգսյանը։

Նա «Հրապարակի» խմբագրություն էր եկել իր հաշվապահի հետ ու ամեն բառին համապատասխան թուղթ էր հանում տրցակից։Ի վերջո, 2024 թվականի մարտին, երբ շենքն ու բոլոր պայմանները վերջապես պատրաստ են լինում, Մուրացանի հոսպիտալ են ժամանում արտերկրից հրավիրված ինժեներները, որոնք պետք է ՄՌՏ սարքի տեղադրման համար հատուկ սենյակ կահավորեին, բայց ՊՆ-ն վերցնում ու առանց որեւէ բացատրության արգելում է նրանց մուտքը հոսպիտալի տարածք։ Խեղճ ինժեներները մի ամբողջ շաբաթ ապրում են հյուրանոցում ու մեկնում Հայաստանից։Ինչպես են մի քանի տոննա կշռող ՄՌՏ սարքը «գլորելով» մտցրել «Մուրացան»Քվեստի այս հատվածը հաղթահարելուց հետո, երբ մի քանի տոննա քաշով հսկայական սարքը պետք է ներս մտցվեր, Երեմ Սարգսյանը զանգահարում է ՊՆ ռազմաբժշկական վարչություն, խնդրում՝ գոնե մի 10 հոգի ուղարկեն, որ օգնեն՝ ծանր ապարատը ներս տանել։ Այս տարրական խնդրանքն էլ է մերժվում։ Սարգսյանը ստիպված մոբիլիզացնում է իր ընկերության բոլոր աշխատողներին, ու մարդիկ սեփական ուժերով, ձեռքով ՄՌՏ սարքը «գլորելով» ներս են մտցնում Մուրացանի հոսպիտալ։ Սարքը վերջապես միացնում են։

Այսօր էլ այն Մուրացանի հոսպիտալի տարածքում՝ հատուկ կառուցված շենքում դրված է, միացված է, բայց չի աշխատում։ Հետո ՊՆ ընդունող հանձնաժողովն է սկսում «մանր-մունր» տեխնիկական անհամապատասխանություններ ման գալ։ Օրինակ, որ սեղանի բարձրությունը մի քանի սմ ավել պետք է լիներ` պակաս է։ «Չնայած բոլոր չափանիշները նախապես իրենց հետ համաձայնեցված են եղել ու երկկողմանի ստորագրված։ Դրանից հետո մեր երաշխիքային գումարը՝ 650 հազար դոլարի չափով, պետք է քաշեին, բայց մենք դիմեցինք դատարան»,- ասում է Երեմ Սարգսյանը։ Դատական ոդիսականի մեջ մի հետաքրքիր «հաշտեցման» էպիզոդ կա։ Որպես փոխհատուցում՝ ՊՆ-ն ընկերությունից պահանջել է հոսպիտալին մի հատ էլ ձրի համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորում։ Ընկերությունը` միայն թե հարցը լուծվի, համաձայնել է ու պաշտոնական գրություն ուղարկել ՊՆ։ Բայց այս փաստաթուղթն էլ է մնացել թղթի վրա։

ՀԳ․ Ճարահատյալ դիմել են դատարան, բայց առաջին ատյանը հօգուտ ՊՆ-ի որոշում է կայացրել։ Այն բողոքարկել են։ Իսկ 550 միլիոնանոց սարքը դեռ չի ծառայում ոչ մեկին, հարյուրավոր զինվորներ ամիսներով ՄՌՏ հետազոտություն անցնելու իրենց հերթին են սպասում այլ կլինիկաներում, որոնց դիմաց ՊՆ-ն է վճարում։ Ընկերության փողերը սառեցված են:Ուզում էինք նաեւ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալ, չնայած «Աննարկայի» տրամադրած փաստաթղթերը, նամակագրությունը կասկածի տեղիք չեն տալիս։ Այնուամենայնիվ, ՊՆ արձագանքին կսպասենք։

Ի դեպ, Սուրեն Պապիկյանի հետ անձամբ հանդիպելու խնդրանքով Երեմ Սարգսյանը բազմիցս դիմել է նախարարություն, բայց Պապիկյանը համառորեն հրաժարվել է ընդունել։ Իսկ պատերազմների մասնակից, հազար առողջական խնդիր ունեցող հարյուրավոր զինծառայողներ ունեն գլխի եւ ողնաշարի ծանր վնասվածքներ, կոնտուզիաներ, թաքնված հեմատոմաներ, եւ ՄՌՏ-ի ճշգրիտ ախտորոշումը կարող է միակ փրկությունը լինել:


Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները