Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել: Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ են եղել փաշինյանական իշխանության իրավապահների առավոտ-գիշերհանա խուզարկությունների մասին: Նաև սպառնաց, որ «խլուրդներին» հայտնաբերելու են, պատժելու են, ինքը մտնելու է ենթակա կառույցների շենքեր, և ով դեմը դուրս գա, գործից ազատելու է և էլի նման սպառնալիքներ՝ իր «կրքոտ» ոճով:Բայց այստեղ հետաքրքիր է միանգամից երկու բան: Առաջինը՝ արտահոսքերի կամ «սլիվների» հետ կապված:
Հիշեցնենք, որ երբ հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ենթակա իրավապահ մարմինները թույլ չտվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական հարցերով մեկնել արտերկիր, այդ պահը պատկերող ծառայողական տեսանյութը, որը ԱԱԾ տիրապետման տակ է, արագորեն «սլիվ» արվեց քպական քարոզչամիջոցներով: Դա ապօրինություն էր:

Բայց Փաշինյանն անձամբ ոչ միայն սկսեց արդարացնել իր իշխանության այդ ցածր արարքը, այլև հունիսի 18-ին հայտարարեց, որ պետք չէ ամեն ինչում քաղաքական պատվեր փնտրել, քանի որ ԱԱԾ ցանկացած շարքային աշխատակից, ով հասանելիություն ունի համակարգին, տեսականորեն կարող է ինքնուրույն որոշում կայացնել և նման նյութեր արտահոսեցնել մամուլ: «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ արտահոսք տա կամ չտա»,- ընդգծել էր այն ժամանակ Փաշինյանը:Նրա ասածը, որքանով էլ , մեղմ ասած, սխալ, անթույլատրելի ու քննադատելի է հնչում, այս դեպքում կարևոր է այն առումով, որ փաստացի հենց ինքն էր գործնականում արտոնել, որ ԱԱԾ ցանկացած աշխատակից ինչ ու երբ ուզում է՝ արտահոսեցնի կամ «սլիվ» անի:Երկրորդը, որ շատ ավելի էական է: Կոնկրետ խուզարկությունների մասին «աշխատանքային» տեղեկատվության կարծեցյալ արտահոսքի հետ կապված:

Ամենևին բարդ չէ պարզել, թե հատկապես ով, երբ ու որտեղ է այդ «սլիվն» արել: Մենք նույնիսկ անվանապես կարող ենք նշել «սլիվ» անողին: Նիկոլ Փաշինյանին պարզապես պետք է կանգնել հայելու առաջ: Ախր հենց ինքն էր Քոչարյանների վրա հարձակման նախօրեին ԱԺ-ում հրահանգներ տալիս այդ թեմաներով: Հիմա Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար ի՞նչ մի բարդ բան է, մանավանդ առկա բազում նախադեպերի վրա հիմնվելով, եզրակացնել, որ դրան հաջորդելու են «մասկի-շոու» զանգվածային հարձակումներ: Եզրակացնել ու թեթևակի ծաղրելով կամ գուցե առանց ծաղրի նշույլի դռան վրա մի գրություն փակցնել՝ «բարի գալուստ». 12 ժամ հետո չգան, 24 ժամվա մեջ հո կգան: Կրկնենք՝ օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, իրավապահ համակարգից որևէ «սլիվի» կարիք դժվար թե լինի..Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները