Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին


Տարիներ շարունակ աշխատելով տարբեր ոլորտների ընկերությունների, կրթական նախագծերի և միջազգային նախաձեռնությունների հետ՝ PMA-ի և PBA.am-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը դարձել է Հայաստանի թվային մարքեթինգի ոլորտի ճանաչված մասնագետներից մեկը։ Lurer.com-ի հետ զրույցում նա խոսել է արհեստական բանականության, առաջնորդության, ապագայի մասնագիտությունների և անձնական զարգացման մասին։


Lurer.com – Վերջին տարիներին արհեստական բանականությունը փոխում է բազմաթիվ ոլորտներ։ Ի՞նչն է ամենաշատը փոխվելու առաջիկա տարիներին։


Տիգրան Հարությունյան – Կարծում եմ՝ մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից մեկում։ AI-ն փոխելու է գրեթե ամեն ինչ՝ սկսած կրթությունից և մարքեթինգից մինչև բժշկություն և ստեղծարար ոլորտներ։ Սակայն ես չեմ հավատում, որ այն կփոխարինի մարդկանց։ Այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում։ Առաջիկա տարիներին առավելություն կունենան այն մասնագետները, ովքեր կկարողանան համատեղել տեխնոլոգիաները, ստեղծարարությունը և ռազմավարական մտածողությունը։ AI-ն եկել է հեշտացնելու մեր աշխատանքը բոլոր ոլորտներում։ Կարևոր հիմքերից մեկը այն է՝ հետևել փոփոխություններին և կիրառել այն թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում։


Lurer.com – Ի՞նչն է, ըստ Ձեզ, տարբերում լավ մասնագետին արտասովոր մասնագետից։


Տիգրան Հարությունյան – Գիտելիքը կարևոր է, բայց այն երբեք բավարար չէ։ Իմ կարծիքով, արտասովոր մասնագետները տարբերվում են իրենց կարգապահությամբ, հետաքրքրասիրությամբ և անընդհատ սովորելու պատրաստակամությամբ։ Այսօր դիպլոմը այլևս մրցակցային առավելություն չէ։ Մրցակցային առավելությունը սովորելու արագությունն է։ PBA-ում ունեցել ենք ավելի քան 3000 շրջանավարտ, իսկ PBA.am-ում, որպես առաջին պրոֆեսիոնալ կրթական հարթակ, արդեն հատել ենք 500-ի սահմանը։ Ես մի կարևոր խոսք ունեմ, որ հաճախ եմ ասում իմ ուսանողներին․ «Գիտելիքը ձեր ազատությունն է։ Ունեք գիտելիք՝ ունեք այն ազատությունը, ինչ կցանկանաք»։


Lurer.com – Ձեր ճանապարհին եղել են թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ։ Ո՞րն է ամենակարևոր դասը, որը ստացել եք։


Տիգրան Հարությունյան – Հասկացել եմ, որ անհաջողությունները երբեք վերջնակետ չեն։ Դրանք պարզապես տվյալներ են, որոնք օգնում են ավելի ճիշտ որոշումներ կայացնել։ Եղել են նախագծեր, որոնք չեն արդարացրել սպասելիքները, բայց հենց դրանք են ինձ և մեր թիմին սովորեցրել ավելի լավ հասկանալ մարդկանց, շուկան և բիզնեսը։ Երկարաժամկետ հաջողությունը միշտ համբերության և հետևողականության արդյունք է։


Այս հարցի շուրջ ամենակարևոր պատասխաններից մեկը դա տեսիլքն է, որ յուրաքանչյուր անհաջողությունից հետո փոխվում է՝ ավելի ու ավելի բարդանալով և բարձրանալով։ Ունեցել եմ դժվար օրեր, երբ երկու ընկերությունն էլ, այսպես ասած, մազից են կախված եղել, բայց համառությունս ու ներքին ազդակներս օգնել են անցնել այդ փուլերը։ Եվ գիտե՞ք՝ ամենահետաքրքիրն ինչն է․ ամեն անցումից հետո ավելի բարձր եմ տեղադրել նշաձողը։ Եթե երազում ես ու տեսնում ես, ապա անհաջողությունը կրկնապատկում է ցանկությունը այնտեղ լինելու։


Lurer.com – Այսօր հազարավոր մարդիկ հետևում են Ձեր գործունեությանը, իսկ ավելի քան 3000 ուսանողներ անցել են Ձեր դասընթացները։ Ի՞նչ պատասխանատվություն է դա ստեղծում։


Տիգրան Հարությունյան – Մեծ պատասխանատվություն։ Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ոչ թե նախագծերն են, այլ մարդիկ։ Երբ տեսնում ես, որ նախկին ուսանողներդ ղեկավարում են թիմեր, ստեղծում են սեփական ընկերությունները կամ աշխատում միջազգային նախագծերում, հասկանում ես, որ իրական արժեքը գիտելիքն է։ Եթե կարողացել ես փոխել թեկուզ մեկ մարդու կյանք, արդեն մեծ գործ ես արել։ Ես ունեցել եմ շատ ուսանողներ, ովքեր, բացի սովորելուց, աշխատել են մեզ հետ, և վստահ ասում եմ, որ նրանց կյանքը փոխվել է լիովին, որի համար ես շատ ուրախ եմ։


Lurer.com – Այսօր ի՞նչ մասնագիտություններ են, ըստ Ձեզ, ունենալու ամենամեծ պահանջարկը։


Տիգրան Հարությունյան – Կարծում եմ՝ ապագան պատկանում է այն մարդկանց, ովքեր կարողանում են միավորել տարբեր ոլորտներ։ Մարքեթինգ, AI, ծրագրավորում, տվյալների վերլուծություն, ստեղծարարություն, բիզնես մտածողություն։ Ապագայում հաղթելու են ոչ թե նեղ մասնագետները, այլ բազմակողմանի մտածող մարդիկ, ովքեր կարողանում են արագ հարմարվել փոփոխություններին։


Lurer.com – Եթե այսօր 20 տարեկան լինեիք և ամեն ինչ սկսեիք զրոյից, ինչի՞ վրա կկենտրոնանայիք։


Տիգրան Հարությունյան – Ես ավելի շատ ժամանակ կներդնեի անձնական բրենդի, անգլերենի, AI գործիքների և բովանդակության ստեղծման վրա։ Այսօր աշխարհը դարձել է գլոբալ, և ցանկացած մարդ կարող է Հայաստանից ստեղծել միջազգային արժեք ունեցող պրոդուկտ կամ բիզնես։ Հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան երբևէ, ինչով և մենք այս պահին զբաղված ենք։


Lurer.com – Ի՞նչ կցանկանայիք, որ մարդիկ հիշեն Տիգրան Հարությունյանի մասին տարիներ անց։


Տիգրան Հարությունյան – Կցանկանայի, որ մարդիկ հիշեն ոչ թե մրցանակները կամ թվերը, այլ այն ազդեցությունը, որը մենք թողել ենք։ Ես դեռ 2017 թվականից ոլորտում եմ և ունեցել եմ բազմահազար ուսանողներ, կոնֆերանսներ, և կարծում եմ, որ այս ամենի մեջ կա թաքնված մի արժեք, որը, ըստ ինձ, կոչվում է մի մեծ ընտանիք։


Որ նշեմ՝ միգուցե զարմանաք, բայց ես հիշում եմ ինձ մոտ սովորած բոլորի անգամ անուն-ազգանուններով։ Չգիտեմ՝ ինչի է այդպես, բայց յուրաքանչյուրը կարողացել է տպավորվել իմ մեջ, անգամ այն ուսանողները, ովքեր սովորել են PBA-ում, բայց ոչ ինձ մոտ։


Ես կարծում եմ՝ եթե տարիներ անց մարդիկ ասեն, որ մեր նախագծերը, մեր ուսանողները և մեր գաղափարները նպաստել են Հայաստանի թվային տնտեսության և կրթության զարգացմանը, ապա դա կլինի ամենամեծ գնահատականը։ Որովհետև իրական ժառանգությունը չափվում է ոչ թե այն բանով, թե ինչ ես ունեցել, այլ այն բանով, թե ինչ ես թողել քեզանից հետո։ PBA-ն և PMA-ն թողել են սեր, հոգատարություն և փոխել շատերի կյանքերը։

Լրահոս

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները
«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

Լրացուցիչ նորություններ

...

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)

Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)

Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը

Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են