Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է: Նա կդառնար 53 տարեկան:
Նշենք, որ այսօր` երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ` Արարատյան դաշտավայրում «Հայկո Հակոբյան հիմնադրամ»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։
Երեկոյի ընթացքում կկայանա Հայկոյի դեռևս չլսված երգի պրեմիերան։ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 3-րդ համերգն է, որը հնարավորություն է մեկ անգամ ևս վայելելն նրա ստեղծագործությունները ՝ փոխանցելով սերունդներին։








